Արաքսիա Կիւլզատեան
Արաքսիա Կիւլզատեան (5 Յունիս 1907[1], Գիւմրի, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] - 7 Հոկտեմբեր 1980), հայ երգչուհի եւ Հայաստանի Ժողովրդական արուեստագէտ։
Արաքսիա Կիւլզատեան | |
---|---|
Ծնած է | 5 Յունիս 1907[1] |
Ծննդավայր | Գիւմրի, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] |
Մահացած է | 7 Հոկտեմբեր 1980 (73 տարեկանին) |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Տեսակ | ժողովրդական?[1] եւ ռոմանս?[1] |
Մասնագիտութիւն | երգչուհի |
Աշխատավայր |
Հայաստանի ձայնասփիւռի կոմիտէի ժողովրդական գործիքներու խումբ[1] Հայֆիլհարմոնիա?[1] |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Գիւմրի։ Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրին մէջ: Աշակերտական օրերուն սկսած է հանդէս գալ սիրողական խումբերու մէջ:
19 տարեկանին՝ 1926 թուականին, տեղափոխուած է Երեւան եւ նոյն թուականին եղած է Հայաստանի ձայնասփիւռի կոմիտէի ժողովրդական գործիքներու խումբին մեներգչուհին՝ մինչեւ 1955 թուականը։
1955 թուականէն մինչեւ 1967 թուականը եղած է Հայֆիլհարմոնայի մեներգչուհի: Հանդէս գալու կողքին որոշ ժամանակ աշակերտած է երաժիշտ, երգահան ու երաժշտագէտ Ռոմանոս Մելիքեանին:
Արաքսիա հանդէս եկած է հայկական, պարսկական եւ ազէրի ժողովրդական եւ աշուղական երգերով:
Ան առաւելաբար յայտնի է Գուսան Շերամի երգերու կատարումով։
Անոր ձայնով մինչեւ այսօր հաճոյքով կը լսուին «Փնջլիկ-Մնջլիկ», «Քեզնից մաս չունենամ», «Դուն իմ մուսան ես», «Մարալ ջան», «Պլպուլ էիր» եւ այլ երգեր:
Կոչում
ԽմբագրելՇնորհիւ իր վաստակին, Արաքսիա 1960 թուականին արժանացած է Հայաստանի Ժողովրդական արուեստագէտի կոչումին[2]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «ԱՐԱՔՍԻԱ ԿԻՒԼԶԱՏԵԱՆ (1907-1980)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-07-11
Արտաքին յղումներ
Խմբագրել- Արաքսիա Կիւլզատեան Archived 2022-07-11 at the Wayback Machine.
- Արաքսիա Կիւլզատեան. «Սիրեցի՝ աթոռներս տարան»
- Արաքսիա Կիւլզատեան - Օթեակ - Կեդրոն Archived 2015-04-07 at the Wayback Machine.