Արա Այվազեան
Արա Հենրի Այվազեան (30 Մարտ 1969, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ դիւանագէտ, Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարար 18 Նոյեմբեր 2020։
Արա Այվազեան | |
---|---|
| |
Ծնած է | 30 Մարտ 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Ուսումնավայր |
Երեւանի Պետական Համալսարան Հայկազեան Համալսարան |
Մասնագիտութիւն | դիւանագէտ |
Աշխատավայր | Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարարութիւն |
Վարած պաշտօններ | Հայաստանի արտաքին գործերու նախարար |
Կուսակցութիւն | անկախ քաղաքական գործիչ? |
Կրթութիւն
Խմբագրել1986-1993 թուականներուն ուսաներ եւ աւարտեր է ԵՊՀ արեւելագիտութեան կաճառի արաբական բաժինը (1987-1989 թուականներուն ծառայեր է Խորհրդային բանակին):
1994-ին աւարտեր է Պէյրութի Հայկազեան համալսարանի քաղաքագիտութեան Կաճառը։
Դիւանագիտական ծառայութիւն
Խմբագրել- 1995 թուական, Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութեան երկրորդ եւրոպական վարչութեան կցորդ։
- 1996 թուական, Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութեան երկրորդ եւրոպական վարչութեան երրորդ քարտուղար։
- 1996-1997 թուականներ, Արժանթինի Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան երկրորդ քարտուղար։
- 1997 թուական, Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութեան Ամերիկայի վարչութեան Կեդրոնական եւ Հարաւային Ամերիկայի երկիրներու բաժնի վարիչ։
- 1998 թուական, Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութեան քարտուղարութեան պետ։
- 1999-2006 թուականներ, Արժանթինի, Ուրուկուայի եւ Չիլիի Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան։
- 2006 թուական, Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարի խորհրդական։
- 2006-2011 թուականներ - Դանիայի, Նորվեկիայի, Շուէտի եւ Ֆինլանտիայի մօտ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան։
- 2011 թուականի Օգոստոս 17-ին, Հայաստանի Հանրապետութեան Նախագահի հրամանագիրով ազատուած է Դանիայի Թագաւորութեան մօտ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանի պարտականութիւններէն[1]:
- 2011 թուականի Հոկտեմբերի 19-ին, Հայաստանի Հանրապետութեան Նախագահի հրամանագիրով նշանակուած է Լիթվայի Հանրապետութեան Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան[2]:
- 2012 թուականի Մարտ 12-ին, Հայաստանի Հանրապետութեան Նախագահի հրամանագիրով ազատուած է Նորվեկիոյ Թագաւորութեան մօտ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանի պարտականութիւններէն[3]:
- 2012 թուականի Մարտ 23-ին, Հայաստանի Հանրապետութեան Նախագահի հրամանագիրով համատեղութեան կարգով նշանակուած է Լատվիայի Հանրապետութեան եւ Էսթոնիոյ Հանրապետութեան մօտ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան[4]:
- 2013 թուականի Նոյեմբեր 26-ին, Հայաստանի Հանրապետութեան Նախագահի հրամանագիրով ազատուած է Շուէտի Թագաւորութեան մօտ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանի պարտականութիւններէն[5]:
- 2014 թուականի Նոյեմբեր 6-ին, Հայաստանի Հանրապետութեան Նախագահի հրամանագիրով ազատուած է Ֆինլանտայի Հանրապետութեան մօտ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանի պարտականութիւններէն[6]:
- 2016 թուականին, Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրամանագիրով ազատուած է Լիթվայի, Լաթվիայի եւ Էսթոնիայի Հայաստանի Հանրապետութեան դեսպանի պաշտօնէն եւ նշանակուած է Մեքսիքա Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան (նստավայրը՝ Մեքսիքօ)[7]:
- 2017 թուականին, Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրամանագիրով նշանակուած է Քուպայի Հանրապետութեան մօտ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան (նստավայրը`Մեքսիքօ)[8]:
- 2017 թուականին, Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրամանագիրով համատեղութեան կարգով, նշանակել Քոսթա Ռիքայի Հանրապետութեան մօտ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան (նստավայրը` Մեխիկո)[9]:
- 2018 թուականի Յունիս 7-ին, համատեղութեան կարգով, նշանակուած է Փանամայի Հանրապետութեան մօտ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Մեքսիքօ)[10]:
- 2020 թուականի Հոկտեմբեր 16-ին, Հայաստանի Հանրապետութեան վարչապետի հրամանով նշանակուած է Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարի տեղակալ[11]։
- 2020 թուականի Նոյեմբեր 18-ին, Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրամանագիրով նշանակուած է Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարար:
Պարգեւներ եւ կոչումներ
Խմբագրել- Մայիսեան Մեծ Խաչի աստիճանի շքանշան (Արժանթին)։
- Արտակարգ եւ լիազօր դեսպան:
Անձնական կեանք
ԽմբագրելԱմուսնացած է, ունի մէկ որդի։ Կը տիրապետէ ռուսերէնին, անգլերէնին եւ Սպաներէնին։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Ա. Այվազեանին Դանիայի Թագաւորութեան մօտ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականութիւններէն ազատելու մասին
- ↑ Ա. Այվազեանին Լիթվայի Հանրապետութեան մօտ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան նշանակելու մասին
- ↑ Ա. Այվազեանին Նորվեկիայի Թագաւորութեան մօտ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանի պարտականութիւններէն ազատելու մասին
- ↑ Ա. Այվազեանին Լաթվիայի Հանրապետութեան եւ Էստոնիայի Հանրապետութեան մօտ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան նշանակելու մասին
- ↑ Ա. ԱՅՎԱԶԵԱՆԻՆ ՇՈՒԷՏԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՄՕՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ եւ ԼԻԱԶՕՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԷՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ա. ԱՅՎԱԶԵԱՆԻՆ ՖԻՆԼԱՆՏԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՄՕՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ եւ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Մերձբալթեան երկիրներէն Մեքսիկա. ՀՀ նոր դեսպան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-08-13-ին։ արտագրուած է՝ 2020-11-18
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետութեան Նախագահ»։ նախագահ.հայ։ արտագրուած է՝ 2017-01-28
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագիրները - Փաստաթուղթեր - Հայաստանի Հանրապետութեան Նախագահ»։ նախագահ.հայ։ արտագրուած է՝ 2017-01-28
- ↑ «ՀՀ նախագահի հրամանագիրները - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետութեան Նախագահ»։ նախագահ.հայ։ արտագրուած է՝ 2018-06-07
- ↑ «Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերու նախարարի տեղակալ»։ www.aravot.am (en-US)։ արտագրուած է՝ 2020-10-16