Գէորգ Աճեմեան
Գէորգ Աճեմեան (18 Փետրուար 1932[1][2], Մունպուճ, Հալէպի Նահանգ, Սուրիա[1][2] - 27 Դեկտեմբեր 1998[3] կամ 31 Դեկտեմբեր 1998[2], Լիոն[2]), հայ գրող, հրապարակախօս եւ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի հիմնադիրներէն մին։
Գէորգ Աճեմեան | |
---|---|
| |
Ծնած է | 18 Փետրուար 1932[1][2] |
Ծննդավայր | Մունպուճ, Հալէպի Նահանգ, Սուրիա[1][2] |
Մահացած է | 27 Դեկտեմբեր 1998[3] (66 տարեկանին) կամ 31 Դեկտեմբեր 1998[2] (66 տարեկանին) |
Մահուան վայր | Լիոն[2] |
Քաղաքացիութիւն |
Սուրիոյ եւ Լիբանանի ֆրանսական մանտադ Լիբանան |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Ուսումնավայր |
Հայկազեան Ազգային Վարժարան[1] Կյուլլապի Կյուլպենկյան վարժարան?[1] Պէյրութի Ամերիկեան Համալսարան[1] |
Տեսակ | քնարապատմողական? եւ բանաստեղծութիւն |
Մասնագիտութիւն | գրագէտ, բանաստեղծ |
Աշխատավայր | Սփիւռք? |
Անդամութիւն | Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Սուրիա, Եղեռնէն մազապուրծ եղած սասունցիներու ընտանիքի մը մէջ։ Նախակրթութիւնը ստանալէ ետք Հալէպի Հայկազեան եւ Կիւլպէնկեան վարժարաններուն մէջ, միջնակարգ եւ երկրորդական ուսման հետեւած է Հալէպի ամերիկեան «Ալեփփօ Գոլէճ»ի մէջ։ Մասնագիտական պատրաստութիւնը ստացած է Պէյրութի Ամերիկեան համալսարանին մէջ, 1958-ին վկայուելով իբրեւ պսակաւոր արուեստից։
Գրական վաստակ
ԽմբագրելԱշխատակցած է Միջին Արեւելքի առօրեայ թէ պարբերական մամուլին, ու Սիմոն Սիմոնեանէն ետք խմբագիր եղած է «Սփիւռք» շաբաթաթերթին։ Ան գրական իր արձակին, գրադատական թէ քննական տեսութիւններու, ինչպէս նաեւ հրապարակագրային բնոյթ ունեցող յօդուածներու մէջ անկախ դատումի եւ աննախապաշար արժեւորումի տրամադիր գրչի մարդն եղած է։
Պատմուածքներն եւ վէպեր
Խմբագրել1956-1983-ին անջատ հատորներով հրատարակուած են իր պատմուածքներն ու վէպերը՝
- «Անկարելի պատմութիւն»՝ 1956,
- «Օրերէն ետք»՝ 1958,
- «Անորոշութեամբ եւ մասամբ նորին»՝ 1959,
- «Անապահովութեան փողոցներ»՝ 1964,
- «Պիտի չարչարեմ բառերը»՝ 1967,
- «Ակամայ ծաղրածուն եւ այլ դերասաններ»՝ 1968,
- «Յաւերժական ճանապարհ»՝ 1975,
- «Ապագայի հետքերով»՝ 1982,
- «Յարդագողի ժառանգորդները»՝ 1983։
Քննադատական եւ գրական-վերլուծական տեսութիւններ
ԽմբագրելՔննադատական եւ գրական-վերլուծական իր տեսութիւնները երկու հատորներով հրատարակուած են 1962-ին եւ 1980-ին՝ «Տեսական-քննադատական փորձեր» անունին տակ։
Հրապարակագրական հատորներ
ԽմբագրելՀրատարակած է հրապարակագրական երեք հատորներ՝ «Միակ լուծումը» (1972), «Քաղաքական իրապաշտութի՞ւն, թէ անձնատուութեան պատրաստութիւն» (1992), «Պիտի յիշե՞նք երբեւէ Արեւմտեան Հայաստանը» (1998)։
Անգլերէն հատորներ
ԽմբագրելԼոյս ընծայած է նաեւ չորս հատոր անգլերէնով՝ "Symphony in Discord" (1962), "The Fallacy of Modern Politics" (1966), "A Time of Terror" (1997), "Ruling over the Ruins" (1998)։
Սփիւռքահայ գրականութեան նշանաւոր դեմքերէն է։
Գրականութիւն
ԽմբագրելԱղբիւրներ
Խմբագրել- Դար Մը Գրականութիւն, Մինաս Թէօլէօլեան, Բ. հատոր, Ամերիկայի Միացեալ Նահանգներ 1977, էջ 487-488:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
Արտաքին յղումներ
Խմբագրել- Աճեմեանի գիրքերը Amazon.com–ի մէջ:
- ԳԷՈՐԳ ԱՃԵՄԵԱՆԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ... Archived 2016-03-04 at the Wayback Machine.