Ալբերտ Արիստակեսեան
Ալբերտ Արիստակեսեան (10 Օգոստոս 1928, Զանգակատուն, Հայաստան - 22 Յունիս 1979, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), խմբագիր եւ բանասէր:
Ալբերտ Արիստակեսեան | |
---|---|
Ծնած է | 10 Օգոստոս 1928 |
Ծննդավայր | Զանգակատուն, Հայաստան |
Մահացած է | 22 Յունիս 1979 (50 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն | Խորհրդային Միութիւն |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | գրականագէտ |
Աշխատավայր |
Պիոներ կանչ? Աւանկարտ Գրական թերթ Խորհրդային գրականութիւն Պատմաբանասիրական հանդես? |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Կենսագրութիւն
ԽմբագրելԱլբերտ Արիստակեսեան ծնած է 1928-ին Հայաստանի Չանախչի գիւղը (այժմ՝ Զանգակատուն): 1950-ին կ՚աւարտէ Երեւանի Պետական Համալսարանը։
1953-1962 տարիներու միջեւ կը պաշտօնավարէ «Գրական Թերթ»ի խմբագրութեան մէջ, իբրեւ պատասխանատու քարտուղար:
1962-1965-ի շրջանին կը ստանայ «Սովետական Գրականութիւն» ամսաթերթի վարիչի պաշտօնը:
Իսկ 1965-1970 տարիներու միջեւ զինք կը տեսնենք «Պատմա-Բանասիրական Հանդէս»ի մէջ իբրեւ՝ աւագ դիտաշխատող:
1970-ին կ՚աշխատի «Սովետական Գրականութիւն» ամսաթերթի մէջ գլխաւոր խմբագրի տեղակալ ըլլալով
1966-ին Ալբերտ Արիստակեսեան կը ստանայ Դոկտոր Փիլիսոփայութեան Բանասիրական Գիտութիւններու կոչումը: Իր աւարտաճառի խորագիրն էր՝ «Սիլվա Կապուտիկեանի Ստեղծագործութիւնը եւ Յետ-պատերազմեան Հայ Պոէզեայի Հարցերը»:
Մամուլի մէջ հրատարակուած են իր գրաքննադատական յօդուածները: Իսկ առանձին հատորներով հրատարակած է՝ «Բանաստեղծների ու Բանաստեղծութեան Մասին» (Երեւան, 1971) գրաքննադատական յօդուածներու ժողովածուն եւ «Պարոյր Սեւակ» (Երեւան, 1974) մենագրութիւնը:
Ալբերտ Արիստակեսեան կը մահանայ 1979 Յունիսին։
Աղբիւրներ
Խմբագրել- Հայկազեան Հայագիտական Հանդէս, Հատոր Է, Հրատարակութիւն Հայկազեան Գոլէճի Հայագիտական Ամբիոնի, ՊԷյրութ, 1979