Զեննէ Պօղոս
Հայ երաժիշտ։
Զեննէ Պօղոս (1746[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 1826[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2]), հայ երաժիշտ։
Զեննէ Պօղոս | |
---|---|
Ծնած է | 1746[1][2] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 1826[1][2] |
Մահուան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
Ազգութիւն | Հայ[1] |
Մասնագիտութիւն | երաժիշտ, երաժշտության ուսուցիչ |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Կ. Պոլիս, Ներսէս Վարժապետեանի պապն է։ Քնքուշ ձայն ունենալու համար կոչուած է Զեննէ։
Երիտասարդ ժամանակ եղած է աղա Պօղոս ամիրայի տան վարժապետը։ Կ. Պոլսոյ Զինճիրլի խանին մէջ դասարան մը բանալով՝ երաժշտութիւն սորվեցուցած է ամիրաներու որդիներուն։
Հանդիսացած է ժամանակի ամենաուսեալ դէմքերէն մէկը, քաջածանօթ յունական եւ լատինական երաժշտութեան։ Գիտէր յունարէն, լատիներէն, ֆրանսերէն, թրքերէն։ Եղած է նաեւ երգահան. գրած եւ մշակած է հոգեւոր երգեր, որոնցմէ յայտնի է «Լոյս Զուարթ» երգը։
Անոր աշակերտած է շարք մը երաժշտագէտներ, ինչպէս՝ Համբարձում Լիմոնճեանը[3]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3 — հատոր 3. — է. 685–686.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 398.
- ↑ Գառնիկ Ստեփանեան (1973)։ Կենսագրական բառարան, Ա․ հատոր։ Երեւան: «Սովետական գրող»։ էջ 330։