Համբարձում Լիմոնճեան

Համբարձում Լիմոնճեան (1768, Կ.Պոլիս29 Յունիս, 1839, Կ.Պոլիս) հայ երգահան, երաժշտագէտ, նոր հայկական ձայնագրութեան հիմնադիրը։ Կոչուած է նաեւ Նոթաճի պապա Համբարձում:

Համբարձում Լիմոնճեան
Ծնած է 1768[1][2]
Ծննդավայր Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2]
Մահացած է 29 Յունիս 1839(1839-06-29)[1][2]
Մահուան վայր Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2]
Քաղաքացիութիւն Օսմանեան Կայսրութիւն
Ազգութիւն Հայ[3][1][2]
Տեսակ դասական երաժշտութիւն եւ Հայկական երաժշտութիւն
Մասնագիտութիւն երգահան, երաժշտության տեսաբան, երաժշտության ուսուցիչ

Կենսագրութիւն

Խմբագրել

Ծնած է Կ. Պոլիս: Կրթութիւնն ստացած է ծննդավայրի Զենճիրլի խան թաղի հոգեւոր դպրոցին մէջ, ուր աչքի ինկած է որպէս լաւ շարական երգող։ Երաժշտական կրթութիւնը ստացած է յոյն երաժշտագէտ Ոնոփրիոս Թաթաւլեցիին քովը, հմտանալով յունական երաժշտական խաղերուն մէջ։ Ապա աշակերտած է հայ երաժշտագէտ Զեննէ Պաւղոսին: Խորապէս ուսումնասիրած է հայկական, յունական, թրքական եւ արաբական երաժշտութիւնը, ծանօթացած է եւրոպական երաժշտութեանը։ Տիւզյան ամիրաներու նիւթական օժանդակութեամբ ձեռնարկած է հայկական նոտագրութեան ստեղծման, հետեւելով եւրոպական ձայնագրութեան։ 1813-1815 թուականներուն ստեղծած է ձայնագրութեան իր համակարգը, օգտագործելով հայկական խազերու անունները։ Այդ ձայնանիշներով գրի առած է շարք մը շարականներ եւ երաժշտական տարբեր ստեղծագործութիւններ, հիմք դնելով հայկական նոր ձայնագրութեան, որը յետագային շարունակեցին անոր աշակերտները՝ Յովհաննէս Միւհենտիսեանը եւ այլք։

Ունեցած է նաեւ ինքնուրոյն վոկալ ստեղծագործութիւններ, որոնցմէ են՝ «Ով ամենապայծառ», «Համեմատ քեզ ոչ քո նման», «Վեհ Հմայակ», «Գործք քաջուեան», «Զարթիր, զարթիր» եւ այլն, որոնցէն միայն մէկը հասած է մեզ։[4]

Նոր Հայկական Ձայնագրութիւն

Խմբագրել

Լիմոնճեանը նոր հայկական ձայնագրութիւնը ստեղծած է 1813-15 թուականներուն[5], փոխարինելով խազագրությանը: Նոր նշաններու օգնութեամբ 19-րդ դարուն ձայնագրուած են երեք մատեաններ՝ Շարակնոցը, Ժամագիրքը եւ Պատարագամատույցը: Անոր ստեղծած ձայնագրութիւնը օգտագործուած է ոչ միայն հայկական, այլեւ թրքական եւ ընդհանրապէս մերձարեւելյան երաժշտութեան մէջ։[6]

Աղբիւրներ

Խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ով ով է. հայեր / խմբ. Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 481.
  3. Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'huiMaisons-Alfort: 2021. — P. 349. — ISBN 978-2-905686-93-0
  4. Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երեւան: «Սովետական գրող»։ էջ էջ 29 
  5. «Խազ (անգլերէն)»։ արտագրուած է՝ 2009 թ․ հոկտեմբերի 21–ին 
  6. Նիկողոս Թահմիղեան (2007-08-14)։ «Երաժշտութիւնը հին եւ միջնադարեան Հայաստանին մէջ»։ արտագրուած է՝ 2009 թ․ հոկտեմբերի 21–ին [permanent dead link]

Արտաքին յղումներ

Խմբագրել