Էլիզապէթ Բ.

Էլիզապէթ Բ,[6] (այլ կերպ` Էլիզապէթ Բ, անգլերէն՝ HM Queen Elizabeth II, Elizabeth Alexandra Mary Windsor, 1952 թուականէն մինչեւ այսօր Մեծ Բրիտանիայի իշխող թագուհի եւ պետութեան գլուխ։ Նաեւ կը հանդիսանայ Ազգերու Բրիտանական Համագործակցութեան 15 երկիրներու թագուհի, Անգլիական եկեղեցու գլուխ, Մեծ Բրիտանիայի զինուած ուժերու գերագոյն հրամանատար, գնդապետ։ 1953 թուականի 29 Մայիս-էն առ 1961 թուականի 31 ՄայիսՀարաւային Ափրիկէյի թագուհին էր։ Ան Վինձորներու տոհմի սերունդէն է։ Գահ բարձրացեր է 1952 թուականի 6 Փետրուար-ին, թագադրուեր է 1953 թուականի 2 Յունիս-ին հօր՝ Ճորճ VI թագաւորի մահէն յետոյ։ Ամենաերկար գահակալող միապետն է Մեծ Բրիտանիայի պատմութեան մէջ[7][8]։ 2015 թուականի 24 Յունուարէն կը հանդիսանայ աշխարհի ամենաերկար գործող միապետը՝ Սէուտական Արապիայի թագաւոր Ապտուլլահ իպն Ապտուլ-Ազիզ ալ-Սաուտի մահէն յետոյ։

Էլիզապէթ Բ.
HM Queen Elizabeth II, Elizabeth Alexandra Mary Windsor,
Queen Elizabeth II on 3 June 2019.jpg
Ծննդեան անուն անգլերէն՝ Elizabeth Alexandra Mary Windsor[1]
Ծնած է 21 Ապրիլ 1926
Ծննդավայր Մայֆեր, Լոնտոն, Միացեալ Թագաւորութիւն
Քաղաքացիութիւն Flag of the United Kingdom.svg Միացեալ Թագաւորութիւն
Կրօնք Անգլիկան եկեղեցի?[2]
Մասնագիտութիւն միապետ
Վարած պաշտօններ Միացյալ Թագավորության միապետ?
Պարգեւներ եւ
մրցանակներ
Պատուոյ լեգէոնի Մեծ խաչի ասպետ Dame Grand Cross with Collar of the Order of Merit of the Italian Republic? Տոմիսլավ արքայի օրդեն? Սպիտակ Արծվի շքանշան? Սպիտակ առյուծի շքանշանի շղթա? Ոսկե գեղմի շքանշանի ասպետ? Բրիտանական թագի շքանշան? Կապիչի շքանշան? Սուրբ Օլաֆի շքանշանի շղթայով Մեծ խաչի ասպետ? Նանսենի մրցանակ? Ճանաչման Խաչ? Երեք աստղի շքանշան, 1-ին կարգ? «Գերմանիոյ Ֆետերաթիվ Հանրապետութեան հանդէպ ունեցած վաստակին համար» յատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ Ռումինիայի Աստղի շքանշանի շղթա? Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչի ասպետ? Նիդեռլանդական առյուծի շքանշանի Մեծ խաչի ասպետ? Մարիաննա հողի Խաչի շքանշանի շղթա? Իսլանդական բազեի շքանշանի Մեծ խաչ շղթայով? Լեոպոլդի շքանշանի Մեծ խաչ? Հարավային Խաչի շքանշանի Մեծ խաչ? Վիտաուտաս Մեծի շքանշան ոսկե շղթայով? Տարուան մարդ Ազատության շքանղան? Նեղոսի շքանշան? Հարավսլավական մեծ աստղի շքանշան? Թագավորական վիկտորիանական շղթա? Գերագույն արևի շքանշան? Defence Medal? War Medal 1939–1945? Գեորգ VI-ի թագադրական մեդալ? Գեորգ VI թագավորի թագավորական ընտանեկան շքանշան? Մուգունխվա շքանշան? «Բացառիկ ծառայութիւններու համար» շքանշան Գանայի Աստղի շքանշան? Xirka Ġieħ ir-Repubblika? Ոսկե սրտի շքանշան? Թագավորության թագի շքանշան? Գամբիայի Հանրապետության շքանշան? Բրունեյի թագավորական ընտանիքի շքանշան? Բրունեյի Թագի թագավորական ընտանեկան շքանշան? Order of Kuwait? Darjah Utama Temasek? Order of the Niger? National Order of Niger? Արիության շքանշան? Grand Cordon of the National Order of the Leopard? Order of Independence? Հանրապետության շքանշան? «Ինդոնեզիայի Հանրապետության աստղ» շքանշան? Կոտ դ’Իվուարի Ազգային շքանշան? Աֆրիկայի աստղի շքանշան? Լիբերիայի պիոներների շքանշան? Մերիթի Ազգային շքանշան? Անկախության շքանշան? Լիոնի ազգային շքանշանի Մեծ խաչ? Բարեգորձության շքանշան? Օյասվի Ռայանյայի շքանշան? Օմանի շքանշան? Հորդանանի աստղի շքանշան? Ապտուլազիզ ալ-Սաուտի շքանշան Ալ Հուսէյն իպն Ալի շքանշան Order of Pahlavi? Սուրբ Օլգայի և Սոֆիայի թագավորական դինաստիայի շքանշան? Բարեհուսո շքանշանի հատուկ կարգ? Grand Cross of the Sash of the Three Orders? Նասսաուի «Ոսկե առյուծ» շքանշան? Մալիի Ազգային շքանշանի Մեծ խաչի ասպետ? Մանուել Ամադոր Գեռերոյի շքանշան? Սողոմոնի շքանշան? Հասարակածային աստղի շքանշան? Վաստակի շքանշան? Order of Merit for Distinguished Services? Ոսկե գեղմի շքանշան? Կրկնակի սպիտակ խաչի շքանշան առաջին դասի? Order of the Royal House of Chakri? Grand Collar of the Military Order of the Tower and Sword? Սերովբեների արքայական շքանշան? Քարլոս Գ.ի շքանշանի Մեծ Խաչի ասպետ Բոյակայի շքանշան? Թուրքիայի Հանրապետության շքանշան? Մուբարակ Մեծի շքանշան? Ռումինիայի սոցիալիստական հանրապետության աստղի շքանշան? Ֆինլանդիայի Սպիտակ վարդ շքանշանի Մեծ խաչ? Ալբերտի մեդալ? Փղի շքանշան? Քրիզանթեմի բարձրագույն շքանշան շղթայով? «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի մեծ աստղ? Սանտյագոյի շքանշանի մեծ շղթա? Թագավորական երաժշտական քոլեջի պատվավոր դոկտոր? Փրկիչի շքանշան?
Անդամութիւն Լոնդոնի թագավորական ընկերություն?
Ամուսին Արքայազն Ֆիլիպ[1][3]
Ծնողներ Ճորճ
Երեխաներ Չարլզ, Ուելսի արքայազն?[4][3], Աննա?[4][5][3], Էնդրյու, Յորքի դուքս?[4][5][3] եւ Ուելսի կոմս Էդվարդ?[4][5][3]
Ստորագրութիւն
Signature of Elizabeth II.png

Իր գահակալման ընթացքին աւարտեր է ապագաղութացումը, որը նշանաւորուեցաւ բրիտանական կայսրութեան վերջնական փլուզմամբ եւ վերջինիս փոխակերպումը Միացեալ Թագաւորութեան։ Այս ընթացքը կը ներառէ նաեւ բազմաթիւ այլ իրադարձութիւններ, ինչպիսիք են երկարատեւ ազգա-քաղաքական հակամարտութիւնը Հիւսիսային Իրլանտայի հետ, Ֆոլքլենտեան պատերազմը, պատերազմները Իրաքի եւ Աֆղանիստանի մէջ։

Իր գահակալման ողջ ընթացքին թագուհին մէկ անգամ չէ որ ենթարկուեր է քննադատութեան, եւ ոչ միայն միապետութեան վերացման կողմնակիցներու կողմէն, այլեւ հասարակութեան եւ բրիտանական զանգուածային լրատուամիջոցներու կողմէն։ Սակայն Էլիզապէթ Բ.-ը կարողացեր է բարձր պահպանել բրիտանական միապետութեան հեղինակութիւնը եւ իր ժողովրդականութիւնը։

Մանկութիւն եւ պատանեկութիւնԽմբագրել

Էլիզապէթ Բ.-ը արքայազն Ալպերթի՝ Յորքեան հերցոգ (հետագային թագաւոր Ճորճ VI-ի, 1895-1952 թուականներ) եւ լեյտի Էլիզապէթ Պոուզ-Լայոնի (1900-2002) աւագ դուստրն է։ Հօրենական մեծ հայրը թագաւոր Ճորճ VI -ն է (1865-1936 թուականներ), իսկ մեծ մայրը՝ թագուհի Մարիան՝ Թեքեըն արքայադուստրը (1867-1953 թուականներ)։ Մօրենական մեծ հայրը Քլոուտ Ճորճ Պոուզ-Լայոն է՝ կոմս Սթրաթմուրը (1867-1953 թուականներ), իսկ մեծ մայրը՝ Սեսիլիա Նինա Պոուզ-Լայոնը (1862-1938 թուականներ)։

 
Արքայադուստր Էլիզապէթը երեք տարեկանին

Արքայադուստր Էլիզապէթ Ալեքսանդրա Մարիան ծնած է Լոնտոնի Մեյֆեր թաղամասին մէջ, կոմս Սթրաթմուրի Պարթոն Սթրիթի առանձնատան մէջ։ Այժմ առանձնատունը այլեւս գոյութիւն չունի, իսկ տեղը դրուած է յուշատախտակ[9]։ Իր անունը ստացեր է ի պատիւ մօր Էլիզապէթի, մեծ մօր՝ Մարիայի եւ մեծ մօր մեծ մայրը ՝ Ալեքսանդրայի։ Մկրտուեր է Մայիսի 25-ին Պաքինհըմ պալատի մատուռին մէջ, որը պատերազմի տարիներուն աւերուեր է։

1930 թուականին ծնած է միակ քոյրը՝ արքայադուստր Մարկարեթը։

Էլիզապէթը լաւ տնային կրթութիւն ստացեր է, գլխաւորապէս մարդասիրական ուղղուածութեամբ, ուսումնասիրեր է բրիտանական սահմանադրութեան պատմութիւն, իրաւագիտություն, կրօնի պատմութիւն, արուեստի պատմութիւն, ինչպէս նաեւ ֆրանսերէն։ Երիտասարդ տարիքին հետաքրքրուեր է ձիերով եւ զբաղուեր է ձիավարութեամբ[10]:

 
Արքայադուստր Էլիզապէթը եօթ տարեկանին։

Ծնունդէն յետոյ Էլիզապէթը դարձաւ Յորքյան արքայադուստր և երրորդը գահի ժառանգորդներու ցանկին մէջ՝ հօրեղբայր էտուարտէն՝ Ուելսեան արքայազն (ապագայ թագաւոր Էտուարտ VIII) եւ հօրմէ յետոյ։ Ի սկզբանէ Էլիզապէթը չէր հանդիսանար գահի իրական յաւակնորդ, քանի որ արքայազն Էտուարտը շատ երիտասարդ էր եւ պէտք է ամուսնանար եւ զաւակներ ունենար։ Սակայն 1936 թուականին, հօր՝ Ճորճ V-ի մահէն յետոյ արքայազն Էտուարտը ստիպուած էր հրաժարիլ գահէն։ Թագաւոր դարձաւ արքայազն Ալպերթը (Ճորճ VI), իսկ տասնամեայ Էլիզապէթը դարձաւ թագաժառանգ եւ ծնողներու հետ Քենսինկտթոնէն տեղափոխուեցաւ Պաքինհըմ պալատ։

Մեծ Բրիտանիոյ ԹագուհիԽմբագրել

1950-ական թուականներԽմբագրել

 
Էլիզապէթ Բ.-ը եւ Ֆիլիփը թագադրումէն յետոյ

Երբ 1952 թուականի 6 Փետրուար-ին կը մահանայ Ճորճ VI թագաւորը, Էլիզապէթ Բ.-ը կը հռչակուի Մեծ Բրիտանիոյ թագուհի։ Այդ ժամանակ ան իր ամուսնոյն հետ կը հանգստանար Քենիայի մէջ[11]։ Էլիզապէթ Բ.-ի թագադրման արարողութիւնը տեղի ունեցեր է 1953 թուականի 2 Յունիս-ին Ուեսթմինսթըրեան աբբայութեանմէջ[12]։ Այն բրիտանական միապետութեան առաջին թագադրումն էր, որ ցուցադրուեր է հեռուստատեսութեամբ եւ այդ երեւոյթը նպաստեր է հեռուստատեսութեան ժողովրդականութեան բարձրացմանը[13]։


 
Էլիզապէթ Բ.-ը, արքայազն Ֆիլիփը, արքայազն Չարլզը եւ արքայադուստր Աննան, 1957 թուական

Ան առաջին միապետն էր, որ 1957 թուականի 25 Դեկտեմբեր-ին հեռուստացոյցով շնորհաւորեց իր հպատակներուն Ծննդեան տօների կապակցութեամբ[14]։

1970-ական թուականներԽմբագրել

1974 թուականի խորհրդարանական ընտրութիւններու ժամանակ քաղաքական ճգնաժամ հասունացած էր, որու հետեւանքով կուսակցութիւններէն ոչ մէկը չի ստանար ձայներու մեծամասնութիւնը։ Հակառակ ձայներու առաւելագոյն բաժինը ստացեր էր Պահպանողական կուսակցութիւնը, վարչապետ նշանակուեցաւ Լեյպորիստական կուսակցութեան առաջնորդ Հարոլտ Վիլսոնը[15]։ Յաջորդ տարի Աւստրալիոյ մէջ քաղաքական ճգնաժամի հետեւանքով Էլիզապէթ Բ.-ը հրաժարվեց բեկանել գեներալ-նահանգապետ Ջոն Քերի հրամանը վարչապետ Գաֆ Ուիթլեմի հրաժարականի վերաբերյալ։

1976 թվականին Մոնրէալի մէջ (որպէս Քանատայի թագուհի) Էլիզապէթ Բ.-ը հանդիսաւորութեամբ բացաւ XXI ամառային ողիմպիական խաղերը։

1977 թուականին մեծ շուքով նշուեցաւ Էլիզապէթ Բ.-ի գահակալման 25-ամեակը, իր պատուին բազմաթիւ հանդիսաւոր արարողութիւններ տեղի ունեցան ողջ Միացեալ Թագաւորութեանմէջ[16]։

 
Թագաւորական ընտանիքը եւ Ռեյկընները, 1983 թուական, 23 Փետրուար
 
Թագուհին Ռոնալտ Ռեյկընի հետ զբօսանքի ժամանակ, 1983 թուական, 8 Յունիս

1970-1980-ական թուականներին թագաւորական ընտանիքը ենթարկուեցաւ շարք մը յարձակումներու։ Մասնաւորապէս 1979 թուականին «Իրլանտայի հանրապետական բանակ»-ի ահաբեկիչներու կողմէ սպանուեցաւ արքայազն Ֆիլիփի քեռի՝ ազդեցիկ պետական գործիչ լորտ Լուի Մաունթպաթենը[17]։ Իսկ 1981 թուականին, թագուհու «պաշտօնական ծննդեան օրուայ» կապակցութեամբ կազմակերպուած զինուորական շքերթի ժամանակ, անյաջող մահափորձ կատարուեր է Էլիզապէթ Բ.-ը նկատմամբ։

2000-ական թուականներԽմբագրել

2000 թուականի Ապրիլ 17-ին Էլիզապէթ Բ. Վինձոր մէջ ընդունեց Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինին: Հանդիպումը տեւեց 30 վայրկեան:

 
Էլիզապէթ Բ.-ը, 2005 թուական

2000 թուականի Դեկտեմբերին թագուհին Պաքինհըմեան պալատիմէջ ընդունեց ԱՄՆ նախագահ Պիլ Քլինթընին, իր կնոջը՝ Հիլարիին եւ իրենց դուստր Չելսիին:

 
Բրիտանացիները թագաւորական պալատին մէջ թագուհու ոսկէ յոբելեանի տօնակատարութեան ժամանակ, 2002 թուական

2002 թուականին լրացաւ թագուհու գահակալման 50-ամեակը, որը նշուեցաւ մեծ շուքով։ Նոյն տարին մահացան թագուհու քոյրը՝ արքայադուստր Մարկարեթը[18] և թագուհու մայրը՝ Էլիզապէթ Պոուզ-Լայոնը[19]։

Նոյն թուականին թագուհին առաջին անգամ այցելեց բրիտանական մզկիթ` իսլամական կեդրոն Սքունթորպի մէջ (Լինքոլնշիր): Բացի այդ, Էլիզապէթ Երկրորդը դարձաւ թագաւորական ընտանիքի առաջին անդամը, որ ստացաւ ոսկէ սկաւառակ. «Պալատական ​​երեկոյթ» համերգի ձայնագրութիւնը, որ տեղի ունեցաւ իր գահակալման 50-ամեակի կապակցութեամբ, վաճառուեցաւ 100 000 օրինակով:

2003 թուականի Յունիս 25-ին, Էլիզապէթ Երկրորդը Պաքինհըմեան պալատի մէջ հանդիսաւոր ընդունելութիւն կազմակերպեց՝ ի պատիւ Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինի եւ իր կնոջ՝ Լիուտմիլայի: Կողմերը նուէրներ փոխանակեցին: Թագուհին Փութինին նուիրեց «The Crown Jewels» յատուկ թողարկումով ալպոմը, իսկ կնոջը` փորագրուած շիշով օծանելիք: Ի պատասխան՝ թագուհուն նուիրեցին ռուս ժամանակակից նկարիչի նկար, իսկ արքայազն Ֆիլիփին՝ ծովային ռազմական արարողակարգային դաշիւն: Վլատիմիր Փութինը հանդիպմանը ներկայացաւ 12 վայրկեան ուշացումով, իսկ անոր հրաժեշտի ժամանակ թագուհին ուշացաւ ուղիղ 12 վայրկեան:

 
Էլիզապէթ Բ.-ը, 2007 թուական

2007 թուականի մայիսին Էլիզապէթ Երկրորդը և արքայազն Ֆիլիպը այցելեցին Միացեալ Նահանգներ՝ նշելու Վիրճինիայի Ճեյմըսթաունի հիմնադրման 400-ամեակը (Միացեալ Նահանգներու տարածքին բրիտանացիներու առաջին բնակավայրը): Այս այցի ընթացքին արքայական զոյգը հանդիպեցաւ ԱՄՆ նախագահ Ճորճ Պուշ Կրտսերին հետ[20]:

2007 թուականնի նոյեմբերի 20-ին Էլիզապէթ Երկրորդը դարձաւ բրիտանական առաջին միապետը, որ տօնեց ադամանդէ հարսանիքը (60 տարի), եւ նոյն թուականի Դեկտեմբեր 20-ին, թագուհին դարձաւ պատմութեան մէջ ամենամեծ բրիտանական միապետը, շրջանցելով մեծ մօրը՝ Վիքթորիա թագուհուն (1819-1901):

2008 թուականին, առաջին անգամ պատմութեան մէջ, անգլիկան եկեղեցին, որու գլուխը կը հանդիսանայ Էլիզապէթ Բ.-ը, «Աւագ հինգշաբթի» օրուայ պատարագը, որուն սովորաբար կը մասնակցի իշխող միապետը, անցուց Անգլիայէն կամ Ուելսէն դուրս՝ Հիւսիսային Իրլանտայի Արմա քաղաքին մէջ։

 
Թագուհին եւ Օպամաներու ընտանիքը, 2009 թուական, Ապրիլ 1

ԶինանշանԽմբագրել

Ճարտարապետութեան մէջԽմբագրել

  • Սինկափուրի Էսփլանտա զբօսայգիի մէջ ի պատիւ թագուհու կայ անուանակոչուած ծառուղի[21]։
  • 2012 թուականի Սեպտեմբերէն հանրայայտ Պիկ Պենը պաշտօնապէս վերանուանուեր է «Էլիզապէթի աշտարակ»[22]։
  • Իր անունով անուանակոչուեր է նաեւ 1991 թուականին Տարթֆորտի մէջ կառուցուած կամուրջը[23]։
  • 2013 թուականի Օգոստոս 1-ին Լոնտոնի մէջ բացուեցաւ Էլիզապէթ Բ.-ի ողլիմպական զբօսայգին[24]։

Մետաղադրամներ եւ դրոշմահաւաքութիւնԽմբագրել

Նախասիրութիւն եւ անձնական կեանքԽմբագրել

 

Թագուհու հետաքրքրութիւններու ծիրէն ներս շնաբուծութիւնը, այդ թուով` Քորկ, սփանիել, լապրատոր, լուսանկարչութիւնը, ձիավարութիւնը, ինչպէս նաեւ ճանապարհորդութիւնը[25][26]։ Էլիզապէթը, պահպանելով թագուհու հեղինակութիւնը, աշխոյժ կը ճանապարհորդէ իր տիրոյթները[27], ինչպես նաև լինում է այլ երկրներում։ Թագուհին իր հաշուին ունի աւելի քան 325 արտասահմանյան այց[28]։

2009 թուականէն սկսաւ զբաղուիլ այգեգործութեամբ[29]։

Ի լրումն անգլերէնի՝ թագուհին ազատօրէ կը տիրապետէ ֆրանսերէնին:


ԾանօթագրութիւններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://www.bbc.co.uk/newsround/44370212
  2. https://web.archive.org/web/20080307003413/http://www.royalinsight.gov.uk/output/Page4708.asp
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kindred Britain
  4. 4,0 4,1 4,2 4,3 https://www.townandcountrymag.com/society/tradition/a13051858/queen-elizabeth-ii-relationship-with-children/
  5. 5,0 5,1 5,2 Lundy D. R. The Peerage
  6. Հայաստանի Հանրապետութեան Նախագահի պաշտօնական կայք - Վերցուած է նոյեմբերի 1, 2010
  7. «Елизавета II стала самым долгоправящим монархом в Британии»։ Русская служба Би-би-си։ 9 сентября 2015։ արտագրուած է՝ 10-09-2015 
  8. Кэмерон поздравил Елизавету II с рекордом правления
  9. Брэдфорд С. Елизавета II. Биография Её величества королевы. — Вагриус-Захаров-Москва, 1998.
  10. Her Majesty The Queen: Education(անգլերէն)
  11. «Елизавета II»։ Хроно.Ру։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-07-01-ին 
  12. Что успела Елизавета II в XX веке
  13. «Неизвестная королева»: Завтрак Елизаветы II с Гагариным и почему Ельцин хотел её раздеть Комсомольская правда в Украине, (01 июня 2012)
  14. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 87. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  15. «Великобритания в 70-е годы XX века»։ Хроно.Ру։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-07-01-ին 
  16. Her Majesty The Queen: The Queen’s Silver Jubilee, 1977(անգլերէն)
  17. «BRITAIN: A Nation Mourns Its Loss»։ TIME։ 10 September 1979 
  18. Принцесса Маргарет сгорела в огне страстей, Коммерсантъ, (16 февраля 2002)
  19. Королева-мать: богатая биография Русская служба Би-би-си, (31 марта 2002)
  20. РИА Новости: «Елизавета II посетила музей первого поселения англичан в Новом Свете», 04.05.2007.
  21. Queen Elizabeth Walk in Singapore(անգլերէն)
  22. Պիկ Պենը անուանափոխուեր է Ելիզավեթայի աշտարակ
  23. Queen Elizabeth II Bridge Stucturae(անգլերէն)
  24. В Лондоне открылся парк Елизаветы II ТравелРу, (1 августа 2013)
  25. Королева Великобритании Елизавета II. Биография РИА Новости, (16 июня 2012)
  26. Хобби и увлечения глав государств Петербургский почтовой, (03 марта 2011)
  27. Елизавета II: юбилей правления британской королевы!
  28. Королева Первый Канал
  29. Королева будет выращивать овощи у Букингемского дворца Русская служба Би-би-си, (15 июня 2009)