Թոլիս Վոսքոփուլոս
Թոլիս Վոսքոփուլոս Τόλης Βοσκόπουλος, (Քոքինիա, Փիրէա, 26 Յուլիս 1940 – Աթէնք, 19 Յուլիս 2021), աւազանի անունով Ափոսթոլոս Վոսքոփուլոս․ անուանի յոյն երգիչ, երգահան, բանաստեղծ ու դերասան։ Կը սեպուի Յունաստանի գլխաւոր երգիչներէն եւ անոր տրուած է «Փրիկիփաս» Πρίγκηπας (բառացի թարգմանութեամբ՝ Իշխան) անունը։
Թոլիս Վոսքոփուլոս յուն․՝ Τόλης Βοσκόπουλος | |
---|---|
Ծնած է | 26 Յուլիս 1940 |
Ծննդավայր | Քոքինիա |
Մահացած է | 19 Յուլիս 2021 (80 տարեկանին) |
Մահուան վայր | Աթէնք, Յունաստան |
Քաղաքացիութիւն | Յունաստան |
Ուսումնավայր | Drama School of National Conservatoire? |
Մասնագիտութիւն | երգիչ, դերասան, երգահան |
Ամուսին | Սթելա Սթրաթիղու, Մարինելա, Ճուլեա Փափատիմիթրիու եւ Անճելա Կերեքու |
Ծնողներ | հայր՝ Խարալամպոս Վոսքոփուլոս |
Երեխաներ | Մարիա Վոսքոփուլու |
Հակիրճ կենսագրական գիծեր
ԽմբագրելԹոլիս Վոսքոփուլոս ծնած է 26 Յուլիս 1940-ին, Քոքինիա։ Փոքր Ասիոյ աղէտէն փրկուած գաղթական ընտանիքի մը բենիամին զաւակն էր (12-րդ)․ ունէր 11 քոյրեր։
Հայրը կը յուսար թէ միակ տղայ զաւակը պիտի շարունակէր իր գործը՝ բանջարավաճառ, սակայն Թոլիս արուեստի բնագաւառը կը նախընտրէ։ 18 տարեկանին, (1958), առաջին անգամ թատերաբեմէն հանդէս կու գայ, իսկ հինգ տարի ետք, 1963-ին «Բան մը կ՛ այրի» Κάτι να καίει ժապաւէնին մէջ իր առաջին դերը կ’ ունենայ իբրեւ Փեթրոս [1]։
Երգիչը
Խմբագրել1962-63-ին կը ձայնագրէ «Վիմա-վիմա» երգը [2]։ «Աղոնիա» Άγωνία երգը բացառիկ արձագանգ կը գտնէ եւ զայն կը հաստատէ իբրեւ երգիչ․ կ՛ երգէ համանուն ժապաւէնին մէջ, ուր գլխաւոր դերակատարներէն է (1968) [3]։
Այնուհետեւ յաջողութիւնները իրար կը յաջորդեն եւ իրեն կը տրուի «Փրիկիփաս» (Πρίγκηπας=Իշխան) անունը։ 40 տարիներ իր բոլոր ելոյթները բացառիկ յաջողութեամբ կը պսակուին, շնորհիւ յաջող երգացանկին, ինչպէս օրինակ՝ «Յիշողութիւններ» Αναμνήσεις (1967) [4], «Լուսինը վրաս» Το φεγγάρι πάνωθέ μου (1969) [5], «Ան» Εκείνη [6] «Դանակը անուշ կը ցաւէր» Γλυκά πονούσε το μαχαίρι [7], «Եղբայրներս՝ դատարկաշրջիկներ, թռչուններ» Αδέλφια μου αλήτες πουλιά (1970) [8], «Կը պաղատեմ» Σε ικετεύω (1970) [9], «Անկրկնելի» Ανεπανάληπτος [10], «Դուն ալ պիտի հեռանաս» Κι εσύ θα φύγεις (Ένα ρολόι σταματημένο) (1970) [11], «Խարտեաշ սէրս» Ξανθή αγαπημένη Παναγιά (1972․ գրեց իր այդ շրջանին մեծ սէրին համար՝ Զոյի Լասքարի) [12], «Անոր կենացը» Άιντε στην υγειά της [13], «Մեր երազը չկորսուած․․․» Πριν χαθεί το όνειρο μας (1976) [14], «Այդ բանը որ կը մնայ» Είναι το κάτι που μένει (1977) [15], «Քունս տարաւ» Αποκοιμηθηκα (1977) [16], «Դերասան երգէ՛» Τραγούδα θεατρίνε (1978) [17], «Տղամարդիկը շատ չեն խօսիր» Οι άντρες δε μιλούν πολύ (1985) [18], «Քեզի համար իրիկունը երկուքի պիտի բաժնեմ» Θα κόψω για σένα τη νύχτα στα δύο (1990) [19], «Ականջներուս խօսքեր մը հասան» Ψύλλοι στα αφτιά μου [20], «Սէրը երեւակայութիւն կ՛ ուզէ» Η αγάπη θέλει φαντασία [21], «Կեանքը ինծի սէր մը պարտք ունի» Μου χρωστάει μια αγάπη η ζωή (կ՛ երգէ կեանքի իր վերջին եւ միակ իսկական մեծ սէրին հետ՝ Անճելա Կերեքու) [22], «Անվերջ ճամբորդութիւն» Να κάνουμε έναν έρωτα όλο τρέλα (1990) [23], «Միայն մէկ, այդ մէկը կը սիրեմ» Εγώ αγαπώ μόνο μία [24]։
Երգահան եւ յօրինող
ԽմբագրելՅոյն բազմաթիւ ծանօթ երգիչներ, երգած են անոր յօրինումները, ինչպէս օրինակ՝ Մարինելա, Տուքիսա, Սթրաթոս Տիոնիսիու, Անտոնիս Րեմոս, Նոթիս Սֆաքիանաքիս։
Սելանիկի Յունական Երգի Փառատօն
Խմբագրել1969-ին իր յօրինած «Ան» Εκείνη երգը Սելանիկի Երգի փառատօնին երկրորդ մրցանակին կ՛ արժանանայ։ Երգը Եանիս Վոյեածիս կը մեկնաբանէ [25]։
1971-ին իր յօրինած «Եղբայրներս՝ դատարկաշրջիկներ, թռչուններ» Αδέλφια μου αλήτες πουλιά (1970) երգը, Սելանիկի Երգի փառատօնին առաջին մրցանակին կ՛ արժանանայ։ Երգը Եանիս Վոյեածիս կը մեկնաբանէ [26]։
1972-ին նոյն փառատօնին կը մասնակցի մեկնաբանելով «Խարտեաշ սէրս» Ξανθή αγαπημένη Παναγιά երգը, որ գրած է իր այդ շրջանին մեծ սէրին համար՝ Զոյի Լասքարի [27]․։
Ժապաւէնագրութիւն
ԽմբագրելՄանսակցած է բազմաթիւ ժապաւէններու, ինչպէս օրինակ՝ «Մարիխուանա սթոփ» Μαριχουάνα στοπ! (1971) [28], «Բան մը կ՛ այրի» Κάτι να καίει (1963) [29], եւայլն։
Թատրոն
ԽմբագրելՄասնակցած է եւ գլխաւոր դերակատարներէն ալ եղած է բազմաթիւ թատերական երաժշտական ներկայացումներու, ինչպէս օրինակ՝ «Երազին սիրահարները» (1972), «Դերասան երգէ՛» (1978), «Երազի պէս եկար» (1998), եւայլն։
Պարգեւատրումներ
Խմբագրել2000-ին կը պարգեւատրուի «Փոփ Քորն» (հետագայ՝ «Արիոն») մրցանակով։
2013-ին Փիրէայի Վէաքիօ բացօթեայ թատրոնին մէջ համերգ մը կու տայ եւ ելոյթին ընթացքին քաղաքապետը զայն կը պարգեւատրէ իբրեւ յունական երգի զարգացման մէջ կարեւոր ներդրում բերած արուեստագէտ։
11 Յուլիս 2017-ին, Նիքէայի Քաթրաքիօ բացօթեայ թատրոնին մէջ համերգ մը կու տայ, իսկ 6 Յուլիս 2017-ին Նիքէայի քաղաքապետարանի սրահին մէջ, յունական երգի զարգացման մէջ կարեւոր ներդրում բերած ըլլալուն համար կը պարգեւատրուի Նիքէա-Ռենտի (նախկին Քոքինիա) քաղաքապետին կողմէ, հոծ բազմութեան մը ներկայութեամբ։
Անձնական կեանք
ԽմբագրելԱնձնական կեանքը հետաքրքրական եւ արկածախնդրական եղած է։ Կեանքի ընկերուհիները բաւական եղած են՝ երգչուհիներ, դերասանուհիներ։ Չորս անգամ ամուսնացած է։ Վերջին ամուսնութիւնը (2-8-1996) դերասանուհի եւ Յունաստանի Խորհրդարանի նախկին անդամ Անճելա Կերեքուին հետ տեւեց մինչեւ իր մահը։ Միասին բախտաւորուեցան աղջիկ զաւակով մը։
Մահը
ԽմբագրելՎերջին տարիներուն սիրտէն կը տարապէր։ Աչքերը փակեց 19 Յուլիս 2021-ին, 80 տարեկանին։
Տե՛ս նաեւ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Բան մը կ՛ այրի»(յունարէն)
- ↑ Վիմա վիմա
- ↑ Աղոնիա
- ↑ Յիշողութիւններ
- ↑ Լուսինը վրաս
- ↑ Ան
- ↑ Դանակը անուշ կը ցաւէր
- ↑ Եղբայրներս՝ դատարկաշրջիկներ, թռչուններ
- ↑ Կը պաղատիմ Σε ικετεύω,
- ↑ Անկրկնելի
- ↑ Դուն ալ պիտի մեկնիս
- ↑ Խարտեաշ սէրս
- ↑ Անոր կենացը
- ↑ Մեր երազը չկորսուած
- ↑ Այդ բանը որ կը մնայ
- ↑ Քունս տարաւ
- ↑ Դերասան երգէ՛
- ↑ Տղամարդիկը շատ չեն խօսիր
- ↑ Քեզի համար իրիկունը երկուքի պիտի բաժնեմ
- ↑ Ականջներուս բաներ մը հասան
- ↑ Սէրը երեւակայութիւն կ՛ ուզէ
- ↑ Կեանքը ինծի սէր մը պարտք ունի
- ↑ Անվերջ ճամբորդութիւն
- ↑ Միայն մէկ, այդ մէկը կը սիրեմ
- ↑ Եանիս Վոյեածիս․ «Ան»
- ↑ Եանիս Վոյեածիս - Եղբայրներս՝ դատարկաշրջիկներ, թռչուններ Αδέλφια μου αλήτες πουλιά
- ↑ Խարտեաշ սէրս
- ↑ Մարիխուանա սթոփ,
- ↑ Բան մը կ՛ այրի
- ↑ Անկրկինելին մահացաւ, 19-7-2021 (յունարէն)
- ↑ Թոլիս Վոսքոփուլոս․ կեանքին մեծ կայանները(յունարէն)
- ↑ Թոլիս Վոսքոփուլոս – Զոյի Լասքարի․ առասպելական սէրը եւ 1973-ի «սեւ» ամառը, 20-7-2021(յունարէն)
- ↑ Վոսքոփուլոսին տօնը Քաթրաքիօ, 12-7-2017(յունարէն)
- ↑ «Թոլիս Վոսքոփուլոս - Նիքէան, իր թաղը զայն պատուեց 6-7-2017(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-07-20-ին։ արտագրուած է՝ 2021-07-20
- ↑ Յունաստան հրաժեշտ կու տայ Թոլի Վոսքոփուլոսին, 19-7-2021(յունարէն)
- ↑ Ինչ ըսին Իշխանին համար, 20-7-2021(յունարէն)
- ↑ CNN - Թոլիս Վոսքոփուլոս – Իսկական Իշխան մը յունական երաժշտական բեմերէն, 19-7-2021(յունարէն)
- ↑ Թոլիս Վոսքոփուլոսի երգերը / բանաստեղծութիւնները(յունարէն)
- ↑ Տեսերիզ․ Թոլիս Վոսքոփուլոսին պարգեւատրումը, 2000(յունարէն)
- ↑ Յունական քաղաքական աշխարհը Թոլի Վոսքոփուլոսին հրաժեշտ կու տայ(յունարէն)