Ֆրիտրիխ Միւլլեր
Ֆրիտրիխ Միւլլեր (գերմաներէն՝ Friedrich Müller, 6 Մարտ, 1834 Պոհեմիայի թագաւորութիւն — 25 Մայիս, 1898, Վիէննա, Աւստրիա), աւստրիացի լեզուաբան եւ հայագէտ։
Ֆրիտրիխ Միւլլեր գերմաներէն՝ Friedrich Müller[1][2][3] | |
---|---|
| |
Ծնած է | 6 Մարտ, 1834 |
Ծննդավայր | Պոհեմիայի թագաւորութիւն |
Մահացած է | 25 Մայիս, 1898 (64 տարեկան) |
Մահուան վայր | Վիեննա, Աւստրո-Հունգարիա[1][2][3] |
Քաղաքացիութիւն | Աւստրիացի |
Ուսումնավայր |
Գյոթինգենի համալսարան?[1] Վիեննայի համալսարան?[1][2][3] Թերեզիանում?[2][3] |
Երկեր/Գլխաւոր գործ | Outline of Linguistics?[1][3] |
Մասնագիտութիւն | լեզուաբան, հայագէտ եւ համալսարանի ուսուցիչ |
Աշխատավայր |
Վիեննայի համալսարան?[1][2][3] Vienna University Library?[1][2][3] Ավստրիայի ազգային գրադարան?[1][2][3] K.K. Hof- und Staatsdruckerei?[2][3] |
Վարած պաշտօններ | պրիվատ-դոցենտ?[1][3], extraordinary professor?[1][2][3], փրոֆեսոր[1][2][3], in-home tutor?[3], proofreader?[3], amanuensis?[3] եւ amanuensis?[3] |
Անդամութիւն | Ավստրիայի գիտությունների ակադեմիա?[1][3] եւ Ավստրիայի գիտությունների ակադեմիա?[3] |
Կենսագրութիւն
Խմբագրել1853-1857 թուականներուն ընթացքին ուսանած է Վիէննայի եւ Կոթինկենի համալսարաններուն մէջ։
Տիրապետած է Հայերէնին, Յունարէնին եւ Սանսկրիտին:
1858 թուականին Ֆրիտրիխ եղած է Վիէննայի համալսարանի, ապա՝ արքունական մատենադարանի տնօրէնը, իսկ 1866 թուականէն սկսեալ դարձաւ Վիէննայի համալսարանին լեզուաբանութեան դասախօսը եւ Կայսրական գիտութիւններու ճեմարանին անդամերէն մէկը։
Հայագիտական աշխատանքներ
Խմբագրել1860-ական թուականներուն Միւլլերը իր հայագիտական յօդուածները հրատարակած է ճեմարանին պատմական եւ փիլիսոփայական տեղեկագիրին մէջ։ Ֆրիտրիխ նաեւ իր պատմաբանասիրական բնոյթի գործերուն մէջ անդրադարձած է Մեսրոպ Մաշտոցին գործունէութեան, հայկական գրական գիւտերուն, Կորիւնին, Ղազար Փարպեցիին, Ստեփանոս Տարոնեցիին (Ասողիկ), Առաքել Դաւրիժեցիին, Վարդան Բարձրբերդցիին եւ Մխիթար Գոշին գործերուն:
Իսկ լեզուաբանական յօդուածներուն մէջ, որոնք շատ լաւ ձեւով ամփոփուած են «Արմենիաքա» («Armeniaca») էջերուն մէջ, հետազօտած է Հայերէնի խոնարհումը ու հոլովումը, կատարելով բազմաթիւ ստուգաբանութիւններ[4]։
Ֆրիտրիխ Միւլլերին ամէնէն լաւ գործերէն են՝
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Ավստրիական կենսագրական բառարան — ÖAW.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Wien Geschichte Wiki — Wien: 2014.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 Wolkenhauer W. Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog / Hrsg.: A. Bettelheim — B. — հատոր 3. — S. 327–329.
- ↑ http://justus.anglican.org/resources/bcp/Muss-Arnolt/part6a.htm