Արեգ (թերթ, Վիեննա)
Գրական, գիտական, հասարակական ամսագիր։
«Արեգ», գրական, գիտական, հասարակական ամսագիր։ Լոյս տեսած է 1922-1924 թուականներուն (1924 թուականի Յունուար-Յունիսին՝ երկշաբաթաթերթ), Վիեննայի, Պերլինի, ապա դարձեալ՝ Վիեննայի մէջ։ Խմբագիր-հրատարակիչ՝ Սիմէոն Յակոբեան։
Արեգ Արեգ | |
---|---|
Տեսակ | ամսագիր?[1] |
Լեզու | հայերէն |
Խմբագիր | Սիմէոն Յակոբեան[1] |
Հիմնադրուած է | 1922[1] |
Հրատարակիչ | Սիմէոն Յակոբեան[1] |
Գրասենեակ |
Վիեննա, Աւստրիոյ Առաջին Հանրապետութիւն[1] Պերլին, Պրուսիայի ազատ պետություն[1] |
«Արեգ»-ը հիմնականին մէջ տպագրած է հայ գրողներու ստեղծագործութիւններ, թարգմանութիւններ ռուս եւ եւրոպական հեղինակներէն, գրական-քննադատական ուսումնասիրութիւններ։ Լուսաբանած է Հայաստանի եւ ընդհանրապես Անդրկովկասի տնտեսական, հասարակական ու մշակութային կեանքի յառաջընթացը։
Ջատագոված է Հոկտեմբերեան յեղափոխութեան գաղփարները եւ փորձած է նպաստել հայրենիքի հետ սփիւռքի կապերու ամրապնդման։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.