Գրիգոր Խանջեան
Գրիգոր Խանջեան (29 Նոյեմբեր 1926[1][2][3][…], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][3][4] - 19 Ապրիլ 2000[2], Երեւան, Հայաստան), անուանի հայ նկարիչ, գեղանկարիչ։
Գրիգոր Խանջեան | |
---|---|
Ծնած է | 29 Նոյեմբեր 1926[1][2][3][…] |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][3][4] |
Մահացած է | 19 Ապրիլ 2000[2] (73 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Ազգութիւն | Հայ[3] |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Կրթութիւն |
Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան[3] Հայաստանի Գեղարուեստի Պետական Ակադեմիա[3] |
Մասնագիտութնիւն | գեղանկարիչ, նկարազարդող |
Ոճ | սոցիալիստական ռեալիզմ? |
Ժանր | պատկերազարդում?, գծանկարչութիւն եւ դիզայն? |
Թեմաներ | պատմական գեղանկարչութիւն |
Պարգեւներ | ԽՍՀՄ պետական մրցանակ?[3] Երեւանի պատուաւոր քաղաքացի ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ? Հայկական ԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Աշխատանքային Կարմիր դրօշի շքանշան և «Պատուոյ նշան» շքանշան |
Անդամակցութիւն | Խորհրդային Միութեան Նկարիչներու Միութիւն, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիա?[3] եւ Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա |
Գրիգոր Խանջեան Ուիքիդարանում | |
Grigor Khanjyan Ուիքիպահեստում |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած, ուսանած եւ ապրած է Երեւան։ Գեղանկարչութեան կողքին՝ իր վաստակը կ՛ընդգրկէ գծանակարչական ճոխ մթերք մը։
Գործեր
ԽմբագրելԳրիգոր Խանջեանի գործը, այլ աշխատանաքներու կարգին, կը բովանդակէ գրական երկերու
նկարազարդումներ։ Տաղանդով եւ նիւթի ըմբռնումով նկարազարդուած այս երկերէն յիշենք՝
- «Վէրք Հայաստանի» (Խաչատուր Աբովեան)
- «Լոռեցի Սագօն» (Յովհաննէս Թումանեան)
- «Անլռելի Զանգակատուն» (Պարոյր Սեւակ)
Վարը տրուած «Սասունցիներու Պարը» կ՛ընկերանայ Գէորգ էմինի նոյնանուն բանաստեղծութեան, եւ իրագործուած է բացառիկ շնորհքով։
Գրիգոր Խանջեանի արուեստին մասին կատարուած բնորոշումներէն հետաքրքրական են հետեւեալները (Մ.Ղազարեան).
Պարզ միջոցներով Խանջեան դրսեւորում է իր կերպարների հարուստ ներաշխարհը... Իր բնանկարները երբեմն կոթողային են, երբեմն՝ քնարական տրամադրութեամբ համակուած։ Նրա արուեստի առանձնայատկութիւններից է պատկերուող երեւոյթների ազգային էութեան շեշտումը...: {Գրական գործերի} նկարազարդումները յագեցած են դրամատիկ տրամադրութիւններով, որոնց դրսեւորման նպաստում է արտայայտիչ ու կերպընկալ գծանկարը, գրքի ձեւաւորաման մշակոյթը...
Ծանօթագրութիւններ
Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ханджян Григор Сепухович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 4,0 4,1 4,2 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 4.
Աղբիւր
Խմբագրել- Հայ Կեանք եւ Գրականութիւն, Յարութիւն Քիւրքճեան, երկրորդական բաժին Ա. տարի, էջ 253: