Էմիլ Արթին
Էմիլ Արթին (Արթինեան, 3 Մարտ 1898[1][2][3][…], Վիեննա, Աւստրո-Հունգարիա[4] - 20 Դեկտեմբեր 1962[1][2][3][…], Համպուրկ, Գերմանիոյ արեւմտեան շրջան[4]) 20-րդ դարու առաջատար հայազգի մաթեմաթիկոս, Էմմի Նեոթերի (գերմաներէն՝ Emmy Noether) հետ միասին ժամանակակից հանրահաշուի հիմնադիր կը համարուի եւ 1932-ին անոր հետ միասին ստացած է Աքերման-Թոյպների յիշատակի մրցանակը։
Կենսագրութիւն
ԽմբագրելԷմիլ Արթին ծնած է 1898-ին Վիեննա, որ այդ ժամանակ մայրաքաղաքն էր Աւստրօ-Հունգար Կայսրութեան։ Հօր անունն ալ Էմիլ էր. ան արուեստի գործերու վաճառական էր, մայրը՝ Էմմա Լաուրա-Արթինը, օփերային մէջ երգչուհի էր։ Ըստ Արթինի որդի՝ Մայքլի, «Արթին» հայկական Արթինեան ազգանունի կրճատ տարբերակն է։
Վաղ Շրջան
ԽմբագրելՍեպտեմբեր 1904-ին դպրոց կ'ընդունուի, հաւանաբար Վիեննայի մէջ։ Երբ Էմիլ ութ տարեկան էր, անոր հայրը կը մահանայ: 15 Յուլիս 1907-ին, մայրը գերմանախօս Ռայխենպերկէն (ներկայիս՝ Չեխիոյ Լիպերեց քաղաք) յաջողակ գործարար Ռուտոլֆ Հուպների հետ կը վերամուսնանայ[10]։ Սկիզբը մէկ տարի, Սեպտեմբեր 1907-ին, մանուկ Էմիլը Աւստրիոյ սահմանին մօտ հարաւային Չեխոսլաւաքիոյ մէջ գտնուող փոքրիկ Սթրոպնից քաղաքի դպրոցը կ'ընդունուի, եւ այդ պատճառաւ ուսանելու համար տունէն հեռու կ'ապրի, տեղական ագարակներէն մէկուն մէջ։ Յաջորդ տարին, ան Ռայխենպերկ վերադառնալով, դպրոց կը շարունակէ իր նախակրթական ուսումը՝ մինչեւ 1916։
Համալսարանական Տարիներ
ԽմբագրելՀոկտեմբեր 1916-ին, Էմիլ կ'ընդունուի Վիեննայի համալսարանը՝ մասնագիտանալու համար մաթեմաթիկայի մէջ։ Գերազանց արդիւնքով ուսումը կ'աւարտէ ու կը հաստատուի Համպուրկ՝ Գերմանիա, ուր կը դասախօսէ եւ գիտական իր պրպտումները յառաջ կը տանի մինչեւ 1937 թուական։
1932-ին կ'ամուսնանայ Ռուսաստան ծնած հրէուհիի մը՝ Նաթաշա Ժասնիի (Natascha Jasny) հետ[11]։ Նացիական հետապնդումներէ խոյս տալով՝ Էմիլ Արթին 1937-ին կ'ապաստանի Միացեալ Նահանգներ եւ շուտով կը ստանայ ամերիկեան քաղաքացիութիւն։
1938-ին դասախօսական պաշտօնի կը կոչուի Ինտիանայի, իսկ 1946-ին Փրինսթընի համալսարաններուն մէջ։ Ամերիկա Միացեալ Նահանգներու մէջ քսանամեայ իր պաշտօնավարութեան շրջանին էր, որ Էմիլ Արթին կը կատարէ իր յայտնագործումները եւ կը մշակէ իր տեսութիւնները, որոնք հանրահաշուի բնագաւառին մէջ մեծ հեղինակութիւն կ'ապահովեն իրեն։
1958-ին Էմիլ Արթինեան կը վերադառնայ Համպուրկ, ուր կը շարունակէ գիտական իր հետազօտութիւններն ու դասախօսական աշխատանքը մինչեւ 2 Դեկտեմբեր 1962՝ իր վախճանը։
Գիրքեր
Խմբագրել- Artin, Emil (1947), «Theory of braids», Ann. of Math. (2) 48: 101–126, doi: , ISSN 0003-486X, http://links.jstor.org/sici?sici=0003-486X%28194701%292%3A48%3A1%3C101%3ATOB%3E2.0.CO%3B2-A
- Artin, Emil (1998), Galois Theory, Dover Publications, Inc., ISBN 0-486-62342-4, http://projecteuclid.org/euclid.ndml/1175197041 (Reprinting of second revised edition of 1944, The University of Notre Dame Press).
- Artin, Emil (1958), A Freshman Honors Course in Calculus and Analytic Geometry, University of Buffalo, ISBN 0-923891-52-8
- Artin, Emil (1988), Geometric algebra, Wiley Classics Library, New York: John Wiley & Sons Inc., pp. x+214, ISBN 0-471-60839-4 (Reprint of the 1957 original; A Wiley-Interscience Publication)
- Artin, Emil. (1898–1962) Beiträge zu Leben, Werk und Persönlichkeit, eds., Karin Reich and Alexander Kreuzer (Dr. Erwin Rauner Verlag, Augsburg, 2007).
- Artin, Emil; Tate, John (2009), Class field theory, AMS Chelsea Publishing, Providence, RI, pp. viii+194, ISBN 978-0-8218-4426-7 (Reprinted with corrections from the 1967 original)
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119045125 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ https://books.google.cat/books?id=3lJ1DwAAQBAJ&pg=PA104 — է. 104–106.
- ↑ https://www.pfarre-weidling.at/uploads/friedhof/Friedhofsbuch.pdf — է. 100.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 8,0 8,1 CONOR.Sl
- ↑ (unspecified title)
- ↑ «Էմիլ Արթին (Արթինեան, 1898-1962) - Azat Or»։ Azat Or (en-US)
- ↑ Sessions Collective։ «Natascha Artin-Brunswick, née Jasny | Memorial2U.com»։ www.memorial2u.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-07-01-ին