Ֆալաֆել
Ֆալաֆել (արաբերէն՝ فلافل), արաբական կերակրատեսակ, տապկուած գունդեր պատրաստուած սիսեռով։ Տարածուած է մասնաւորաբար Յունաստանի, Եգիպտոսի, Լիբանանի, Սուրիոյ, Իրաքի, Սէուտական Արաբիոյ մէջ եւ այլն։
Ֆալաֆել | |
---|---|
| |
Առաջացման երկիր | Եգիպտոս |
Ֆալաֆելը ծագումով ղպտիերէն բառ է (Φα Λα Φελ), որ կը նշանակէ «շատ լոբիներ»։
Պատմութիւն
ԽմբագրելՖալաֆելի ծագումը անյայտ է։ Կայ ընդհանուր տեսութիւն մը, որ առաջին անգամ ֆալաֆել պատրաստած են ղպտիները, իբրեւ միսին փոխարինող ուտեստ՝ պահքի ժամանակ օգտագործելու նպատակով։ Քանի որ Ալեքսանտրիան նաւահանգիստ քաղաք է, ճաշատեսակը արագօրէն տարածուած է Մերձաւոր Արեւելեան այլ երկրներ։
Մերձաւոր Արեւելք
ԽմբագրելՄերձաւոր Արեւելքի մէջ ֆալաֆելը տարածուեցաւ իբրեւ արագ սնունդ։ Ռամատանի ընթացքին ֆալաֆելը կը կազմէր իֆթարի մաս։ Ֆալաֆելը այնքան տարածուած էր որոշ երկիրներու մէջ, որ ՄըքՏոնըլտզի փոխարէն կ՛անուանէին "McFalafel"։ Մեր ժամանակներուն ֆալաֆելը կը համարուի ազգային ուտեստ Եգիպտոսի, Պաղեստինի եւ Իսրայէլի մէջ։
Հիւսիսային Ամերիկա
ԽմբագրելՀիւսիսային Ամերիկայի մէջ, մինչեւ 1970-ականներուն, ֆալաֆել կար միայն հրէայական թաղամասերու եւ ճաշարաններու մէջ։ Այսօր ուտեստը տարածուած է ամբողջ Հիւսիսային Ամերիկայի տարածքին։
Սննդային արժէքը 100 կ
Խմբագրել- Արժէքը՝ 333 քալորի
- ածխաջուրեր 31,84 կ
- ճարպեր 17.80 կ
- կրածին (calcium) (5%) 54 մկ
- երկաթ (26%) 3.42 մկ
- մակնիզիում (23%), 82 մկ
- Manganum (33%) 0.691 մկ
- փոսփոր (27%) 192 մկ
- կալիոն (12%) 585 մկ
- նատրոն (20%) 294 մկ
- Zincum (16%) 1.50 մկ
Արտաքին յղումներ
Խմբագրել- Պատրաստենք միասին. Ջեռեփուկ ֆալաֆել
- Բաղադրատոմս-Ֆալաֆել Archived 2015-10-04 at the Wayback Machine.