Քրիստափոր Կարա Մուրզա
Քրիստափոր Կարա Մուրզա (Խաչատուր Կարա Մուրզա, 18 Փետրուար (2 Մարտ) 1853[1][2], Պելոկորսք, Սիմֆերոպոլի շրջան, Տաւրիկեան նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 27 Մարտ (9 Ապրիլ) 1902[1][2], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1][2]), երաժշտահան, խմբավար եւ երաժիշտ քննադատ։
Քրիստափոր Կարա Մուրզա | |
---|---|
| |
Ծնած է | 18 Փետրուար (2 Մարտ) 1853[1][2] |
Ծննդավայր | Պելոկորսք, Սիմֆերոպոլի շրջան, Տաւրիկեան նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 27 Մարտ (9 Ապրիլ) 1902[1][2] (49 տարեկանին) |
Մահուան վայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Քաղաքացիութիւն | Ռուսական Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Մասնագիտութիւն | երգահան, խմբավար, երաժշտագէտ, հանրային գործիչ, երաժշտական քննադատ, բանահաւաք |
Աշխատավայր |
Գէորգեան Հոգեւոր Ճեմարան[1] Մշակ[1] |
Կենաք եւ գործունէութիւն
ԽմբագրելԾնած է Խրիմ։ Սկզբնական ուսումը ստացած է ծննդավայրի ծխական դպրոցէն ներս, ուր լեզուական ու գիտական նիւթերէն աւելի երաժշտական գիտութեան հանդէպ սէրը ի յայտ եկած է: Երաժշտական ուսման վրայ այնքան կեդրոնացած է, որ 10 տարեկան հասակին լաւապէս կրցած է երգել, ձայնանիշերը կարդալ եւ նուագել:
Ծխական դպրոցի ուսումը աւարտելէ ետք Կարա Մուրզայի հայրը ուզած է զինք հոգեւոր պաշտօնի նուիրել, սակայն տեսնելով երաժիշտին դժկամութիւնը զինք ղրկած է Օտեսա՝ հաշուապահական ուսում ստանալու[3]:
Ուսումնական շրջանը աւարտելէ ետք Կարա Մուրզա վերադարձած է ծննդավայր եւ որոշ ժամանակ զբաղուած է հօր գործերուն հաշուապահութեամբ: Սակայն երաժշտութեան հանդէպ ունեցած սէրը վառ մնացած է երաժիշտին մէջ, առօրեայ աշխատանքի կողքին դաշնամուրի դասերու սկսած է հետեւիլ[4]:
Կարա Մուրզա դուրս գալով հաշուապահական գործէն նուիրուած է երաժշտութեան եւ սկսած է երգեր յօրինել ու նուագել. որոշ ժամանակ ետք սկսած է երաժշտական խումբեր կազմել եւ ելոյթներ կազմակերպել ծննդավայրէն ներս: Երաժշտական համերգներու կողքին կազմակերպած է նաեւ թատերական ներկայացումներ, որոնք ուշադրութիւնը գրաւած են նաեւ օտարազգիներուն:
Կարա Մուրզա տարուած երաժշտական գործունէութեամբ 1882 թուականին մեկնած է Թիֆլիս, միտքին մէջ ունենալով քառաձայն երգչախումբ հիմնել ու նուիրուիլ երաժշտական գործունէութեան։ Ճանապարհի ընթացքին մինչեւ Թիֆլիս ամէն մարդ ցնորք նկատելով քառաձայն երգչախումբ հիմնելու գաղափարը ծաղրած են երաժիշտը:
Թիֆլիսի մէջ մտաւորական Գրիգոր Արծրունիի ջանքերով յաջողած է հիմնել երգչախումբ, որ սկսած է սորվիլ ու կատարել Կարա Մուրզայի յօրինումներն ու դաշնաւորումները: Երեք տարիներ ետք՝ 15 Մարտ 1885 թուականին Կարա Մուրզա յաջողած է տալ իր առաջին համերգը, որ հայ երաժշտական պատմութեան մէջ անկիւնադարձային օր մըն է։ Համերգին իրենց մասնակցութիւնը բերած են 15 երգողներ, որոնք ներկայացուցած են 22 ազգային երգեր:
Համերգի յաջողութենէն ետք պաշտօնապէս սկիզբ առած է Կարա Մուրզայի երաժշտական գործունէութիւնը[4]:
Կարա Մուրզա հեղինակած է բազմաթիւ հայրենասիրական երգեր, որոնցմէ շատեր մինչեւ օրս կ՚երգուին:
Երաժշտական գործունէութեան կողքին Կարա Մուրզա աշխատակցած է նաեւ «Մշակ» թերթին, ուր լոյս տեսած են անոր երաժշտագիտական յօդուածներն ու քննադատութիւնները:
Ծանօթագրութիիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ 3,0 3,1 «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԷՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-08
- ↑ 4,0 4,1 «Հայկական Հանրագիտարան»։ www.encyclopedia.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-03-08-ին։ արտագրուած է՝ 2022-03-08