Բջնի
Բջնի, Հայաստանի պատմական հին բնակավայրերէն է։ Պարսպապատ բերդաքաղաք, անիկա Պահլաւունիներու տոհմին միջնաբերդն էր եւ հայ եկեղեցւոյ եպիսկոպոսական չորս մեծ աթոռներէն մէկը[2]։ Գիւղ Հայաստանի հանրապետութեան Կոտայքի մարզին մէջ, մարզի կեդրոնէն 14 ք.մ. հարաւ-արեւմուտք։ Կը գտնուի Այրարատեան նահանգի Նիգ գաւառին մէջ, Հրազդան գետի ափին, Հրազդան քաղաքէն 13 ք.մ. հեռաւորութեան վրայ։ Յայտնի է իր հանքային ջրով եւ շատ Պատմամշակութային յուշարձաններով։
Գիւղ | |
---|---|
Բջնի | |
Երկիր | Հայաստան |
Մարզ | Կոտայքի մարզ |
Գիւղապետ | Արմէն Մաթէոսեան |
Տարածութիւն | 42.81 քմ² |
ԲԾՄ | 1550±1 մեթր |
Պաշտօնական լեզու | հայերէն |
Բնակչութիւն | 2547 մարդ (2011)[1] |
Խտութիւն | 70.3 մարդ/քմ² |
Ազգային կազմ |
Հայեր, եզիտիներ |
Կրօնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Տեղաբնականուն | բջնեցի |
Ժամային գօտի | UTC+3 |
Բնակչութիւն
ԽմբագրելՆախնիներուն մէկ մասը այստեղ հաստատուած են 1915-1920 թուականներուն, հին Պայազէտի Արծափ գիւղէն, Վանէն եւ Պոլսէն։
Բջնիի ազգաբնակչութեան փոփոխութիւնը.[3]
Տարի | 1829 | 1873 | 1931 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 364 | 1056 | 2074 | 1589 | 1918 | 1738 | 2393 | 2882 | 2889 |
Տնտեսութիւն
ԽմբագրելԲնակչութիւնը կը զբաղի անասնապահութեամբ, դաշտավարութեամբ եւ թռչնաբուծութեամբ։
Պատմամշակութային կառոյցներ
ԽմբագրելԲջնիի կեդրոնը կը գտնուին՝ Սուրբ Գէորգ (13-րդ դար) եւ Սուրբ Աստուածածին (1031 թ.) եկեղեցիները, իսկ հիւսիս-արեւելեան կողմը՝ Սուրբ Սարգիս եկեղեցին (7-րդ դար)։
Պատմական ակնարկ
ԽմբագրելԲջնին Հայաստանի հանագոյն բնակավայրերէն է։ 1-ին անգամ անոր մասին կը յիշատակէ պատմիչ Ղազար Փարպեցին։ Բջնեցի Աթիկ քահանան հայոց սպարապետ Վահան Մամիկոնեանի հաւատարիմ զինակիցներէն էր։ 11-րդ դարուն Բջնին իր շրջակայքով կ՛անցնի Պահլաւունիներու իշխանական տոհմին։ Այդ ժամանակ ալ, Յովհաննէս-Սմբատ թագաւորի հրամանով կը դառնայ եպիսկոպոսանիստ աւան։ 1066 թուականին կաթողիկոսական ընտրութիւնները տեղի ունեցած են Բջնիի մէջ։ 13-րդ դարու սկզբնաւորութեան Բջնին կ՛անցնի Զաքարեան հայ իշխաններու տնօրինութեան։ 1387-88 թթ. գիւղը կ՛ենթարկուի Լենկթեմուր աւերածութեան։ 1673 թ.-ին այստեղ իջեւանած է Ֆրանսացի ճանապարհորդ Շարդէնը։ 1770 թ.-ին Բջնի այցելած է նաեւ ճանապարհորդ Տուրնեֆորը։ Միջին դարերուն Բջնին հայ գրչութեան կարեւորագոյն կեդրոններէն էր։ Մեզի հասած՝ 12-17 դդ. այնտեղ ընդօրինակուած հայերէն մի քանի ձեռագիրներ։ Ըստ տեղեկութիւններու Բջնիի բերդը կառուցած են Պահլաւունիները՝ 11-րդ դարուն։ Բջնիի միջնադարեան ճարտարապետութեան զարդը գիւղի կեդրոնը գտնուող Սուրբ Աստուածածին եկեղեցին է, որ կառուցուած է Գրիգոր Մագիստրոսի պատուէրով՝ 1031 թ.։ Եկեղեցիին պատերուն կան վիմափոր արձանագրութիւններ։ Վերանորոգուած է 1947 թ.։
Յուշարձաններ
ԽմբագրելՊատկերասրահ
Խմբագրել-
Բջնի գիւղին եւ բերդին համայնապատկեր
-
Բջնի գիւղը եւ Հրազդան գետը
-
Բջնի․ Հրազդան գետի ափին, նկար՝ 2017
-
Բջնի․․․ 2017
-
Բջնիի բերդին հնագիտական վայրը
-
Բջնի․ բերդին եկեղեցւոյ աւերակները
-
Բջնիի բերդը
-
Բջնիի ամրոցին աւերակները
-
Բջնիի բերդին պարիսպները
-
Բջնիի բերդը ձմրան
-
Բջնիի բերդին բարձրադիր պարսիպները
-
Բերդէն արձանագրութիւն մը
Տե՛ս նաեւ
ԽմբագրելԱրտաքին յղումներ
Խմբագրել- Էջը Կոտայքի մարզպետարանի կայքում Archived 2012-10-10 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Կոտայքի մարզպետարանի կայքում[permanent dead link]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները
- ↑ Բջնի Եւ Պահլաւունիներու Տոհմը
- ↑ «Հայաստանի հանրապետութեան բնակավայրերի բառարան, էջ 49»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-09-12-ին։ արտագրուած է՝ 2014 Ապրիլ 12