Ալվարդ Պետրոսեան
Ալվարդ Պետրոսեան (4 Հոկտեմբեր 1946, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 10 Մարտ 2022[1], Երեւան, Հայաստան), հայ գրող, արձակագիր, հրապարակախօս, հասարակական-քաղաքական գործիչ։ Հայաստանի մշակոյթի վաստակաւոր գործիչ, Հայաստանի Հանրապետութեան Պատուոյ շքանշանակիր, ՀՅ Դաշնակցութեան անդամ։
Ալվարդ Պետրոսեան | |
---|---|
| |
Ծնած է | 4 Հոկտեմբեր 1946 |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 10 Մարտ 2022[1] (75 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, գրագէտ, հրապարակախօս, Խմբագիր, բանասէր, գլխաւոր խմբագիր |
Աշխատավայր |
Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե? Խորհրդային գրականութիւն Հայ Օգնութեան Միութիւն Հայաստանի Աշխատաւորուհի Նորք (քաղաքական հանդէս) |
Վարած պաշտօններ | Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր |
Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Ամուսին | Լորենց Առուշանյան? |
Ծնողներ | հայր՝ Բարթուղ Պետրոսյան? |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Երեւան: Շիրվանզադէի անուան դպրոցը աւարտելէ ետք, 1968-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքը:
1969-էն 1975-ին աշխատած է Պատկերասփիւռի եւ ձայնասփիւռի պետական կոմիտէին մէջ իբրեւ խմբագիր:
1975-էն 1979-ին աշխատած է «Հայաստանի աշխատաւորուհի» ամսագիրին մէջ:
1978-էն Խորհրդային Միութեան գրողներու միութեան անդամ էր:
1980-էն 1981-ին աշխատած է Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէին մէջ:
1982-էն 1990-ին` «Սովետական գրականութիւն» («Նորք») գրական-գեղարուեստական ամսագիրի գլխաւոր խմբագիրի տեղակալ:
1990-էն 1994-ին` «Առագաստ» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր:
2007-էն Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի վաստակաւոր գործիչ է[2]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է Ալվարդ Պետրոսյանը
- ↑ «Մեր Կորուստները. Մահացաւ Հասարակական-Քաղաքական Գործիչ Եւ Գրող Ալվարդ Պետրոսեան»։ aztag32.rssing.com։ արտագրուած է՝ 2023-07-25