Քիմ Քաշքաշեան
Քիմ Քաշքաշեան (31 Օգոստոս 1952[1][2][3], Տիթրոյթ, Միշիկըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4]), հայազգի ամերիկեան ալթահար։
Քիմ Քաշքաշեան անգլերէն՝ Kim Kashkashian | |
---|---|
| |
Ծնած է | 31 Օգոստոս 1952[1][2][3] (72 տարեկան) |
Ծննդավայր | Տիթրոյթ, Միշիկըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4] |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ուսումնավայր |
Պիբոդիի համալսարան? Interlochen արվեստի կենտրոն? |
Մասնագիտութիւն | երաժշտութեան ուսուցիչ, համալսարանի դասախօս, ջութակահար, chamber musician |
Աշխատավայր |
Նոր Անգլիայի կոնսերվատորիա? Հանս Այսլերի անվան բարձրագույն երաժշտական դպրոց? Ֆրայպուրկի Բարձրագոյն Երաժշտանոց |
Անդամութիւն | Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ |
Կայքէջ | ecmrecords.com/artists/1… |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Տիթրոյիթ, ալթ սորված է Քարեն Թաթլի եւ աշխարհահռչակ ալթահար Ուոլթեր Թրամփլերի մօտ՝ Պալթիմօրի Փիպոտի երաժշտանոցը։ Քաշքաշեանը իր գործիքի համար նոր երկերու ստեղծման երդուեալ կողմնակիցն է։ Քիմ Քաշքաշեանե յաճախակի կը մասնակցի ԱՄՆ-ի եւ Եւրոպայի խոշոր փառատօներուն, ինչպէս՝ Մարլպօրոյի, Զալցպուրկի, Լոքենհաուսի եւ Սթաւանկերի փառատօներուն։ Ան համագործակցեր է Ֆելիքս Կալիմիրի, Ռոպերթ Լեւինալի, Քիթ Ճարեթի, Կիտոն Քրեմերի, Տանիէլ Ֆիլիփսի, Յո-Յո Մայի հետ։ Քաշքաշեանը ձայնագրուեր է ՙՍոնիի՚ համար եւ երեք տասնամեակ տեւող համագործակցութիւն ունի Գերմանիայի ECM ապրանքանիշ հաստատութեան հետ։ Պրամսի սոնաթներու անոր ձայնագրութիւնը Ռոպերթ Լեւինի հետ 1999-ին արժանացեր է Էտիսոն մրցանակին։
2000-ի Յունիսին թողարկուեր են Պարթոքի, Էութվեոշի եւ Քուրթակի անոր վարժական աշխատանքները կ'ընդգրկեն դասաւանդումը Պլումինկթոնի Ինտիանա համալսարանը եւ Ֆրայպուրկի ու Պեռլինի երաժշտանոցներուն մէջ (Գերմանիա)։ 2000-ի Սեպտեմբերին ան սկսեր է ալթ եւ Սենեկային երաժշտութիւն ուսուցանել Նոր Անգլիայի երաժշտանոցին մէջ (Պոսթըն)։
Որպէս մենակատար հանդէս է կու գայ Նիւ Եորքի, Պեռլինի, Վիեննայի, Լոնտոնի, Միլանի Միւնեխի եւ Թոքիիոյի ճանաչուած նուագախումբերու հետ՝ Ռիքարտո Շայիի, Քրիսթոֆ Էշենպախի, Ռիքարտո Մութիի եւ այլ յայտնի խմբավարներու ղեկավարութեամբ։ Մենահամերգներ ունեցեր է Նիւ Եորքի(Metropolitan Museum եւ 92nd Street "Y") մէջ, Պոսթըն, Վաշինկթոն, Ֆիլատելֆիա, Փիթսպուրկ, Սան Ֆրանցիսքո, Քլիվլենտ եւ Լոս Անճելըս:
Համագործակցեր է երգահաններ Կուպայտուլինայի, Բենտերեցկու, Կիա Կանչելիի, Քուրտակի, Տիգրան Մանսուրեանի, Փիարտի, Պերիոյի եւ Էթվոշի հետ։
Անոր սենեկային համերգներու գործընկերներն են դաշնակահար Ռոպերթ Լեւինը եւ հարուածային գործիքներու յայտնի կատարող Ռոպին Շուլքովսկին։ Հանդէս եկեր է the Tokyo, Guarneri եւ Galimir Quartet-ներու հետ, ինչպէս նաեւ եզակի կազմ ունեցող՝ Կիտոն Քրեմեր, Տանիէլ Փիլիբս, Քիմ Քաշքաշեան եւ Եօ-Եօ Մա քառեակով։
2013 թուականին արժանացեր է Կրեմմի մրցանակի՝ «Լաւագոյն դասական գործիքային Solo մենակատարութեան » դասակարգին մէջ։[5][6][7]
Ընտրեալ ձայնասկաւառակներ
ԽմբագրելՔաշքաշեանը շարժապատկերի մէջ
Խմբագրել- Քաշքաշեանը նկարահանուեր է Ժան Լիուք Կոթարի «Գերմանիա: 9 - 0» Շարժապատկերի մէջ (1991)։
- Քիմ Քաշքաշեանը Թեոտորոս Անկելոփուլոսի «Ուլիսի հայեացքը» Շարժապատկերի (1995) երաժշտութեան կատարողներէն մէկն է։
Մրցանակներ
Խմբագրել- Քաննի դասական երաժշտութեան մրցանակ (2001).
- Էտիսոնի երաժշտական մրցանակ (Նիտերլանտներ, 2003).
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #131933337 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Ամերիկահայ Քիմ Քաշքաշեանը յաղթեր է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխութեանը
- ↑ Հայազգի Քիմ Քաշքաշեանը արժանացաւ Կրեմմի մրցանակի
- ↑ «Քիմ Քաշքաշեանը Կրեմմի մրցանակաբաշխութեան ժամանակ յաղթող ճանաչուեր է (տեսանիւթ)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-07-14-ին։ արտագրուած է՝ 2019-05-18
Արտաքին յղումներ
Խմբագրել- Լրատուութիւն ՀՀ մշակոյթի նախարարութեան կայք
- Քիմ Քաշքաշեանը NPR կայք(անգլերէն)
- Հարցազրոյց Archived 2012-04-25 at the Wayback Machine.