Արաբական Ծով
Արաբական ծով (արաբերէն՝ بحر العرب), Հնդկական Ովկիանոսի հիւսիսային մասին մէջ գտնուող ծով։ Արեւմուտքի մէջ կը սահմանակցի Արաբական թերակղզիին, իսկ արեւելքէն ՝ Հինտուստան թերակղզուն։
![]() | ||
դասաւորում | 16°N 64°E / 16°N 64°E | |
Երկիր | Սոմալիա Ճիպութի Եմեն Օման Իրան Փաքիստան Հնդկաստան Մալտիւներ | |
Տեղագրութիւն | Հնդկական Ովկիանոս | |
Ընդհանուր մակերեսը | 3 832 հազ. քմ² | |
Ամենամեծ խորութիւնը | 4 652 մ | |
Թափուող գետերը | Ինտոս | |
![]() | ||
Ընդհանուր մակերեսը՝ 3 832 հազ. քմ²։ Առաւելագոյն լայնութիւնը՝ 2400 քմ։ Առաւելագոյն խորութիւնը՝ 4652 մ։ Թափուող նշանաւոր գետը՝ Ինտոս։ Նշանաւոր ծոցերն են՝ Ատէնի ծոցը արեւմուտքի մէջ, որ Կարմիր ծովուն կը միանայ Պապ էլ-Մանտեպի նեղուցով, եւ Օմանի ծոցը ՝ հիւսիս-արեւմուտքի մէջ։
Արաբական ծովու ափերուն կը գտնուին ՝ Սոմալին, Ճիբութին, Եմէնը, Օմանը, Իրանը,Պաքիստանը, Հնդկաստանը եւ Մալտիվեան կղզիները։ Նշանաւոր քաղաքներն են ՝Քարաչին, Ադէնը, Մասքաթը, Մումպայը եւ այլն։
Սահմաններու ՆկարագրութիւնըԽմբագրել
Միջազգային ջրագրական կազմակերպութիւնը հաստատած է Արաբական ծովու սահմաններու հետեւեալ նկարագրութիւնը[1].
Արեւմուտքէն՝ Ատէնի ծոցի արեւելեան սահմանը։ Հիւսիսէն՝ Արաբական թերակղզիի արեւելեան կէտէն ՝ Ռաս ալ-Հատէն մինչեւ Ռաս Ջիւանի՝ Փաքիստանի ափերուն։ Հարաւէն՝ Ատտուի քորալեան կղզիէն (Մալտիւեան կղզիներ) մինչեւ Ափրիկէյի արեւելեան հրուանդանը ՝ Ռաս Հաֆունը։ Արեւելքէն՝ Լաքատիւի ծովու արեւմտեան սահմանը։
ԱնուանումըԽմբագրել
Արաբական ծովը եւրոպացի եւ արաբ ծովագնացներուն յայտնի եղած է տարբեր անուանումներով՝ Էրիթրեայի ծով, Կանաչ ծով, Հնդկական ծով, Պարսկական ծով, Օսմանեան ծով։
ՊատկերասրահԽմբագրել
- ՎԵՐԱՅՂՈՒՄ Կաղապար:Ուիքիպահեստ երկար
- ↑ «Limits of Oceans and Seas, 3rd edition» (PDF)։ International Hydrographic Organization։ 1953։ արտագրուած է՝ 7 February 2010