Արթիկ
Արթիկ, քաղաք՝ Հայաստանի Շիրակի մարզին մէջ, մարզի կեդրոնէն 20 ք․մ․ հարաւ-արեւելք, 105 ք․մ․ դէպի հիւսիս-արեւմուտք՝ Երեւանէն։ Կը գտնուի Արագած լեռան հիւսիս-արեւմտեան լանջին։ Քաղաքին մէջէն կ'անցնի Մարալիկ-Արթիկ-Կիւմրի երկաթուղին։ Տուեալ պահուն երկաթուղիի շահագործման կարգավիճակը անյայտ է։
Քաղաք | |
---|---|
Արթիկ | |
Երկիր | Հայաստան |
Մարզ | Շիրակի |
Հիմնադրուած է՝ | 1939 |
Տուեալ կարգավիճակում | 1945 |
Տարածութիւն | 7 քմ² |
ԲԾՄ | 1859±1 մեթր |
Պաշտօնական լեզու | հայերէն |
Բնակչութիւն | 17384[1] մարդ |
Ազգային կազմ | հայեր |
Կրօնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Տեղաբնականուն | արթիկցի |
Ժամային գօտի | UTC+4։00 |
Փոստային ցուցանիշ | 3001–3007 |
Պաշտօնական կայքէջ | artik.am |
Բնակչութիւն
ԽմբագրելՆախնիները 1829 - 1830 թուականներուն ներգաղթած են Կարսէն եւ Կարինէն։
Արթիկի ազգաբնակչութեան փոփոխութիւնը.[2]
Տարի | 1831 | 1873 | 1897 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 647 | 2359 | 2950 | 17561 | 17500 |
Ժողովրդագրական աճ
Խմբագրել։Աղիւրներ. Ազգ. վիճ. ծառայութիւն, Հայաստանի համայնքներու միութիւն Archived 2011-08-20 at the Wayback Machine.
Տնտեսութիւն
ԽմբագրելՔաղաքին մէջ կը գործեն «Արթիկտուֆ» ընկերութւընը (1927 թ.) եւ արդիւնաբերական այլ ձեռնարկութիւններ։ Տնտեսութեան կարեւոր ճիւղերէն է գիւղատնտեսութիւնը։ Բնակչութիւնը կը զբաղի դաշտավարութեամբ եւ անասնաբուծութեամբ։
Պատմամշակութային կառոյցներ
ԽմբագրելԱրթիկի շրջակայքը հարուստ է հայկական մշակոյթի յուշարձաններով։ Յայտնաբերուած են դամբարանադաշտեր, կաւանօթներու, զարդերու, զէնքերու հնագոյն նմուշներ մ.թ.ա. XIV - IX դարեր)։
Քաղաքն ունի՝ Սուրբ Գէորգ (VI դար), Սուրբ Աստուածածին (Սուրբ Մարինէ, V դար), Սուրբ Ստեփանոս (Լմբատավանք, VI-VII դարեր) եկեղեցիները։ Քաղաքը հարուստ է միջնադարեան ժողովրդական ճարտարապետութեան նմուշներով՝ տուֆաշէն հսկայական ջրատար խողովակներով, ջրաղացներով ու գմբեթածածկ բնակելի տուներով։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ «Հայաստանի հանրապետութեան բնակավայրերու բառարան, էջ 34»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-09-12-ին։ արտագրուած է՝ 2014 Ապրիլի 24