Թերեզա Միրզոյեան
Թերեզա Միրզոյեան (11 Օգոստոս 1922[1], Վանաձոր, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ[1] - 7 Օգոստոս 2016[2]), հայ տաղանդաւոր քանդակագործ, արձաններու եւ գեղարուեստական քանդակներու հեղինակ:
Թերեզա Միրզոյեան | |
---|---|
Ծնած է | 11 Օգոստոս 1922[1] |
Ծննդավայր | Վանաձոր, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ[1] |
Մահացած է | 7 Օգոստոս 2016 (93 տարեկանին) |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Թիֆլիսի Գեղարուեստի Ակադեմիա[1] |
Երկեր/Գլխաւոր գործ | Հունան Ավետիսյանի կիսանդրի?[1] եւ Սիրում է, չի սիրում? |
Մասնագիտութիւն | քանդակագործ, դասախօս |
Աշխատավայր | Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ[1] |
Անդամութիւն | Խորհրդային Միութեան Նկարիչներու Միութիւն |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Ղարաքիլիսա, որ այժմեան Վանաձոր քաղաքն է: Երբ չափահաս դարձած է, ան Ղարաքիլիսայէն մեկնած է նախ Թիֆլիս՝ ուսանելու Թիֆլիսի Անդրկովկասեան ճարտարապետութեան ուսումնարանին մէջ, իսկ 1946 թուականին աւարտած է Թիֆլիսի գեղարուեստի ճեմարանը, որմէ ետք մեկնած է Ռուսաստան: 1946-1967 թուականներուն կատարելագործուած է Ռուսաստանի մէջ՝ նշանաւոր քանդակագործներ Վերա Մուխինայի եւ Նիքոլայ Տոմսքիի մօտ:
Գործունէութիւն
Խմբագրել1940-ականներու վերջերէն, արուեստագիտուհին սկսած է մասնակցիլ հանրապետական, միութենական եւ միջազգային ցուցահանդէսներու, արժանացած է կոչումներու եւ պարգեւներու, ստացած է արուեստի վաստակաւոր գործիչի, վաստակաւոր նկարիչի կոչումներ:
Միրզոյեանի արուեստին մէջ կը գերակշռեն սիրոյ, մայրութեան եւ գարնան թեմաները: Անոր գործերը ցուցադրուած են Ռուսաստան, Վրաստան, Պուլկարիա, Լիբանան, Լեհաստան, Գերմանիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ, Ռումանիա եւ այլ տեղեր[3], ուր ո՛չ միայն հայ համայնքը, այլեւ տեղի արհեստավարժ արուեստի ներկայացուցիչները բարձր գնահատած են Խորհրդային Միութեան մէջ ստեղծագործող հայուհին, որուն արուեստը նկատած են նուրբ, միաժամանակ՝ զօրաւոր ըսելիք ունեցող, վառ զգացողութիւններ պարգեւող:
Գործերը
ԽմբագրելՄիրզոյեանի գործերէն են․
- Ջուլհակուհին» (զետեղուած՝ Կիւմրիի մէջ),
- Հայրենական պատերազմի հայ հերոս Յունան Աւետիսեանի կիսանդրին,
- «Ողբ»ը,
- Չարենցաւան քաղաքի մուտքի յուշակոթողը,
- Անուշի եւ Սարոյի քանդակը՝ Թումանեանի տուն-թանգարանին մէջ,
- Աստուածաշնչեան թեմայով՝ «Վիշապայաղթ հրեշտակապետ Միքայէլը» եւ այլ արձաններ։
Իսկ ամենանշանաւորը Երեւանի կեդրոնը դրուած արձանն է, որ իւրօրինակ ճակատագրի արժանացած է:
Պատկերասրահ
Խմբագրել-
Յունան Աւետիսեանի կիսանդրին, Երեւանի թիւ 74 դպրոցի առջեւ
-
«Սիրում է, չի սիրում» քանդակ, վերականգնուած է 2012 թուականին
-
Ջուլհակուհի
-
«Ողբ»
-
«Կժով աղջիկը», Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան — Երևան: 1981. — հատոր 7. — է. 618.
- ↑ Technologies Peyotto։ «Կեանքից հեռացել է քանդակագործ Թերեզա Միրզոյեանը»։ 1in.am (hy-AM)։ արտագրուած է՝ 2022-08-15
- ↑ «Երեխաներու Դաստիարակութիւն. Ծնողական 6 Սխալներ, Որոնցմէ Պէտք Է Խուսափիլ – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2022-08-15