Աթանասիոս Սաֆար Ալ Աթթար
Աթանասիոս Սաֆար Ալ Աթթար (1638[1] - 4 Ապրիլ 1728), ասորի կաթոլիկներու Մէրտինի առաջնրդ։
Աթանասիոս Սաֆար Ալ Աթթար | |
---|---|
Ծնած է | 1638[1] |
Մահացած է | 4 Ապրիլ 1728 |
Կրօնք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[2] |
Մասնագիտութիւն | Կաթոլիկ քահանայ, Կաթոլիկ եպիսկոպոս |
Վարած պաշտօններ | Թեմի առաջնորդ |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Մէրտին: Ծանօթ եղած է ասորերէն, թրքերէն, պարսկերէն, արաբերէն ու իտալերէն լեզուներուն: Շրջան մը գտնուած է Թիֆլիս:
Ընտրուած է ասորի կաթոլիկներու Մէրտինի առաջնրդ[3]: Հանգանակութիւն կատարելու համար՝ 1691-ին մեկնած է Հնդկաստան, ուր մնացած է հինգ տարի եւ հաւաքած գումարով վանք մը հիմնած է Հռոմի մէջ:
1721-ին նշանակուած է ասորի կաթոլիկ համայնքի մօտ առաքելական նուիրակ ու մնացած է այդ պաշտօնին վրայ եօթը տարի:
Վախճանած է Հռոմ, 1728-ին եւ թաղուած՝ իր կառուցած վանքին մէջ։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 opac.vatlib.it
- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ Heyberger Bernard (2018)։ «Migration of the Middle Eastern Christians and European Protection: A Long History»։ Middle Eastern Christians and Europe: Historical Legacies and Present Challenges (անգլերէն)։ LIT Verlag Münster։ էջ 26։ ISBN 978-3-643-91023-3
Աղբիւրնիւններ
Խմբագրել- Հ. Իսհաք Վրդ. Արմալէի յօդուածը, "المشرق» -"Ալ Մաշրէք», Պէյրութ, ԺԱ., թիւ 8, Օգոստոս 1908, էջ 563-570: