Ժորժ Սարգիսեան
Ժորժ Սարգիսեան (26 Յուլիս 1915, Մեզիրէ, Օսմանեան Կայսրութիւն - 18 Սեպտեմբեր 1982, Պէյրութ, Լիբանան), հայ դերասան, բեմադրիչ, թատերական գործիչ, թարգմանիչ։
Ժորժ Սարգիսեան | |
---|---|
Ծնած է | 26 Յուլիս 1915 |
Ծննդավայր | Մեզիրէ, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 18 Սեպտեմբեր 1982 (67 տարեկանին) |
Մահուան վայր | Պէյրութ, Լիբանան |
Մասնագիտութիւն | դերասան, թարգմանիչ, բեմադրիչ |
Աշխատավայր | Ժորժ Սարգիսյան թատերախումբ? |
Կենսագրութիւն
ԽմբագրելԺորժ Սարգիսեան ծնած է Մեծ Հայքի Ծոփք նահանգի Անձիտ գաւառի Խարբերդ քաղաքը։ Ուսանած է Հալէպի Ազգային Կիլիկեան վարժարանին եւ Պէյրութի Ս. Նշան վարժարանին մէջ։
Բեմական գործունէութիւնը սկսած է Պէյրութի մէջ, 1938-ին։ 1941-էն սկսեալ եղած է Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Գասպար Իփէկեան թատերախումբի հիմնադիր դերասաններէն մէկը։ 1952-1980 տարիներուն եղած է նոյն թատերախումբին ղեկավարն ու բեմադրիչը[1]։
1980-1981 տարիներուն Արժանթինի, Ուրուկուէյի, Քանատայի եւ ԱՄՆ-ի հայ դերասաններուն ուժերով բեմադրած է թատրերգութիւններ։ 1984-ին Պուէնոս Այրեսի մէջ հիմնած է «Ժորժ Սարգիսեան» թատերախումբը[2]։
Հայերէնի թարգմանած է 17 թատերախաղեր։
Դերեր
Խմբագրել- Վանահայր, Նիքկիֆոր (Լեւոն Շանթի «Հին աստուածները», «Կայսր»)
- Դոկտոր Շթոքման (Իփսենի «Դոկտոր Շթոքման»)
- Քաղաքագլուխ (Նիքոլայ Կոկոլի «Ռեւիզօր»)
- Մուշեղ Իշխանի «Մեռնիլը Որքան Դժուար է»
- Ժագ Յակոբեանի «Կռունկը Կը Կանչէ»
- Րաֆֆիի «Ոսկի Աքաղաղը» [3]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Ժորժ Սարգիսեանի Մահուան 35-ամեակ - 4 Հատորներու Շնորհահանդէս»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2017-09-26։ արտագրուած է՝ 2020-09-03
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երեւան, 2007
- ↑ «AV Production - Ժորժ Սարգիսեան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-01-02-ին