Գէորգ Արշակեան
Գէորգ Արշակեան (28 Փետրուար 1928[1][2][3], Արմաւիր քաղաք (Ռուսիա), Հիւսիս-Կովկասեան Տարածաշրջան, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2] - 31 Դեկտեմբեր 2002[3], Երեւան, Հայաստան[3]), հայ արձակագիր եւ թատերագիր։
Գէորգ Արշակեան | |
---|---|
Ծնած է | 28 Փետրուար 1928[1][2][3] |
Ծննդավայր | Արմաւիր քաղաք (Ռուսիա), Հիւսիս-Կովկասեան Տարածաշրջան, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2] |
Մահացած է | 31 Դեկտեմբեր 2002[3] (74 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան[3] |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Ուսումնավայր | Շոթա Ռուսթավելու անուան թիւ 23 դպրոց |
Մասնագիտութիւն | գրագէտ, թատերագիր, Խմբագիր |
Աշխատավայր |
Երևանի ֆիզիկայի ինստիտուտ? «Հայաստան» Հրատարակչութիւն Աւետիք Իսահակեանի Տուն-Թանգարան (Երեւան) |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է 1928-ին, Արմաւիրի մէջ, հարաւային Ռուսիա։ Դեռ մանուկ հասակին կը տեղափոխուի Հայաստան։ Երկու տարի կը սորվի Լենինականի թիւ 3 միջնակարգ դպրոցին մէջ։ Յետոյ կը փոխադրուի Երեւան, ուր կը ստանայ միջնակարգ ուսում։ Կը սկսի աշխատիլ 13 տարեկանէն։ Միջնակարգ կրթութիւնը ստանալէն ետք, խորհրդային բանակին կը ծառայէ մինչեւ 1951։ 1951-էն սկսեալ կ'աշխատի բնագիտութեան հիմնարկին՝ Արագածի գիտաշխատանոցին մէջ։ Իսկ 1963-ին՝ վարչա-մշակութային պատասխանատու պաշտօններու մէջ։ Ապա կ'աշխատի ՀԽՍՀ ԳԱ ֆիզիքի ուսումնարանի՝ Արագածի արշաւախմբումին մէջ, ակադեմիկոս Ա. Ալիխանեանի փորձարանին մէջ։ 1963-ին, որպէս խմբագիր կ'աշխատի հեռուստատեսութեան եւ ռատիո-հաղորդումներու պետական կոմիտէին մէջ։ 1966-78-ին կը դառնայ «Սովետական գրող» (մինչեւ 1976-ի կէսերը «Հայաստան») հրատարակչութեան գլխաւոր խմբագիրի տեղակալ, իսկ 1979-1981՝ «Սովետական գրող» հրատարակչութեան մանկապատանեկան գրականութեան խմբագրութեան գլխաւոր խմբագիր։ 1983-ի Դեկտեմբերէն կը դառնայ Երեւանի Աւետիք Իսահակեանի անուան տուն-թանգարանի տնօրէն։
Առաջին իսկ գործերով՝ 1960-ական թուականներու սկիզբը, Մամուլին մէջ նշուած է, իբրեւ հայրենի արձակի «վերածաղկման» սերունդի ուշագրաւ անուններէն։ 1969-ին հատորով հրատարակած է վէպ ու վիպակներ «Թրաշուշաններ» («Սեւ եւ Սպիտակ Կարապներ») «Դաղձի Բոյր», «Գնացքներ»։ Ունի նաեւ թարգմանութիւններ։
Ծանօթագրութիններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005.
- ↑ «AV Production - Գէորգ Արշակեան»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-01-26-ին։ արտագրուած է՝ 2020-11-03
Աղբիւրներ
Խմբագրել- Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու, Երեւան, «Սովետական գրող» էջ 83։
- «Բագին», Մայիս 1986, էջ 56։