Արմենակ Եկարեան
Արմենակ Գրիգորի Եկարեան (10 Մայիս 1870[1], Վան[2][1] - 20 Հոկտեմբեր 1925[2][1], Գահիրէ, Եգիպտոս[2]), հայ ազատագրական շարժման գործիչ։
Արմենակ Եկարեան | |
---|---|
| |
Ծնած է | 10 Մայիս 1870[1] |
Ծննդավայր | Վան[2][1] |
Մահացած է | 20 Հոկտեմբեր 1925[2][1] (55 տարեկանին) |
Մահուան վայր | Գահիրէ, Եգիպտոս[2] |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Եգիպտոսի թագավորություն |
Ազգութիւն | Հայ[2][1] |
Մայրենի լեզու | հայերէն |
Մասնագիտութիւն | ֆետայի |
Կուսակցութիւն | Արմենական Կուսակցութիւն[2] |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Վանի մէջ։ 1888 թուականին մտած է Արմենական ազգային-ազատագրական կազմակերպութեան մէջ։ 1896 թուականի հայկական ջարդերու ժամանակ կազմակերպութիւնը Եկարեանին ուղարկած է Ուրմիա (Իրան)՝ զէնք հայթաթելու, սակայն այնտեղ ձերբակալուած է։ Բանտէն ազատուելով՝ 40 զինուած մարտիկներու հետ եկած է Վան եւ ստանձնած ինքնապաշտպանութեան ղեկավարութիւնը զոհուած Մկրտիչ Աւետիսեանի փոխարէն։ Այնուհետեւ ընտանիքով տեղափոխուած է Ուրմիա։ Երիտթուրքական հեղաշրջումէն (1908) յետոյ վերադարձած է Վան։ 1915 թուականի Վանի ինքնապաշտպանութեան ղեկավարներէն էր, եղած է քաղաքի մարտական ուժերու, հայկական ոստիկանութեան պետը։
Երկեր
Խմբագրել- Յուշեր, Գահիրէ, 1947։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 362.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երեւան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչութիւն։ 2005։ էջ 362։
Աղբիւրներ
Խմբագրել- Յուշեր Արմենակ Եկարեանի, խմբ. Լ. Աճեմեան, Գահիրէ, 1947։
- Արտակ Դարբինեան, Հայ ազատագրական շարժման օրերէն, Երեւան, 2004։
Արտաքին յղումներ
Խմբագրել- Arménak Yekarian, hero of Van (ֆր.) Archived 2023-04-06 at the Wayback Machine.