Աղասի Ա. Եսայեան
Աղասի Ա. Եսայեան (25 Օգոստոս 1914[1] կամ 25 Օգոստոս (7 Սեպտեմբեր) 1914[2], Շամախյան, Դիլիջան, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 8 Յուլիս 1983[2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2]), իրաւաբան։
Աղասի Ա. Եսայեան | |
---|---|
Ծնած է | 25 Օգոստոս 1914[1] կամ 25 Օգոստոս (7 Սեպտեմբեր) 1914[2] |
Ծննդավայր | Շամախյան, Դիլիջան, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 8 Յուլիս 1983[2] (68 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[2] |
Ուսումնավայր |
Երեւանի Պետական Համալսարանի Իրաւաբանական Կաճառ[1] Ռուսիոյ Արտաքին Գործոց Նախարարութեան Դիւանագիտական Ակադեմիա ...[1] |
Կոչում | փրոֆէսոր[2] |
Մասնագիտութիւն | իրաւաբան, համալսարանի դասախօս |
Աշխատավայր |
ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն?[1] Երեւանի Պետական Համալսարան[1][2] |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Կենսագրութիւն
ԽմբագրելԱղասի Արշակի Եսայեան ծնած է Շամախեան, 1914-ի Օգոստոս 25-ին: Բարձրագոյն ուսումր ստացած է Երեւանի Պետական Համալսարանէն, որուն Իրաւաբանական Բաժանմունքի դասընթացքը կ'աւարտէ 1943 թ.-ին:1941 թ.-ին ան նաեւ կ՚աւարտէ Մոսկուայի Բարձրագոյն Դիւանագիտական Դպրոցի ընթացքը:1962 թ.-ին Մոսկուայի մէջ պաշտպանելէ ետք «Հայկական ՍՍՀ-ի Կազմաւորումն ու Նրա Միջազգային Ւրաւական Պրակտիկան» խորագրով աւարտաճառը, Ա. Եսայեան կը ստանայ իր աւարտական Գիտութիւններու Դոկտորական աստիճանը:1947-1951 թթ. ան կը պաշտօնավարէ նախ Խորhրդային Միութեան եւ ապա Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան մէջ։ 1949 թ.-էն սկսեալ Երեւանի Պետական Համալսարանին մէջ կը կոչուի դասախօսական պաշտօնի, ուր միաժամանակ կր ստանձնէ վարչական տարբեր պաշտօններ:1964 թ.-ին ան կ'արժանանայ փրոֆէսէօրի կոչումին:1957-1965 թթ. Ա. Եսայեան կը վարէ Երեւանի Պետական Համալսարանի Իրաւաբանական Բաժանմունքի պատասխանատու վարիչի պաչտօնը: 1963-1970 թթ. կը վարէ Պետութեան եւ Իրաւունքի Տեսութեան ու Պատմութեան Ամպիոնի վարիչի պաչտօնր: Իսկ 1971 թ.-էն սկսեալ' Պետական իրաւունքի, Սովետական Շինարարութեան եւ Միջազգային Ւրաւունքի Ամպիոնի վարիչի պաշտօնը:
Ա. Եսայեանի գրիչին կը պատկանի իրաւունքի պատմութեան նուիրուած շուրջ քառասուն գիտական աշխատասիրութիւններ: Առանձին hատորներով լոյս տեսած են իր ուսումնասիրпւթիւնները.-
- ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՒԱՆԱԳՒՏՈՒԹԻՒՆԸ (Երեւան,1967)
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱԻԱԿԱՆ ԳՐՈՒԹՒՒՆԸ,1920-1922 ԹԹ. (Երեւան,1967),
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՒ ԱՐՏԱՔԻՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹՒՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐ (Երեւան,1968),
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՒՈԻՆՔԻ ԴԱՍԸՆԹԱՑ (Ա. Հտր., Երեւան,1971, Բ. Հտր., 973),
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՒՈՒՆՔ, (Երեւան,1983) :
Ա. Եսայեան կը մահանայ 1983թ.-ի Յռւլիսի 8—ին, Երեւան:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
Այս յօդուածի կամ անոր մէջ որոշակի յատուածի սկզբանական տարբերակը վերցուած է «Հայկական Հարց» Հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |