Ֆայզա Ռաուֆ

Ֆայզա Ֆուատ Ռաուֆ (արաբ․՝ الأميرة فايزة بنت فؤاد الأول‎‎) (8 Նոյեմբեր 1923, Պալատ Ապտին, Գահիրէ, Եգիպտոս - 9 Յունիս 1994, Westwood, Լոս Անճելըս, Գալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ)՝ Եգիպտացի արքայադուստր, Եգիպտոսի ալպանական գահատոհմի ներկայացուցիչ։

Ֆայզա Ռաուֆ
ModernEgypt, Farouk I's Birthday Parties, DHP13655-27-8 01.jpg
Ծնած է 8 Նոյեմբեր 1923
Ծննդավայր Պալատ Աբդին, Կահիրե, Եգիպտոս
Մահացած է 6 Յունիս 1994(1994-06-06) (70 տարեկանին)
Մահուան վայր Westwood, Լոս Անճելըս, Գալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Քաղաքացիութիւն Կաղապար:Դրօշաւորում/Եգիպտոս
Կրօնք Իսլամ
Ամուսին Bulent Rauf
Ծնողներ հայր՝ Ահմատ Ֆուատ I, մայր՝ Nazli Sabri

Վաղ կեանքԽմբագրել

Ֆայզա արքայադուստրը ծնած է 8 Նոյեմբեր 1923-ին Գահիրէի Ապտին ապարանքին մէջ[1][2]: Ան Ֆուատ թագաւորի եւ Նազլի Սապրիի երրորդ երեխան էր։ Ֆայզա արքայադուսրը Ֆարուք թագաւորի, Ֆաուզիա արքայադստեր, Ֆայքա արքայադստեր եւ Ֆատիա արքայազնի քոյրն է[3][4]: Անոր մօր պապին եղած է գեներալ-մայոր Մուհամէտ Շարիֆ Փաշան, վարչապետ եւ արտաքին գործերու նախագահ, որ ունեցած է թրքական ծագում[5]։

Ամուսնութիւն եւ գործունէութիւնԽմբագրել

Ֆայզա արքայադուստրը չէ ցանակցած ամուսնանալ Մերձաւոր Արեւելքի թագաւորական ընտանիքի անդամի հետ[6]: Փոխարէնը, ան 17 Մայիս 1945-ին Գահիրէի մէջ կ՛ամուսնանայ իր թուրք զարմիկ Մուհամէտ Ալի Րուլենտ Ռաուֆի հետ, որ 34 տարեկան էր[7][8][9]: Անոնց ամուսնութիւնը կազմակերպուած էր ընտանեկան յարաբերութիւններու միջոցով[7]: Ան ուսանած է Արեւմուտքի մէջ, որ Իսմաիլ Փաշայի թոռն էր[6]: Ֆարուք թագաւորը չէր աջակցեր անոնց ամուսնութիւնը, բայց դիմադրութիւնը յաղթեց[6]: Ֆայզա թագուհին եւ իր ամուսինը ասունութիւնէն ետք ապրեցան Գեզիրա կղզիին մէջ գտնուող Զոհրիա պալատը[1][10]:

Արքայադուստր Ֆայզզան նպաստած է արքայադուստր Ֆաուզիայի ապաքինման Եգիպտոսի մէջ Իրանի շահի 1948-ի բաժանումէն ետք[11]: Ֆաուզիան Կարմիր մահիկի միութեան առաջատար դէմքերէն մէկն էր Եգիպտոսի մէջ Ֆարուք թագաւորի օրօք[12]: Ֆարուք թագաւորը իրեն եւ ամուսնուն հետ իր տնային կալանքի ենթարկեց իր կասկածի պատճառով[1]: Ան եւ իր ամուսինը 1952-ի դէպքերէն 6 շաբաթ առաջ նկարահանած են ֆիլմ ռազմական յեղափոխութեան մասին[13]: Անոնք ունեցան տարաձայնութիւն եւ բաժանուեցան 1962-ին[2][7]:

Ուշ կեանքԽմբագրել

1952-ին Եգիպտոսի մէջ տեղի ունացած յեղափոխութեան արդիւնքով Ֆարուք թագաւորը հրաժարական տուաւ, իսկ 1954-ին Ֆայզա արքայադուստրը տեղափոխուեցաւ Ստամպուլ[1]: Այնուհետեւ ան եւ իր ամուսինը գացին Սպանիա եւ Ֆրանսա[7]: Յաջորդիւ, ան գնաց Ամերիկայի Միացեալ Նահանգներ եւ բնակութիւն հաստատեց Պեւերլի Հիլսի մէջ, իր ամունուն թողնելով Փարիզ[6][7]: Այնտեղ ան ապրեցաւ մինչեւ իր մահը[12]:

ՄահԽմբագրել

Արքայադուստր Ֆայզան մահացած է 9 Յունիս 1994-ին Լոս Անճելըսի մէջ, 70 տարեկանին[3][9][12]։

ՏոհմաբանութիւնԽմբագրել

Կաղապար:Ahnentafel-compact5

ԾանօթագրութիւններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Obituary: Princess Faiza Rauf»։ The Independent 
  2. 2,0 2,1 «Egypt13»։ www.royalark.net 
  3. 3,0 3,1 «Queen Nazli of Egypt»։ www.egy.com 
  4. ««Nazli»» 
  5. Arthur Goldschmidt (2000)։ Biographical dictionary of modern Egypt։ Lynne Rienner Publishers։ էջ 191
  6. 6,0 6,1 6,2 6,3 Bowers Scotty, Friedberg Lionel (2012)։ Full Service: My Adventures in Hollywood and the Secret Sex Lives of the Stars։ Grove Press։ ISBN 9780802120076 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Taji-Farouki Suha (2010-11)։ Beshara and Ibn 'Arabi: A Movement of Sufi Spirituality in the Modern World։ Anqa Publishing։ ISBN 9781905937264 
  8. «Bulent Rauf | Beshara Publications»։ www.besharapublications.org.uk 
  9. 9,0 9,1 Soszynski Henry։ «EGYPT»։ members.iinet.net.au 
  10. «Lost for Decades, a Beguiling Curio from Egypt’s Royal Past – National Geographic Blog»։ newswatch.nationalgeographic.com 
  11. «Princess Fawzia Fuad of Egypt»։ 2013-07-05 
  12. 12,0 12,1 12,2 «Princess Faiza Fouad Rauf; Socialite, Sister of Egypt's Last King»։ Los Angeles Times։ 1994-07-15 
  13. ««Documentary Sheds Light on the Egyptian Royal Family»»