Զարուհի Գալեմքարեան
Զարուհի Գալեմքարեան, (18 Յուլիս 1871[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 20 Յուլիս 1971[1][2][3], Ridgewood, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[3]), հայ բանաստեղծուհի։
Զարուհի Գալեմքարեան | |
---|---|
Նաեւ յայտնի է իբրեւ | Եվտերպե |
Ծնած է | 18 Յուլիս 1871[1][2] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 20 Յուլիս 1971[1][2][3] (100 տարեկանին) |
Մահուան վայր | Ridgewood, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[3] |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Ուսումնավայր | Արամեան Ունճեան Վարժարան[1] |
Մասնագիտութիւն | գրագէտ, բանաստեղծուհի |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Կ.Պոլիս եւ մահացած՝ Նիւ Ճըրզի (ԱՄՆ)։ Յաճախած է Աղա Տայիի Դպրատունը եւ Արամեան վարժարանը եւ աշակերտած՝ Նազարէթ Տաղաւարեանի։ Աշխատակցած է պոլսահայ եւ ամերիկահայ մամուլին։ Ունեցած է իր սիւնակը Բիւզանդիոն օրաթերթին մէջ։ Օգտագործած է Եւտերպէ եւ Գ. Զարուհի գրչանունները։ 1921-ին հաստատուած է ԱՄՆ։
Հրատարակուաղ Գործեր
Խմբագրել- Նուագն Եւտերպեայ (բանաստեղծութիւն) - Կ. Պոլիս, 1890։
- Զարթօնք (բանաստեղծութիւն)- Կ. Պոլիս, 1893։
- Մրմունջք (բանաստեղծութիւն)- Կ. Պոլիս, 1894։
- Թոոնիկիս Գիրքը (արձակ էջեր)- Իսթանպուլ, 1936։
- Կեանքիս Ճամբէն (տպաւորութիւններ)- Անթիլիաս, 1952։
- Հասկաքաղ (ժողովածու)- Երեւան, 1965։
- Օրեր եւ դէմքեր (բանաստեղծութիւն եւ արձակ էջեր)- Երուսաղէմ, 1965
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://www.nytimes.com/1971/07/21/archives/mrs-kalemkerian-armenian-writer.html