Արմէն Ճիկարխանեան

Արմէն Ճիկարխանեան (3 Հոկտեմբեր 1935(1935-10-03)[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 14 Նոյեմբեր 2020(2020-11-14)[2], Մոսկուա, Ռուսիա), շարժանկարի եւ թատրոնի հայ նշանաւոր դերասան,  բեմադրիչ Խորհրդային Միութեան  ժողովրդական արթիստ։

Արմէն Ճիկարխանեան
Ծնած է 3 Հոկտեմբեր 1935(1935-10-03)[1]
Ծննդավայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Մահացած է 14 Նոյեմբեր 2020(2020-11-14)[2] (85 տարեկանին)
Մահուան վայր Մոսկուա, Ռուսիա
Քաղաքացիութիւն  Ռուսիա[3]
 Ամերիկայի Միացեալ Նահանգներ[3]
 Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Ուսումնավայր Երեւանի Թատրոնի եւ Շարժապատկերի Պետական Հիմնարկ
Մասնագիտութիւն Հնչիւնաւորող, թատերական ռեժիսոր, թատերական ուսուցիչ, թատրոնի դերասան, Շարժապատկերի դերասան, դերասան, բեմադրիչ, մանկավարժ
Աշխատավայր Մոսկուայի Գերասիմովի անուան շարժապատկերի հիմնարկ
Ամուսին Vitalina Tsymbalyuk-Romanovskaya? եւ Tatyana Vlasova?
Երեխաներ Stěpan A. Džigarchanjanн?
Ստորագրութիւն

Կենսագրական գիծեր Խմբագրել

Աւարտած է Երեւանի Ա. Չեխովի անուան միջնակարգ դպրոցը: 1953-54 թուականներում աշխատած է «Հայֆիլմ» շարժապատկերի սթիւտիոյին մէջ: 1954-58 թուականներուն սորված է Երեւանի գեղարուեստական-թատերական հիմնարկի դերասանական կաճառին մէջ` Վարդան Աճէմեանի, ապա` Արմէն Գուլակեանի արուեստանոցներուն մէջ:

Առաջին անգամ բեմ բարձրացած է 1955-ին` Երեւանի Կ. Ստանիսլավսկիի անուան ռուսական տրամաթիքական թատրոնին մէջ:

1955-67 թուականներուն աշխատած է Երեւանի Կ. Ստանիսլավսկիի անուան ռուսական տրամաթիքական թատրոնին մէջ` իբրեւ դերասան[4]:

1967-ին տեղափոխուած է Մոսկուայի Լենինեան կոմսոմոլի թատրոն: 1969-96 թուականներուն խաղցած է Մոսկուայի Վ. Մայակովսկիի անուան թատրոնին մէջ:

Դերեր ստանձնած է բազմաթիւ ռուսական ֆիլմերու մէջ: 1979-ին Վլատիմիր Վիսոցքիի հետ խաղցած է «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ժապաւէնին մէջ:

1981-ին նկարահանուած է ռուս-ֆրանսիական «Թեհրան 43» ժապաւէնին մէջ: 1996-էն ղեկավարած է Մոսկուայի տրամաթիքական թատրոնը: Նկարահանուած է աւելի քան 250 շարժանկարներու մէջ[5]:

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #119296667 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Armenian actor Armen Dzhigarkhanyan dies aged 85
  3. 3,0 3,1 АРМЕНУ ДЖИГАРХАНЯНУ 70 ЛЕТ // http://www.rusamny.com/archives/342/t02(342).htm // RUSSIAN AMERICA NY — 1999. — թող. 342.
  4. «Armenian actor Armen Dzhigarkhanyan dies aged 85»։ Public Radio of Armenia (անգլերէն)։ արտագրուած է՝ 2022-03-02 
  5. «AV Production - Արմէն Ճիկարխանեան»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-03-02-ին։ արտագրուած է՝ 2022-03-02