Ալեքսանտր Թամանեան

Ալեքսանտր Յովհաննէսի Թամանեան (4 (16) Մարտ 1878[1][2], Կրասնոտար, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 20 Փետրուար 1936(1936-02-20)[3][4][1][…], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[5][1][2]), հայ ճարտարապետ, ճարտարապետութեան ակադեմիկոս (1914), ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ (1926), հայ նոր ճարտարապետութեան հիմնադիր։

Ալեքսանտր Թամանեան
Ծնած է 4 (16) Մարտ 1878[1][2]
Ծննդավայր Կրասնոտար, Ռուսական Կայսրութիւն[1][2]
Մահացած է 20 Փետրուար 1936(1936-02-20)[3][4][1][…] (57 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[5][1][2]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
 Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[1]
Ուսումնավայր Գեղարուեստի Բարձրագոյն Դպրոց[1]
Կոչում ակադեմիկոս[1][2]
Երկեր/Գլխաւոր գործ Ալեքսանդր Սպեդիարեանի Անուան Օփերայի Եւ Պալէթի Ազգային Ակադեմիական Թատրոն
Մասնագիտութիւն ճարտարապետ, վերականգնող, քաղաքաշինարար
Անդամութիւն Կայսերական Արուեստի Ակադեմիա եւ ԽՍՀՄ ճարտարապետների միություն?
Երեխաներ Գէորգ Թամանեան եւ Յուրի Թամանյան?

Կենսագրութիւն

Խմբագրել

Ալեքսանտր Թամանեանը ծնած է 1878-ինԵկատերինոդարի մէջ (այժմ՝ Կրասնոտար1898 թուականին աւարտած է տեղւոյն ռիալական ուսումնարանը, ընդունուած է Սան Պեթերզպուրքի Գեղարուեստի կայսերական ակադեմիային կից Գեղարուեստի բարձրագոյն ուսումնարանը։ 1904 թուականին աւարտած է Գեղարուեստի բարձրագոյն ուսումնարանի ճարտարապետութեան բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։

1917 թուականին եղած է Պեթրոգրաթի գեղարուեստի ակադեմիայի խորհուրդի նախագահ՝ ակադեմիայի փոխնախագահի իրաւունքներով։ Երկար տարիներ ապրած եւ ստեղծագործած է Ռուսաստանի մէջ, ուր նախագծած է բազմաթիւ շինութիւններ։ 1919 թուականին տեղափոխուած է Երեւան, 1921 թուականին՝ Իրան։ 1923-ին հրաւիրուած է Հայաստան, ծաւալած բուռն ու եռանդուն ստեղծագործական գործունէութիւն։ Եղած է Ժողկոմխորհի գերագոյն տեքնիկական բաժինի նախագահ, ապա՝ Պեթպլանի փոխնախագահ (1923 թուականէն), Յուշարձաններու պահպանութեան կոմիտէի (1924 թվականէն) եւ Հայաստանի կերպարուեստի աշխատողներու ընկերութեան նախագահ[6]։

Գործունէութիւն

Խմբագրել

Ալեքսանտր Թամանեանի ստեղծագործական գործունէութիւնը բաղկացած է երեք շրջաններէ՝

  • ռուսաստանեան (1904-1918)[7],
  • հայաստանեան (1919-1921, 1923-1936)[7],
  • պարսկական (թաւրիզեան, 1921-1923)[7]։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. 3,0 3,1 3,2 StructuraeRatingen: 1998.
  4. 4,0 4,1 4,2 Ikonnikov A. V. T’amanyan, Alek’sandr // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T083198
  5. 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2013.
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005 
  7. 7,0 7,1 7,2 Զորյան Լևոն (1960)։ Թամանյան Ալեքսանդր, Հոդվածներ, փաստաթղթեր, ժամանակակիցները նրա մասին։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ Հրատարակչություն։ էջ 285