Վարդենիս
Վարդենիս, Վասակաշէն, Ոսկեշէն, Բասարգեչար, քաղաք Հայաստանի Գեղարքունիքի մարզին մէջ, Սեւանայ Լիճին մօտ 7 քմ. հարաւ-արեւելք, Երեւանէն՝ 170 քմ., իսկ մարզկեդրոն գաւառէն՝ 75 քմ.՝ Մեծ Հայքի Սիւնիք նահանգի Սոդք գաւառին մէջ։ Բնակչութիւնը 12,753 մարդ (2001 թ. մարդահամարի տեղեկութեամբ)։ Կը գտնուի ծովու մակերեսէն 2,003 մ. բարձրութեան վրայ։ Ըստ աւանդութեան՝ բնակավայրը հիմնած է Հայկ նահապետի թոռ Գեղամը եւ կոչած է Գեղամաբակ։ Այդ մասին անուղղակի կրնան վկայել բնակավայրի տարածքին վրայ պահպանուած մ.թ.ա III-I հազարամեակներու դամբարանները։
Բնակավայր | |
---|---|
Վարդենիս | |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրուած է՝ | 1830 |
Տարածութիւն | 8,52 քմ² |
ԲԾՄ | 1943±1 մեթր |
Պաշտօնական լեզու | հայերէն |
Բնակչութիւն | 12 363 մարդ |
Ժամային գօտի | UTC+4։00 |
Փոստային ցուցանիշ | 1601–1603 |
Պատմական ակնարկ
ԽմբագրելՆախկին Անուանումները
ԽմբագրելIX դարուն Սիւնաց Գապուռն Վասակ իշխանը նորոգած է գիւղը եւ վերանուանած է Վասակաշէն։ Սիւնեաց իշխանի կառուցած եկեղեցւոյ տեղ XX դարու սկիզբը կառուցուած է նոր եկեղեցի՝ Սուրբ Աստուածածին։ XVI - XVIII դարերուն բնակավայրն անուանած են Ոսկեշէն։ XIX դարու սկիզբը բնակչութիւնը գաղթած է Վրաստան։ 1829-1830 թուականներուն բնակավայրին մէջ բնակչութիւն հաստատած են Արեւմտեան Հայաստանի Տիատին (հին անուն՝ Տատեոն) գիւղաքաղաքէն գաղթած հայեր։ Բնակավայրը մինչեւ 1969 թ. կոչուած է Բասարգեչար, այնուհետեւ՝ Վարդենիս։
Բնակչութիւն
ԽմբագրելՏարի | 1831 | 1897 | 1926 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 178 | 2193 | 3468 | 6322 | 11549 | 13905 | 12753 | 12700 |
Տնտեսութիւն
ԽմբագրելՔաղաքի տնտեսութեան մեջ կարեւոր տեղ կը գրաւէ արդիւնաբերութիւնը։ Քաղաքի զարգացած արդիւնաբերական ձեռնարկութիւններէն մնացած է եւ կը գործեն միայն սնունդի (կաթնամթերք, հացամթերք) ձեռնարկութիւնները։ Վարդենիսի գիւղացիական տնտեսութիւնները կը զբաղին անասնապահութեամբ, ինչպէս նաեւ հացահատիկի, կերային մշակաբոյսերու եւ ծխախոտի մշակութեամբ։
Կլիման
ԽմբագրելՅուլիս եւ Օգոստոս ամիսներուն օդի ջերմաստիճանը կը տատանուի 16 °C-20 °C, առաւելագոյն ջերմաստիճանը 31 °C է։ Ձմեռները խստաշունչ են, Յունուարի միջին ջերմաստիճանը՝ -6 °C, ձմրան տեւողութիւնը 6 ամիս է։ Չնայած խիստ ձմրան՝ քաղաքն օղակող ձիւնառատ լեռները դահուկային մարզանքով զբաղելու լաւ հնարաւորութիւն կ'ընձեռեն։[1]
Պատմամշակութային Կառոյց
ԽմբագրելՀայաստանի հնագոյն բնակավայրերէն է։ Հոս կը յայտնաբերուին պրոնզէ դարէն քանի մը տասնեակ դամբարաններ։ Ս. Աստուածածին եկեղեցին կառուցուած է 1902-1910 թ., որու բակին մէջ կան գերեզմաններ, գեղազարդ խաչքարեր ու տապանաքարեր (15-18դ.)։ Սուրբ Աստուածածին վանքին մէջ ստեղծագործած է Յովհաննէս Ծարեցին։
Յայտնի Վարդենիսցիներ
Խմբագրել- Համազասպ Համբարձումեան (1880-1965) - ակադեմիկոս, Վիքթոր Համբարձումեանի հայրը։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Գեղարքունիքի մարզի ուղեցույց, 2012 թ․
Արտաքին յղումներ
Խմբագրել- Գեղարքունիքի մարզպետարանի կայք Archived 2014-06-22 at the Wayback Machine.