Արեւ (ամսագիր)
Արեւ, 1915 թուականէն Եգիպտոսի Աղեքսանտրիոյ մէջ տպագրուող պարբերական [2]։ Այն 7 Հոկտեմբեր 1921-էն սկսած է լոյս տեսնել իբրեւ Ռամկավար Ազատական կուսակցութեան Եգիպտոսի շրջանակի պաշտօնաթերթ։
Արեւ Արեւ եւ جعل الدوري | |
---|---|
Տեսակ | օրաթերթ[1] |
Լեզու | հայերէն եւ Արաբերէն |
Խմբագիր | Վահան Թէքէեան |
Հիմնադրուած է | 11 Մայիս 1915 |
Երկիր | Եգիպտոս |
Հրատարակման վայր | Աղեքսանդրիա եւ Գահիրէ |
Գրասենեակ |
Աղեքսանդրիա, Եգիպտոս[1] Գահիրէ, Եգիպտոս[1] |
OCLC | 37684732 |
Պատմութիւն
ԽմբագրելՊարբերականը 1924-էն կը հրատարակուի Գահիրէի մէջ։ Արեւը 1970 թուականի վերջերէն մինչ այժմ կը շարունակէ տպագրուիլ Հայ Ազգային Հիմնադրամի միջոցներով։ Առաջին տնօրէն-խմբագրապետը Վահան Թէքէեանն է, արտօնատէրը՝ Լեւոն Մկրտչեանը։ Լրագիրը հրատարակուած է 2 եւ 4 էջերով, շարուածքի չափերն են 58 X 40 սմ։ Գահիրէի ՀԲԸՄ-ի Սաթենիկ Չագըր հիմնադրամի միջոցներով Արեւի 1915-2000 թուականներուն թուայնացուած տարբերակը Յուլիս 2010-ին Գահիրէի ՀԲԸՄ-ի վարչութեան որոշումով Հայաստանի Ազգային գրադարանին յանձնած է ՀԲԸՄ-ի Եգիպտոսի շրջանակային յանձնաժողովի ատենապետ պրն Պերճ Թէրզեանը։ Պարբերականը Եգիպտոսի միակ հայաթերթը եղած է, որ օրը օրին ներկայացուցած է ՀԲԸՄ-ի գործունէութիւնը։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Ramgavar.org: Ծննդեան 125-ամեակ - Ընկեր Էօժէն Բաբազեան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-03-ին։ արտագրուած է՝ 2020-08-01