Լէոնիտ Ազգալդեան
Լէոնիտ Ազգալդեան (22 Նոյեմբեր 1942, Թիֆլիս, Խորհրդային Միութիւն - 21 Յունիս 1992[1], Տոնաշեն, Մարտակերտի շրջան, Ազրպէյճանի Հանրապետութիւն), հայ բնագէտ, ռազմական գործիչ, Արցախեան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս[3]։
Լէոնիտ Ազգալդեան | |
---|---|
| |
Ծնած է | 22 Նոյեմբեր 1942 |
Ծննդավայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 21 Յունիս 1992[1] (49 տարեկանին) |
Մահուան վայր | Տոնաշեն, Մարտակերտի շրջան, Ազրպէյճանի Հանրապետութիւն |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան[2] |
Ուսումնավայր |
ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ? Երեւանի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | ֆիզիքոս, զինուոր |
Անդամութիւն | Անկախության բանակ? |
Կայքէջ | azgaldyan.am |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Թիֆլիս: 1960-ին ընտրուած է Մոսկուայի Լոմոնոսովի անուան համալսարանի բնագիտութեան բաժանմունքը: Հետագային փոխանցուած է Երեւանի պետական համալսարանի նոյն բաժանմունքը, որ աւարտած է յաջողութեամբ: Աշխատած է ժողովրդական տնտեսութեան տարբեր բնագաւառներու մէջ:
Ղարաբաղեան շարժման առաջին օրերէն իսկ Ազգալդեան մասնակցած է ազգային-ազատագրական պայքարին:
1990-ի Փետրուարէն սկսեալ վարած է «Անկախութեան Բանակ»-ի հրամանատարութիւնը, կազմակերպած է շրջաններու, յատկապէս Վարդենիսի ինքնապաշտպանութիւնը։ Ան կազմակերպած եւ ղեկավարած է Հայաստանի շարք մը շրջաններու ինքնապաշտպանական մարտերը։
Աւելի ուշ Լէոնիտ Ազգալդեան իր ճակատագիրը ամբողջութեամբ կապած է Արցախին: Ան գործած է նախ Գետաշէնի եւ Շահումեանի, ապա Մարտակերտի մէջ:
21 Յունիս 1992-ին Լէոնիտ Ազգալդեան նահատակուած է Մարտակերտի Տօնաշէն գիւղին մօտ՝ թշնամիներու կրակոցներէն[4]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.panarmenian.net/eng/news/133652/
- ↑ http://www.panarmenian.net/eng/date/20091121/news/page/2/
- ↑ «Լէոնիտ Ազգալդեանը եւ Վլադիմիր Բալայեանը հետմահու արժանացան Արցախի հերոս կոչմանը»։ web.archive.org։ 2019-08-31։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-08-31-ին։ արտագրուած է՝ 2023-04-13
- ↑ «Այսօր Լէոնիտ Ազգալդեանի ծննդեան օրն է»։ Western Armenia TV (wa-WA)։ 2022-11-22։ արտագրուած է՝ 2023-04-13