Եաքուտսք
Եաքուտսք (եակուտ.՝ Дьокуускай), քաղաք Ռուսաստանի մէջ եւ Սախա-Եաքուտիոյ Հանրապետութեան մայրաքաղաքն է։ Եաքուտիոյ ամենամեծ եւ հին քաղաքն է, ինչպէս նաեւ՝ Սիպիրի ամենահին քաղաքներէն մէկը։ Ռուսաստանի հիւսիս-արեւելքի բնակչութեան թուաքանակով ամենամեծ քաղաքն է եւ վարչական, արդիւնաբերական, մշակութային, ֆինանսական, գիտական կեդրոնը։ Բնակչութեան թուաքանակով հեռաւոր արեւելեան շրջանի երրորդ քաղաքն է (Վլատիւոսթոկէն եւ Խապարովսկէն ետք)։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Եաքուտսք | |||||
եակուտ.՝ Дьокуускай ռուս.՝ Якутск | |||||
| |||||
Երկիր | Ռուսիա[1] | ||||
Ներքին բաժանում | 8 գաւառ. քաղաքը կը ներառէ քաղաքամերձ 7 գիւղեր | ||||
Քաղաքապետ | Evgeny Grigoriev? | ||||
Հիմնադրուած է՝ | 1632[2] | ||||
Տարածութիւն | 122 քմ² | ||||
ԲԾՄ | 95 մ | ||||
Պաշտօնական լեզու | ռուսերէն եւ յակուտերեն? | ||||
Բնակչութիւն | 311 760 մարդ (1 Յունուար 2018)[3] | ||||
Ազգային կազմ | եաքուտներ` 47 %, ռուսեր` 38 %, այլ` 15 % | ||||
Կրօնական կազմ | ուղղափառներ, կաթողիկէներ, մահմետականներ, այլ | ||||
Ժամային գօտի | UTC+9? | ||||
Հեռախօսային ցուցանիշ | 4112 | ||||
Փոստային ցուցանիշ | 677000–677999 | ||||
Պաշտօնական կայքէջ | якутск.рф(ռուս.) | ||||
Քաղաքի օրը կը նշուի 14 Սեպտեմբերին։
Պատմութիւն
Խմբագրել25 Սեպտեմբեր 1632-ին ենիսէեան հարիւրապետ Փիոթր Պեկետովի ջոկատը, ուսումնասիրելով Լենա գետի ափը, աջ ափին` ներկայիս Եաքուտսքի գտնուելու վայրէն 70 քմ վար, հիմնադրեց Եաքուտեան բերդաքաղաքը։ Սկիզբէն բերդաքաղաքը բազմամարդ էր։ Անոր կայազօրին մէջ ներառուած էր 300 քազաք։ 1634-ին անիկա պաշարուեցաւ եաքուտներու կողմէ։ 1635-ին տեղացի քազաքները իրաւունք ստացան կոչուելու եաքուտեան քազաքներ[4]: 1638-ին բերդաքաղաքը դարձաւ նորաստեղծ Եաքուտական վոյեւոտութեան կեդրոնը։ 1642-1643 թուականներուն բերդաքաղաքը տեղափոխուեցաւ ներկայիս վայր` Թոյմաատայի հովիտ։
Վերանուանուած է Եաքուտսք 1643-ին։ Ըլլալով ամբողջ Լենայի շրջանի ռազմական-վարչական եւ առեւտրական կեդրոնը` Եաքուտսք կ'ենթարկուէր Սիպիրեան նահանգին, իսկ 1822-էն` Արեւելասիպիրեան գեներալ-նահանգապետութեան։ 1822-ին Եաքուտսք դարձաւ մարզային քաղաք, իսկ 1851-ին ստացաւ ինքնուրոյն երկրամասի կարգավիճակ` Եաքուտսք կեդրոնով։
Եաքուտսքի ամէնէն աշխուժ զարգացումը կապուած է Իւան Քրաֆտի նահանգապետութեան շրջանին հետ (1907—1913)։ Քաղաքին մէջ կառուցեցին ելեկտրակայան, հեռախօսային կայան, բացուեցաւ թանգարան եւ հիմնուեցաւ Ռուսական Աշխարհագրական Ընկերութեան մասնաճիւղ։
Հայրենական Մեծ Պատերազմի տարիներուն քաղաքին մէջ կը գտնուէր Ալսիպի օդային երթուղիի կառավարումը, որով ԱՄՆ-էն օդանաւեր կը տեղափոխէին։
1922-1991 թուականներուն Եաքուտսքը Եաքուտական ինքնավար սովետական համայնավար հանրապետութեան մայրաքաղաքն էր։ 1991-էն Եաքուտսքը Սախայի հանրապետութեան մայրաքաղաքն է։
Աշխարհագրական Դիրք
ԽմբագրելՔաղաքը տեղակայուած է Թոյմաատայի հովիտին մէջ` Լենա գետի ձախ ափին, միջին հոսանքին մէջ։ Կը գտնուի հիւսիսային լայնութեան 62 աստիճանի զուգահեռականէն քիչ մը հիւսիս, որուն պատճառով ամրան կը դիտարկուի սպիտակ գիշերներու տեւական ժամանակաշրջան, իսկ ձմրան (Դեկտեմբերին) օրուան մէջ լուսաւոր կ'ըլլայ 3-4 ժամ։ Քաղաքի մակերեսը կը կազմէ 122 քիլոմեթր քառակուսի։ Եաքուտսքը Յաւերժական սառցոյթի շրջանին մէջ տեղակայոգած մեծագոյն քաղաքն է։
Մակերեւոյթ
ԽմբագրելԵաքուտսք տեղակայուած է հարթավայրային շրջանի մէջ։ Քաղաքի տարածքին մէջ կան շատ լիճեր։ Ափերը աւազոտ են, ծանծաղուտներու մէջ կ'աճին եղէգներ։ Լենայի ձախ հիմնական ափը Թոյմաատայի հովիտ կը հասնի մեծ խորշով, որուն բարձրութիւնը կը հասնի շուրջ 100 մեթրի։ Քաղաքի կողմէ այդ զառիթափերը կը յիշեցնեն լեռնաշղթայ։ Անոր մէկ հատուածն ալ կը կազմէ Չոչուր Մուրան լեռը։
Եաքուտսքի կեդրոնական մասը Լենա գետի հունէն կ'առանձնանայ խոտածածկ ընդարձակ հարթավայրով, այսպէս կոչուած «Կանաչ մարգագետինով», որ կը հանդիսանայ Լենայի հովտամասը եւ կ'ողողուի անոր ջուրերով։
Կլիմայ
ԽմբագրելՔաղաքի կլիման խիստ ցամաքային է, տեղումներու ոչ մեծ քանակով։
- Տարեկան միջին ջերմաստիճանը` −8,8 °C
- Քամիի տարեկան միջին արագութիւնը` 1,7 մ/ս
- Օդի տարեկան միջին յարաբերական խոնաւութիւնը` 69 %
Եաքուտսքի մէջ ձմեռը խստաշունչ է, Յունուարին միջին ջերմաստիճանը կը կազմէ -40 °C, երբեմն կրնայ արձանագրուիլ մինչեւ -60 °C (վերջին անգամ այդպիսի ջերմաստիճան արձանագրուած է 2 Յունուար 1951-ին): Ձմեռը կը տեւէ Հոկտեմբերէն մինչեւ Ապրիլ ներառեալ, Գարունը եւ Աշունը շատ կարճատեւ են: Ձիւնահալը Դեկտեմբերէն Մարտ ինկած ժամանակաշրջանին կը բացառուի:
Ամառը բնորոշ է տեղումներու ոչ մեծ քանակութիւն եւ յաճախ` շատ տաք։ Ջերմաստիճանը կրնայ է բարձրանալ մինչեւ +40 °C-ի, որ հիւսիսային քաղաքի համար շատ բարձր ցուցանիշ է։ Եաքուտսքի տարեկան ամպլիտուտը երկրագունդի վրայ մեծագոյններէն է, կը գերազանցէ 100 °C (102,8 °C)։
Բնակչութիւն
Խմբագրել1726-ին, երբ Եաքուտսքով կ'անցնէր կամչատական առաջին առաքումը, այնտեղ կը հաշւուէր, ինչպէս իր մատեանին մէջ նշած է լէյտենանտ Ալեքսէյ Չիրիկովը, ռուսական 300 բակ, իսկ քաղաքի մերձակայքին մէջ կար 30 000 եաքուտ։
Վերջին մարդահամարի արդիւնքներով Եաքուտսքի բնակչութեան թիւը երկու ցուցակագրումներու (2002 եւ 2010) արդիւնքներուն մէջ աւելցած է 20,1 տոկոսով[5]:
1990-ականներու սկիզբէն կը նկատուի հանրապետութեան շրջաններէն դէպի Եաքուտսք աշխուժ գաղթ: 1990-ականներու սկիզբէն մինչեւ 2000-ականներու սկիզբը տեղի կ'ունենար ռուսախօս բնակչութեան հոսք. ներկայիս բնակչութեան ռուսախօս բաժինը կը մնայ գրեթէ անփոփոխ[6]: 2000-ականներէն սկսեալ կը նկատուի գաղթ Միջին Արեւելքէն, Կովկասէն եւ Չինաստանէն:
Եաքուտսքի բնակչութեան թիւը կ'աճուի` ի հաշիւ բնական աճի եւ գաղթի։ Կը ծագի խնդիրներ բնակչութեան ապահովելու անհրաժեշտ ապրուստ, մանկապարտէզներ, դպրոցներ եւ հիւանդանոցներ։
Բնակչութեան Կազմ
ԽմբագրելԵաքուտսքը բազմազգ քաղաք է։ Մեծամասնութիւն կը համարուին եաքուտները (141 հազար) եւ ռուսերը (113 հազար)։ Քաղաքին մէջ կ'ապրին նաեւ պուրիաթներ, ուքրանացիներ, պաշքիրներ, թաթարներ, չեչեններ, ինկուշներ, օսեր, ղըրղըզներ, լեհեր, լիթուանացիներ, տաղստանցիներ, էւէնկներ, ուզպէքներ, իսլամներ, հայեր, մոլտովացիներ, հաներ, քորէացիներ:
Վարչական Բաժանում
Խմբագրել3 Նոյեմբեր 2004-ին Սախայի Հանրապետութեան պետական ժողովի որոշման հիման վրայ Մարխի եւ Կանգալասի աւանները ներառուեցան Եաքուտսքի քաղաքային սահմանագիծին մէջ[7][8]:
Եաքուտսքի քաղաքային կազմին մէջ կը մտնեն Մական, Տապակա, Հին Տապակա, Խատասի, Տուլակինօ, Քափիթոնովկա, Քիլտիամցի, Սիրտախ, Փրիկորոտնոէ եւ Վլատիմիրովկա գիւղերը։
Սախայի հանրապետութեան` 30 Նոյեմբեր 2004-ի օրէնքով վճռուած է, որ Ժաթայ կը հանդիսանայ ինքնուրոյն եւ միակ քաղաքապետական կառոյցը, որ չի մտներ Եաքուտսք քաղաքի քաղաքային գաւառի կազմին մէջ[9]:
Վարչական Գաւառներ Եւ Միքրոշրջաններ
Խմբագրել- Ավթոտարոժնի գաւառ (ռուս.՝ Автодорожный округ)
- Կակարինսկի գաւառ (ռուս.՝ Гагаринский округ)
- Կուպինսկի գաւառ (ռուս.՝ Губинский округ)
- Օքթիապրսկի գաւառ (ռուս.՝ Октябрьский округ)
- Փրոմիշլեննի գաւառ(ռուս.՝ Промышленный округ)
- Սայսարսկի գաւառ (ռուս.՝ Сайсарский округ)
- Սթրոիթելնի գաւառ (ռուս.՝ Строительный округ)
- Ցենթրալնի գաւառ (ռուս.՝ Центральный округ)
- Մարխի միքրոշրջան (ռուս.՝ микрорайон Марха)
- Քանկալասի միքրոշրջան (ռուս.՝ микрорайон Кангалассы)
Կրթութիւն Եւ Գիտութիւն
ԽմբագրելԴպրոցներ, Լիսէներ Եւ կրթարաններ
Խմբագրել- Դպրոց № 1
- Ազգային բազմարուեստեան միջնակարգ հանրակրթական դպրոց № 2
- Հանրապետական լիսէ-ինտերնատ
- Դպրոց № 3
- Յատուկ (շտկող) դպրոց № 4
- Դպրոց № 5 (առանձին առարկաներու խորացուած ուսուցումով)
- Դպրոց № 6
- Դպրոց № 7
- Քաղաքային դասական կրթարան (նախկին դպրոց № 8)
- Դպրոց № 9
- Դպրոց № 10
- Դպրոց № 11
- Դպրոց № 12
- Դպրոց № 13
- Սախայի բազմարուեստեան լիսէ
- Դպրոց № 15
- Դպրոց № 16
- Դպրոց № 17
- Դպրոց № 18
- Դպրոց № 19
- Դպրոց № 20
- Դպրոց № 21
- Յատուկ շտկողական հիմնական հանրակրթական դպրոց № 22
- Դպրոց № 23 (առանձին առարկաներու խորացուած ուսուցումով)
- Դպրոց № 24
- Դպրոց № 25
- Դպրոց № 26
- Դպրոց № 27
- Յատուկ (շտկողական) հանրակրթական դպրոց-ինտերնատ № 28
- Դպրոց № 29 (բազմահատուած կրթութեան կեդրոն)
- Դպրոց № 30
- Դպրոց № 31
- Դպրոց № 32
- Դպրոց № 33
- Յատուկ (շտկողական) հանրակրթական դպրոց-ինտերնատ № 34
- Դպրոց № 35
- Դպրոց № 36
- Գիշերային դպրոց № 37
- Դպրոց № 38
- Արհեստից լիսէ
- Եաքուտական քաղաքային ազգային կրթարան
- Եաքուտական քաղաքային լիսէ
- Ազատական լիսէ
- Ֆիզիքի եւ արհեստից լիսէ
- Սախա կրթարան
- Սախա-քորէական դպրոց
- Եաքուտական-քադետական դպրոց-ինտերնատ
Բարձրագոյն Եւ Միջին Մասնագիտական Ուսումնական Հաստատութիւններ
Խմբագրել- Հիւսիս-արեւելեան դաշնային համալսարան
- Քաղաքացիական օդագնացութեան Եաքուտական օդագնացութեան արհեստից ուսումնարան
- Եաքուտական պետական գիւղատնտեսական ակադեմիա
- Եաքուտական պետական մանկավարժական ակադեմիա
- Եաքուտական պետական ճարտարագիտական եւ արհեստից հիմնարկ
- Արուեստի եւ մշակոյթի հիւսիսային բեւեռի պետական հիմնարկ
- Եաքուտական տնտեսութեան եւ իրաւական հիմնարկ
- Եաքուտական թեմական դպրոց
- Տնտեսագիտութեան եւ իրաւունքի պայքալեան պետական համալսարանի եաքուտական մասնաճիւղ
- Ջրային փոխադրութեան եաքուտական հիմնարկ
- Սախայի հանրապետութեան երաժշտութեան բարձրագոյն դպրոց
- Ժամանակակից ազատական ակադեմիա
- Եաքուտական գիւղատնտեսական արհեստանոց
- Եաքուտական բժշկական քոլէճ
- Եաքուտական մանկավարժական քոլէճ
- Եաքուտական արդիւնաբերական-մանկավարժական քոլէճ
- Սպասարկման եաքուտական արհեստագիտութեան դպրոց
- Եաքուտական վիճակային-շինարարական արհեստանոց
- Կապի եւ ուժի եաքուտական քոլէճ
- Եաքուտական երաժշտական քոլէճ
- Նորագոյն արհեստագիտութիւններու եաքուտական քոլէճ
- Տնտեսագիտութեան եւ կառավարումի արեւելասիպիրեան հիմնարկ
Գիտական Կեդրոններ
Խմբագրել- Ռուսական գիտութիւններու ակադեմիայի սիպիրեան բաժանմունքի եաքուտական գիտական կեդրոնի գիտական հիմնարկներ
- Համալիր բժշկական խնդիրներու եաքուտական գիտական կեդրոն
- Եաքուտական գիտագործնական կեդրոն
Մշակոյթ
ԽմբագրելՍտեղծագործական Միութիւններ
Խմբագրել- Սախայի Հանրապետութեան գրողներու միութիւն
- Սախայի Հանրապետութեան նկարիչներու միութիւն
- Սախայի Հանրապետութեան թատերական գործիչներու միութիւն
- Սախայի Հանրապետութեան ճարտարապետներու միութիւն
Թատրոններ
Խմբագրել- Պ.Ա.Օյունսկիի անուան ակադեմիական թատրոն
- Ռուսական թատերական թատրոն (Եաքուտսք)
- Սախայի Հանրապետութեան օփերայի եւ պալէթի պետական թատրոն
- Սախայի Հանրապետութեան էստրադայի պետական թատրոն
- Սախայի Հանրապետութեան պատանի հանդիսատեսի թատրոն
- Սախայի Հանրապետութեան պարի ազգային թատրոն
- Թատրոն Օլոնխօ
Կրկէս
Խմբագրել- Սախայի Հանրապետութեան պետական կրկէս
Թանգարաններ
Խմբագրել- Հիւսիսի ժողովուրդներու պատմութեան եւ մշակոյթի եաքուտական պետական միացեալ թանգարան
- Ազգային գեղարուեստական թանգարան
- Մամոնտի թանգարան
- Թատերագիտական թանգարան պետական համալսարանի մէջ
- Պ.Ա.Օյունսկիի անուան գրականագիտական թանգարան
- «Եաքուտիոյ մէջ քաղաքական յղման պատմութիւն» տուն-թանգարան
- Հնագիտութեան, ազգագրութեան եւ բարձրագոյն դպրոցի թանգարան
- Եաքուտիոյ կապի պատմութեան թանգարան
- Եաքուտիոյ ժողովուրդներու երաժշտութեան եւ աւանդավէպի թանգարան
- Արեւմտաեւրոպական արուեստի պատկերասրահ
Գրադարաններ
Խմբագրել- Ա.Պ.Հայտարի անուան մանկական գրադարան
- Գիտական գրադարան
- Սախայի Հանրապետութեան ազգային գրադարան
- Հանրապետական գրադարան կոյրերու համար
- Վ.Գ.Բելինսկիի անուան քաղաքային կեդրոնական գրադարան
Այլ
Խմբագրել- Ազգային պետական շարժապատկերի ընկերութիւն «Սախաֆիլմ»
- Սախայի Հանրապետութեան պետական ֆիլհարմոնիա
- Մշակոյթի եւ հանգիստի այգի
- Եաքուտական կենդանաբանական այգի
Տնտեսութիւն
ԽմբագրելՈւժանիւթ
Խմբագրել- Եաքուտական ՊՇԷԿ
- Եաքուտական ՋԷԿ
Արդիւնաբերութիւն
ԽմբագրելԸլլալով շրջանի վարչական եւ մշակութային կեդրոն, Եաքուտսք չունի շատ զարգացած արդիւնաբերութիւն։ Հիմնական բնագաւառները կ'ապահովեն քաղաքի կենսագործունէութիւնը։ Կէսէն աւելին (53,3 %) բաժին կ'իյնայ ջերմուժ համալիրի արտադրութեան, 17,7 %-ը՝ սննդային արդյունաբերութեան, 11,1 %-ը՝ ալմաստի երեսակման, 4,3 %-ը՝ շինարարական նիւթերու արդիւնաբերութեան, 3,2 %-ը՝ մետաղամշակման[10]: Աւելի մեծ ձեռնարկութիւններ են.
- Եաքուտական հացի գործարան
- Եաքուտական թռչնագործարան
- Քանկալասեան ածուխի հանք
- Մարծինեան շինարարական նիւթերի գործարան
- Շինարարական նիւթերի եւ շինարարութեան եաքուտական միացութիւն
- Տնաշինական միացութիւն
- Եաքուտական կազավերամշակման գործարան
- Մետաղի կառոյցի գործարան
- Փայտասղոցարան
- Սախապազալտ
Առեւտուր
ԽմբագրելԵաքուտսքը Եաքուտիոյ առեւտրի եւ վաճառականութեան մեծագոյն կեդրոնն է։ Ձեռնարկատիրութիւնը կը կազմէ քաղաքի տնտեսութեան հիմքը։ Աշխատունակ քաղաքացիներու գրեթէ 60 %-ը, ինչպէս նաեւ հանրապետութեան շրջաններէ եւ այլ երկիրներէ ներգաղթածներու մեծ մասը զբաղած է առեւտուրի եւ ծառայութիւններու մարզին մէջ։ Քաղաքին մէջ կայ քանի մը շուկաներ (Սթրոիթելնի[11], Սայսարի, Քրիթի, Ավտորինոկ), առեւտուրի կեդրոններ, խանութներ եւ կրպակներ։ Առեւտրական ծառայութիւններու մարզին մէջ ներկայացուած են ինքնաշարժի սրահներ, սրճարաններ, պանդոկներ, գեղեցկութեան սրահներ, մասնաւոր տարրալուծարաններ, լուացքատներ, անշարժ գոյքի գործակալութիւններ, շինարարական եւ փոխադրութեան ընկերութիւններ։
Փոխադրութիւն
ԽմբագրելՔաղաքին մէջ կը գործէ գետային նաւահանգիստ: Երկաթուղային փոխադրութեան բացակայութեան պայմաններուն մէջ բեռնափոխադրման մեծ մասը կ'իրականացուի նավահանգիստի միջոցով։ Բացի անկէ, ջրային մարդատար փոխադրութիւնը քաղաքը կը կապէ Լենայի աւազանի այլ բնակավայրերու հետ։ 2008-ին տնտեսական եւ արհեստական պատճառներով դադրեցան կանոնաւոր ռէյսերը դէպի Խանտիկա:
Ինքնաշարժի փոխադրութեամբ Եաքուտսք հասնիլ դժուար է. А360 «Լենա» դաշնային մայրուղին կը հասնի մինչեւ Նիժնի Պեստիախ աւան, որ տեղակայուած է Լենայի աջ ափին՝ Եաքուտսքի դիմաց։ Եաքուտսքի հետ կապը ամրան կ'իրականացուի բեռնամարդատար լաստերու, ձմրան (դեկտեմբեր - ապրիլ)՝ գետի սառոյցի միջոցով, սառցահոսանքի եւ սառցակալման շրջանին տեղափոխումը կարելի է միայն օդային ուղիներով։
Մինչեւ վերջերս ճամբաները հիմնականին ունեին մանրախճային մակերես, սակայն վերջին շրջանին կ'իրականացուին մայրուղիի վերականգնման եւ ղուպրապատման մասսայական աշխատանքներ[12]: 2007-ին «Վիլիոյ» ինքնաշարժի ճամբան ընդգրկուեցաւ դաշնային ճամբաներու ցանկին մէջ, թէեւ փաստացի այդպիսի ճամբայ գոյութիւն չունի[13]:
Օդային Փոխադրութիւն
ԽմբագրելՔաղաքին մէջ կը գործէ երկու օդակայան.
- «Եաքուտսք» (հիմնական, կ'իրականացնէ ներքին հանրապետական, ռուսական եւ միջազգային թռիչքներ)
- «Մական» (պահեստային, կը գտնուի քաղաքամերձ համանուն աւանին մէջ)։
Հասարակական Փոխադրութիւն
ԽմբագրելՔաղաքային եւ քաղաքամերձ մարդատար փոխադրութիւնը ներկայացուած է հանրակառքերու միջոցով։ Ելեկտրական փոխադրութիւն չկայ։ Մօտ 2005-ին Եաքուտսքի մէջ տեղի ունեցաւ քաղաքապետական փոխադրութեան լիարժէք փոխարինում առեւտրականութեամբ[14]:
Գոյութիւն ունի նաեւ միջքաղաքային հանրակառքի փոխադրում Եաքուտսքի ինքնաշարժի կայանէն, որ մայրաքաղաքը կը կապէ համեմատաբար մօտ վայրերուն։ Քաղաքէն հանրակառքի ռէյսեր կան նաեւ մինչեւ Ալտան:
Զանգուածային Լրատուութեան Միջոցներ
ԽմբագրելԹերթեր
Խմբագրել- «Սախա սիրէ» (ռուս.՝ «Саха сирэ»)
- «Քիիմ» (ռուս.՝ «Кыым»)
- «Եաքուտիա» (ռուս.՝ «Якутия»)
- «Նաշէ վրեմիա» (ռուս.՝ «Наше время»)
- «Նաշ ունիվերսիտետ» (ռուս.՝ «Наш университет»)
- «Եաքուտսք վեչերնի» (ռուս.՝ «Якутск вечерний»)
- «Օնա+» (ռուս.՝ «Она+»)
- «Իլ Թումէն» (ռուս.՝ «Ил Тумэн»)
- «Մոլոտիոժ Եաքուտիի» (ռուս.՝ «Молодёжь Якутии»)
- «Մոսքովսկի քոմսոմոլեց վ Եաքուտիի» (ռուս.՝ «Московский комсомолец в Якутии»)
- «Իզ ռուք վ ռուքի» (ռուս.՝ «Из рук в руки»)
- «Կոլոս փրոֆսոյուզա» (ռուս.՝ «Голос профсоюза»)
- «Քոմունիստ» (ռուս.՝ «Коммунист»)
- «Սպորտ Եաքուտիի» (ռուս.՝ «Спорт Якутии»)
- «Եաքուտսկի ունիվերսիտետ» (ռուս.՝ «Якутский университет»)
- «Մոյա կվարթիրա վ Եաքուտիի» (ռուս.՝ «Моя квартира в Якутии»)
- «Լենսկի վոտնիկ» (ռուս.՝ «Ленский водник»)
- «Վսիօ տլիա նաս» (ռուս.՝ «Всё для Вас»)
- «Վթորնիկ. րեքլամա-պիզնես» (ռուս.՝ «Вторник. Реклама-бизнес»)
- «Քոմերչեսկի վեսթնիկ Եաքուտիի» (ռուս.՝ «Коммерческий вестник Якутии»)
- «Ժիոլթի Եաքուտսք» (ռուս.՝ «Жёлтый Якутск»)
- «Քրիմինալնայա Եաքուտիա» (ռուս.՝ «Криминальная Якутия»)
- «Վեսթի Եաքուտիի» (ռուս.՝ «Вести Якутии»)
- «Ժիզն Եաքուտսկա» (ռուս.՝ «Жизнь Якутска»)
Ամսագիրներ
Խմբագրել- «Չոլպոն» (ռուս.՝ «Чолбон»)
- «Պոլիարնայա զվեզտա» (ռուս.՝ «Полярная звезда»)
- «Ժուրֆիքս» (ռուս.՝ «Журфикс»)
- «Իլին» (ռուս.՝ «Илин»)
- «Անկէլ վ լաթոշկէ» (ռուս.՝ «Ангел в ладошке»)
- «Քեմուէլ» (ռուս.՝ «Көмүөл»)
- «Սեզոն իտէյ» (ռուս.՝ «Сезон идей»)
- «Նաուքա ի օպրազովանիէ» (ռուս.՝ «Наука и образование»)
- «Նարոտնոէ օպրազովանիէ Եաքուտիի» (ռուս.՝ «Народное образование Якутии»)
- «Փրետփրինիմաթել Եաքուտիի» (ռուս.՝ «Предприниматель Якутии»)
- «Եաքուտսք սթրոիթելնի» (ռուս.՝ «Якутск строительный»)
- «Սախա-սպորտ» (ռուս.՝ «Саха — спорт»)
- «Ռոտիթելսկի» (ռուս.՝ «Родительский»)
Տեղեկատուական Գործակալութիւններ
Խմբագրել- Yakutsk.ru /Якутск.ру/
- Ինտերնետ-պորտալ News.Ykt.Ru
- ИА SakhaLife.ru
Մարզաձեւեր
ԽմբագրելՔաղաքին մէջ առկայ է սառոյցէ պալատ, արհեստական խոտածածկոյթով մարզադաշտեր, մարզանքի պալատ, մարզական համալիրներ եւ այլ մարզական շինութիւններ։
Ռուսական արենային մէջ քաղաքը ներկայացնում է «Զարիա» (ռուս.՝ «Заря») մինի ֆութպոլի ակումբը։ 2008-ին խումբը գրաւեց 4-րդ դիրքը մինի ֆութպոլի Ռուսաստանի Բարձրագոյն ախոյեանութեան։
Տարբեր տարիներու քաղաքը ներկայացուցած են «Տինամօ» (ռուս.՝ «Динамо») ֆութպոլի ակումբը, «Սախա» (ռուս.՝ «Саха») պասքէթպոլի ակումբը, «Եաքութիանոչկա» (ռուս.՝ «Якутяночка») վոլէյպոլի աղջկանց ակումբը, «Սախիանկաս» (ռուս.՝ «Сахаинкас») մինի ֆութպոլի ակումբը։
2011-էն «Եաքուտիա» (ռուս.՝ «Якутия») ֆութպոլի ակումբը դարձեալ բարձրացաւ բարձր մակարդակի եւ կը համարուի ֆութպոլի Ռուսաստանի առաջնութեան երկրորդ բաժինի մասնակից։
Եաքուտսք կը համարուի «Տեթի Ազիի» (ռուս.՝ «Дети Азии») միջազգային մարզական խաղերու վայրը։ Անբնք տեղի ունեցած են 1996, 2000, 2004, 2008 եւ 2012 թուականներուն։
2014-ին քաղաքին մէջ տեղի ունեցաւ մաս-ռեսթլինկի աշխարհի առաջին առաջնութիւնը[15]:
2005-էն քաղաքին մէջ աշխուժօրէն կը զարգանայ հեծանիւի շարժումը։ Պարբերաբար տեղի կ'ունենան մրցումներ։
Կրօն
ԽմբագրելԵաքուտսքի մէջ կրօնական կազմակերպութիւնները բավականին շատ են, կայ աղօթատեղիներու ամբողջ շարք մը։
Քաղաքին մէջ կը գործէ Ռուս Ուղղափառ եկեղեցւոյ հինգ ծխական համայնք[16]: Կայ նաեւ հնածեսութեան համայնք։
Եաքուտսքի մէջ կան կաթողիկէներ, ընդ որուն, բաւականին հինէն՝ թերեւս 20-րդ դարու սկիզբէն։ Կան նաեւ մահմետականութիւն դաւանողներ։ 23 Սեպտեմբեր 2005-ին քաղաքին մէջ բացուեցաւ մզկիթ[17]: Քաղաքին մէջ կը բնակին նաեւ պուտտայականութեան եւ այլ կրօններու ներկայացուցիչներ[18]:
Քոյր Քաղաքներ
Խմբագրել- ԱՄՆ ԱՄՆ Ֆերպանքս (Ալասքա)
- Կանադա Քանատա Իելոունայֆ
- Ռուսաստան Ռուսաստան Քիզիլ (Տիւայի Հանրապետութիւն)
- Կաղապար:Country data Ճապոնիա Ճափոն Մուրայամա
- Կաղապար:Country data Հարավային Կորեա Հարաւային Քորէա Չխանվոն
- Չինաստան Չինաստան Խէյխէ
- Չինաստան Չինաստան Խարպին
- Հունաստան Յունաստան Օլիմպիա
- Ռուսաստան Ռուսաստան/ Ուքրանիա Ուքրանիա Սեւաստոփոլ
2006-էն Եաքուտսք կը համարուի «Միացեալ քաղաքներ եւ տեղական իշխանութիւններ» (ռուս.՝ ОГМВ) միջազգային կազմակերպութեան Եւրասիական տարածաշրջանային բաժանմունքի անդամ։
Պատուաւոր Քաղաքացիներ
Խմբագրել- Իւան Իւանովիչ Քրաֆտ (1913)
- Ռոման Միխայլովիչ Տմիտրիյեւ (1969)
- Նիքոլայ Եկորովիչ Մորտինով (1972)
- Փաւէլ Փաւլովիչ Պինիկին (1976)
- Նիքոլայ Նիքոլայեւիչ Չուսովսկոյ (1976)
- Օլէկ Գրիգորեւիչ Մակարով (1977)
- Փաւէլ Իւանովիչ Մելնիկով (1982)
- Վլատիմիր Միխայլովիչ Նովիկով (1982)
- Ալեքսանտրա Եաքովլեւնա Օվչիննիկովա (1982)
- Նիքոլայ Վասիլեւիչ Չերսկի (1982)
- Վասիլի Անդրեյեւիչ Փրոթոտիակոնով (1992)
- Տմիթրի Կոնոնովիչ Սիւցեւ (1996)
- Միխայիլ Եֆիմովիչ Նիկոլայեւ (1997)
- Ալեքսանդր Նիկոլայեւիչ Իւանով (1997)
- Իւան Իւանովիչ Փոտոյնիցին (2000)
- Վլատիմիր Փետրովիչ Լարիոնով (2001)
- Վիաչեսլաւ Անատոլեւիչ Շտիրով (2006)
- Եուրի Վատիմովիչ Զաբոլեւ (2006)
Գրականութիւն
Խմբագրել- Կաղապար:ВТ-ЭСБЕ (ռուս.)
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Якутск // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
- ↑ 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года — Պետական վաճակագրության դաշնային ծառայություն.
- ↑ «Покорители Сибири якутские казаки. - Слава казачья. - Статьи | Казачий круг»։ kazachiy-krug.ru։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-06-08-ին։ արտագրուած է՝ 2016-09-25
- ↑ Федеральный информационный портал «SakhaNews»
- ↑ «Туйара Торговкина: «Все, кому нужно было уехать, уехали» :: NVPRESS // Якутия в наше время»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-12-26-ին։ արտագրուած է՝ 2016-09-25
- ↑ «Постановление Госсобрания (Ил Тумэн) РС(Я) от 03.11.2004 ГС № 792-III «О включении посёлка Марха в городскую черту города Якутска»»։ Российский правовой портал «Семёрка»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-12-01-ին։ արտագրուած է՝ 2016-09-25
- ↑ «Постановление Госсобрания (Ил Тумэн) РС(Я) от 03.11.2004 ГС № 793-III «О включении посёлка Кангалассы в городскую черту города Якутска»»։ Российский правовой портал «Семёрка»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-12-01-ին։ արտագրուած է՝ 2016-09-25
- ↑ «Закон Республики Саха (Якутия) от 30.11.2004 174-3 № 355-III «Об установлении границ территорий и о наделении статусом городского округа муниципальных образований Республики Саха (Якутия)»»։ Российский правовой портал «Семёрка»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-08-23-ին
- ↑ ««Якутск в цифрах. Промышленность»»։ Официальный сайт Администрации ГО «Якутск»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2007-10-20-ին։ արտագրուած է՝ 2016-09-25
- ↑ Рынок в Якутске. Фоторепортаж
- ↑ ««В. Штыров: План по строительству автодорог должен быть выполнен»»։ Якутское-Саха Информационное Агентство [permanent dead link]
- ↑ ««Приангарье и Якутию объединит дорога»»։ Якутское-Саха Информационное Агентство [permanent dead link]
- ↑ Сайт Единой диспетчерской службы г. Якутска
- ↑ Григорьев Владимир. (2014-12-11)։ «В Якутске подвели итоги Чемпионата мира по мас-рестлингу»։ ГБУ Р(С)Я «Республиканский центр национальных видов спорта им. В.Манчаары»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-03-21-ին։ արտագրուած է՝ 2014-12-15
- ↑ https://web.archive.org/web/20060302111400/http://orel3.rsl.ru/regions/65.pdf Панорама культурной жизни регионов России в сети Интернет. Республика Саха (Якутия) — о религиозной ситуации в разделе 1.10
- ↑ «REGIONS.RU — новости Федерации | Якутск. Сегодня откроется самая северная мечеть России»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-01-16-ին։ արտագրուած է՝ 2016-09-25
- ↑ «Егор Борисов принял делегацию Буддийской традиционной Сангхи России | SakhaToday»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-10-06-ին։ արտագրուած է՝ 2016-09-25
Արտաքին յղումներ
Խմբագրել- Քաղաքի պաշտօնական կայք Archived 2021-01-27 at the Wayback Machine.
- Կայք yakutskhistory.net
- YakutskCity.com — Гид по Якутску
- Султанов Н. В. Остатки якутскаго острога и некоторых других памятников деревяннаго зодчества в Сибири.
- Տեղագրական քարտեզի էջեր P-52-068-C,D Archived 2014-02-22 at the Wayback Machine. եւ P-52-080-A,B Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- Якутск предновогодний. Ֆոտոռեպորտաժ