Թադէոս Յակոբեան
Թադէոս Խաչատուրի Յակոբեան (կամ՝ Թադևոս Հակոբյան, 15 Յունիս, 1917 – 15 Հոկտեմբեր, 1989)[3] Սովետահայ հնագէտ եւ աշխարհագէտ[4]:
Թադէոս Յակոբեան | |
---|---|
Ծնած է | 15 Յունիս 1917[1][2] |
Ծննդավայր | Լեռնաձոր, Զանգեզուրի Գաւառ, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 15 Հոկտեմբեր 1989[2] (72 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ?[1] |
Կոչում | փրոֆէսոր[1][2] |
Երկեր/Գլխաւոր գործ | Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան? |
Մասնագիտութիւն | պատմաբան, աշխարհագրագէտ, համալսարանի դասախօս |
Աշխատավայր | Երեւանի Պետական Համալսարան[1][2] |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Կապանի Լեռնաձոր գիւղը (Սիւնիք), 1917-ին: Աւարտած է Երեւանի պետական համալսարանի աշխարհաերկրաբանական բաժանմունքը: Հանդիսացած է նոյն համալսարանի աշխարհագրութեան բաժանմունքի ղեկավար, այդ բաժանմունքի տնտեսական աշխարհագրութեան ամպիոնի վարիչ: Պատմական գիտութիւններու փրոֆեսէօրի կոչում ստացած է 1963-ին, իսկ 1968-ին` Խորհրդային Հայաստանի Հանրապետութեան գիտութիւններու վաստակաւոր գործիչի կոչում[5]: Մահացած է 1989-ին:
Ասպարէզ
ԽմբագրելՈւնի Հայաստանի աշխարհագրութեան ու ընդհանրապէս աշխարհագրութեան նուիրուած բազմաթիւ աշխատասիրութիւններ, առանձնապէս ուշագրաւ են Անիի պատմութեան նուիրուած երկու եւ Երեւանի պատմութեան նուիրուած չորս հատորները, իր ներդրումը ունեցած է «Հայկական սովետական հանրագիտարան»-ի պատրաստութեան մէջ, իսկ իր կոթողական գործը կը հանդիսանայ Յովհաննէս Բարսեղեանի եւ Ստեփան Մելիք-Բաղշեանի հետ համատեղ պատրաստուած` «Հայաստանի եւ յարակից շրջանների տեղանունների բառարան»-ը` բաղկացած հինգ հաստափոր ու մեծադիր հատորներէ (իւրաքանչիւրը` շուրջ 1000 էջ), որոնց հրատարակութիւնը սկսած է 1987-ին ու աւարտած` 2001-ին[6]։
Երկերու մատենագիտութիւն
Խմբագրել- Ձորք կամ Կապան, Երեւան, 1950, 22 էջ։
- Հայաստանի պատմական աշխարհագրութիւն, պրակ 1, Երեւան, 1951, 189 էջ։
- Հայաստանի պատմական աշխարհագրութիւն, պրակ 2, Երեւան, 1952, 272 էջ։
- Հայաստանի պատմական աշխարհագրութիւն, պրակ 3, Երեւան, 1953, 344 էջ։
- Աշխարհագրութեան պատմութիւն, մաս 1, Երեւան, 1955, 384 էջ։
- Աշխարհագրութեան պատմութիւն, մաս 2, Երեւան, 1956, 450 էջ։
- Աշխարհագրութեան պատմութիւն, մաս 3, Երեւան, 1957, 568 էջ։
- Երեւանի պատմութիւնը (1801–1879 թթ.), Երեւան, 1959, 672 էջ։
- Թադէոս Յակոբեան, Ստեփան Մելիք–Բախշյան, Մեսրոպ Մաշտոց (ծննդեան 1600–ամեակին), Երեւան, 1959, 60 էջ։
- Սովետական Հայաստանի տեսարժան վայրերը (ուղեցոյց), Երեւան, 1959, 208 էջ։
- Թադէոս Յակոբեան, Ստեփան Մելիք–Բախշյան, Ստեփանոս Օրբելյան (XIII – XIV դարերի նշանաւոր պատմիչի եւ գրողի կեանքն ու գործունէութիւնը), Երեւան, 1960, 90 էջ։
- Ուրուագծեր Հայաստանի պատմական աշխարհագրութեան, Երեւան, 1960, 480 էջ։
- Երեւանի պատմութիւնը (1879–1917 թթ.), Երեւան, 1963, 608 էջ։
- Ծրագիր Հայաստանի պատմական աշխարհագրութեան, Երեւան, 1964, 12 էջ։
- Սիւնիքի թագաւորութիւնը (պատմա–աշխարհագրական առումով), Երեւան, 1966, 220 էջ։
- Աշխարհագրութեան համառոտ պատմութիւն (հնագույն ժամանակներից մինչեւ 1917 թուականը), Երեւան, 1967, 386 էջ։
- Յակոբեան Թադէոս, Ավագյան Գրիգոր, Նազարյան Խաչիկ, Օհանյան Կիրակոս, Սովետական Հայաստան (հայրենագիտական ուրվագիծ), Երեւան, 1967, 256 էջ։
- Երեւան – 2750 (մ. թ. ա. 782 թ. – 1968 թ.), Երեւան, 1968, 421 էջ։
- Հայաստանի պատմական աշխարհագրութիւն (ուրվագծեր), 2-րդ հրտ., Երեւան, 1968, 509 էջ։
- Երեւանի պատմութիւնը (հնագույն ժամանակներից մինչեւ 1500 թուականը), Երեւան, 1969, 432 էջ։
- Յակոբեան Թադէոս, Ավագյան Գրիգոր, Նազարյան Խաչիկ, Օհանյան Կիրակոս, Սովետական Հայաստան (հայրենագիտական ուրվագիծ), 2-րդ հրտ., Երեւան, 1970, 284 էջ։
- Երեւանի պատմութիւնը (1500–1800 թթ.), Երեւան, 1971, 524 էջ։
- Աշխարհագրութեան համառոտ պատմութիւն (հնագույն ժամանակներից մինչեւ 1917 թուականը), 2-րդ հրտ., Երեւան, 1976, 518 էջ։
- Սովետական Հայաստանի քաղաքները (ակնարկներ), Երեւան, 1977, 229 էջ։
- Երեւանի զարգացումը Արեւելեան Հայաստանը Ռուսաստանին միանալուց յետոյ (փաստաթղթերի ժողովածու 1801–1917 թթ.), կազմող՝ Թադէոս Յակոբեան, Երեւան, 1978, 492 էջ։
- Հայ ժողովրդի պատմութեան հիշարժան վայրերը, Երեւան, 1978, 192 էջ։
- Անիի պատմութիւնը, գիրք 1 (Հնագույն ժամանակներից մինչեւ 1945 թուականը), Երեւան, 1980, 416 էջ։
- Անիի պատմութիւնը, գիրք 2 (1945 թուականից մինչեւ անկումն ու ամայացումը), Երեւան, 1982, 440 էջ։
- Հայաստանի պատմական աշխարհագրութիւն (ուրվագծեր), 4–րդ հրտ., Երեւան, 1984, 464 էջ։
- Թադէոս Յակոբեան, Գագիկ Սարգսյան, Աշոտ Աբրահամյան, Հայ ժողովրդի պատմութիւն, 2–րդ հրտ., Երեւան, 1985, 528 էջ։
- Թադէոս Յակոբեան, Ստեփան Մելիք–Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. 1, Երեւան, 1986, 992 էջ։
- Պատմական Հայաստանի քաղաքները, Երեւան, 1987, 256 էջ։
- Անի մայրաքաղաք, Երեւան, 1988, 328 էջ։
- Թադէոս Յակոբեան, Ստեփան Մելիք–Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. 2, Երեւան, 1988, 992 էջ։
- Հայ ժողովրդի պատմութեան հիշարժան վայրերը, 2-րդ հրտ., Երեւան, 1990, 232 էջ։
- Թադէոս Յակոբեան, Ստեփան Մելիք–Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. 3, Երեւան, 1998, 992 էջ։
- Թադէոս Յակոբեան, Ստեփան Մելիք–Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. 4, Երեւան, 1998, 812 էջ։
- Թադէոս Յակոբեան, Ստեփան Մելիք–Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. 5, Երեւան, 2001, 912 էջ։
- Հայաստանի պատմական աշխարհագրութիւն, 5-րդ հրտ., Երեւան, 2007, 520 էջ։
Կոչումներ
Խմբագրել- 1963 թուականին ստացած է պատմական գիտութիւններու փրոֆեսէօրի կոչում:
- 1968 թուականին՝ Հայկական ԽՍՀ գիտութիւններու վաստակաւոր գործիչի կոչում։
Գրականութիւն
Խմբագրել- Հայկական համառօտ հանրագիտարան, հատ. 3, Երեւան, 1999, էջ 49։
- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6, Երեւան, 1980, էջ 71։
- Ով ով է (Հայեր՝ Կենսագրական հանրագիտարան), հատ. 1, Երեւան, 2005։
- Երևանի պետական համալսարանի 90-ամեայ պատմութեան բաժանմունքը, խմբ. Էդիկ Գ. Մինասեան, Երեւան, 2009, էջ 217։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3. — է. 49.
- ↑ Հայկական Համառոտ Հանրագիտարան. հատոր 4 [Brief Armenian Encyclopedia, Volume 4] (հայերեն)։ Yerevan: Armenian Encyclopedia։ 2003։ էջ 49
- ↑ Հայկական Համառոտ Հանրագիտարան. հատոր 4 [Brief Armenian Encyclopedia, Volume 4] (հայերեն)։ Yerevan: Armenian Encyclopedia։ 2003։ էջ 49
- ↑ Հայկական Համառոտ Հանրագիտարան. հատոր 4 [Brief Armenian Encyclopedia, Volume 4] (հայերեն)։ Yerevan: Armenian Encyclopedia։ 2003։ էջ 49
- ↑ «Թադէոս Յակոբեանի «Պատմական Հայաստանի Քաղաքները»»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2021-09-17։ արտագրուած է՝ 2021-11-24
Արտաքին յղումներ
Խմբագրել- Երեւանի պատմութիւնը (1500-1800 թթ.), Երեւան, 1971:
- Պատմական Հայաստանի քաղաքները, Երեւան, 1987:
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։ |