Գոհար Ազնաւուրեան
Գոհար Ազնաւուրեան (1906, Բաբերդ Օսմ. Կայսրութիւն - 8 Օգոստոս 1983, Երեւան), արխիւագէտ, խմբագիր:
Գոհար Ազնաւուրեան | |
---|---|
Ծնած է | 1906 |
Ծննդավայր | Բաբերդ (Bayburt) |
Մահացած է | 8 Օգոստոս 1983 |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Ազգութիւն | Հայ |
Կրօնք | Քրիստոնեայ |
Մասնագիտութիւն | Արխիւագիտութիւն, խմբագրութիւն |
Աշխատավայր |
Արխիւագէտ՝ Երեւանի Կեդրոնական արխիւի, Բաժնի վարիչ՝ Երեւանի Գրականութեան եւ Արուեստի Թանգարանի գրական բաժնի ձեռագրատան ֆոնտերու |
Հայաստան կ'ապաստանի ցեղասպանութեան տարիներուն: 1926-ին Երեւանի Պետական համալսարան կը մտնէ եւ բանասիրական բաժինը կ'աւարտէ 1930-ին:
Մինչեւ 1936 կը պաշտօնավարէ Երեւանի կեդրոնական արխիւին մէջ, յետոյ ստանձնելով գրական բաժնի ձեռագրատան ֆոնտերու բաժնի վարիչի պաշտօնը: Մինչեւ իր կեանքի վերջին օրերը կ'աշխատի Երեւանի Չարենցի անուան Գրականութեան եւ Արուեստի Թանգարանին մէջ:
Անձնական չափազանց նուիրում ու աշխուժ աշխատանքի շնորհիւ, իր շրջանի եւ աւելի առաջ ապրած հայ գրողներու արխիւները կրցած է մէկտեղել:
Արխիւագէտի պաշտօնին զուգահեռ աշխատակցած է գրական եւ հայագիտական մամուլին։ Հանրութեան ներկայացուցած է անտիպ նամակներ, որոնք հայ գրականութեան պատմութեան մէջ իրենց արժանի տեղը գրաւած են:
Մինչեւ 1964 - 1966 թուականներ կը մասնակցի Յովհաննէս Յովհաննիսեանի երկերու ամբողջ հաւաքածոյի ակադեմական հրատարակութեան: Հրատարակութեան պատրաստած է Արշակ Չօպանեանի «Պետրոս Դուրեանի կեանքն ու գործը» (Երեւան, 1967) ուսումնասիրութեան բնագիրը:
Աշխատութիւնները
Խմբագրել- Յովհաննէս Յովհաննիսեանի երկերու հաւաքածոյ (Երեւան, 1964-1966 թ.)
- Արշակ Չօպանեան, «Պետրոս Դուրեանի կեանքն ու գործը» (Երեւան, 1967)
- «Գրական ժառանգութիւն», Ա. հատոր (Երեւան, 1961)
- Ուղեցոյց Գրականութեան եւ Արուեստի Թանգարանի գրական ֆոնդերի (Երեւան, 1962)
- Դանիէլ Վարուժան, Նամականի (Երեւան, 1965)
- Արեւմտահայ գրողների նամականի (Երեւան, 1972)
- Արշակ Չօպանեան, Նամականի (Երեւան, 1980)
Յօդուածները
Խմբագրել- Ազնավուրյան, Գոհար (1980) Հ. Մասեհյանի անտիպ նամակներից. Շեքսպիրական. Հայկական շեքսպիրյան տարեգիրք, № 6. pp. 269–291
- Ազնավուրյան, Գոհար (1975) Մի քաղվածք Լեւոն Բաշալյանի նամակից. Շեքսպիրական. Հայկական շեքսպիրյան տարեգիրք, № 5. pp. 543–544
- Ազնավուրյան, Գոհար (1970) «Համլետի» մի անտիպ թարգմանություն. Շեքսպիրական. Հայկական շեքսպիրյան տարեգիրք, № 3. pp. 342–348[1]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Շեքսպիրական. Հայկական շեքսպիրյան տարեգիրք»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին։ արտագրուած է՝ 2017-07-14