Գարեգին արք. Խաչատուրեան
Գարեգին արք. Խաչատուրեան (ծն.՝ 1880, Տրապիզոն-1961, Իսթանպուլ), հայ հոգեւորական, եպիսկոպոս։
Գարեգին արք. Խաչատուրեան | |
---|---|
Ծնած է | 1880 |
Ծննդավայր | Տրապիզոն |
Մահացած է | 1961 |
Մահուան վայր | Պոլիս, Թուրքիա |
Քաղաքացիութիւն | Թուրքիա |
Ազգութիւն | Հայ |
Կրօնք | Քրիստոնեայ |
Մասնագիտութիւն | Արքեպիսկոպոս |
Վարած պաշտօններ | Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք? եւ եպիսկոպոս |
Կենսագրութիւն
ԽմբագրելԳարեգին արք. Խաչատուրեան, յաճախած է Տրապիզոնի Մխիթարեան եւ Վենետիկի Մուրատ Ռափայէլեան վարժարանները եւ ապա՝ Արմաշի ընծայարանը։ Ուսուցչագործած է Կեդրոնական եւ Նոր Դպրոց վարժարաններուն մէջ։ Տեսչական պաշտօններ վարած է Սիսի Դպրեվանքի, Մարաշի Կեդրոնական վարժարանի, Ամաշի Վանքի եւ Երուսաղէմի Վանքի Ընծայարանին մէջ։ Հիմնադիր Իսթանպուլի Ս. Խաչ Դպրեվանքին եւ վաժարանին մէջ։ Ընտրիւած է Կ. Պոլսոյ Պատրիարք (1951-1961)։
Աշատած է իսթանպուլահայ մամուլին։ Խմբագրած է Տաճար Հանդէսը (1909), Ֆրէզնոյի Շողակաթ (1928-1935) եւ Փարոս Հայաստանեայց (1928-1933) ամսաթերթերը, Մարսէյլի Սահակ-Մեսրոպ (1937), Պուէնոս Այրէսի Հայ Կեդրոն (1938-1940) եւ Արարատ (1943-1947) ամսաթերթերը։ Ունի բազմաթիւ անտիպ գրական եւ կրօնաբարոյական աշխատութիւններ՝ Խորվիրապի Լոյսը (թատերգութիւն), Հայ Ազգը եւ Հայաստանեայց Եկեղեցին, Հովուական Թուղթ Առ Պրազիլահայս, Ճաշու Գիրք (վերածում), Իսրայէլ Պատմութիւնը, Խոհեր եւ Յուշեր, Ճաշակ Հայ Ինքնուրոյն Քաղաքակրթութեան։
Օգտագործած է Տրապիզոնի Գրչանունը։
Հրատարակուած գործեր
Խմբագրել- Քնար Արեւագալի (բանաստեղծութիւններ)-?, 1917։
- Խոհեր եւ Յուշեր (արձակ էջեր)-?, 1917։
- Գրիգոր Նարեկացիի Նարեկ. Ողբերգութիւն Ս. Գրիգոր Նարեկացիի (վերածում)- Ա. տպ., Իսթանպուլ, 1923։ Բ. տպ., Պուէնոս Այրէս, 1948։ Գ. տպ., [խորագիրե փոխուած՝ Նարեկ. մատեան Ողբերգութեանի] Հալէպ, 2003։
- Կրօնաբարոյական եւ Ընկերային Շողակաթումներ, Սրտի Խորքերէն Մարդկութեան Հետ Խօսք- Իսթանպուլ, 1925։
- Տիեզերական Աղօթքը (ընդօրինակում եւ ընդլայնում «Լերան Քարոզ»էն)- Իսթանպուլ, 1926[1]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Կարօ Աբրահամեան, Ժամանակակակից իսթանպուլահայ գրողներ, հ. Ա (խմբ. Պէպօ Սիմոնեան), Անթիլիաս, «Տպարան Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ», 2004։