22 Նոյեմբեր
22 Նոյեմբեր, տարուան 326-րդ (նահանջ տարիներուն՝ 327-րդ) օրն է
Դէպքեր
ԽմբագրելՔաղաքական
Խմբագրել- 1220 ՝ Ֆրիտրիխ Բ. Հռոմի մէջ Հօնօրիուս Գ. պապի կողմէ թագադրուեցաւ իբր Սրբազան Հռոմեական կայսրութեան կայսր
- 1286 ՝ Դանիայի թագաւոր Էրիք Ե. Քլիբբինկ Ֆինտըրուփի մէջ սպաննուեցաւ:
- 1365 ՝ Հանզա Դանիայի Վալտեմար Դ. թագաւորի հետ կը ստորագրէ առաջին Վօրտինկպօրկի դաշնագիրը:
- 1497 ՝ Վասքօ տա Կամա շրջանաւեց Բարեյուսոյ հրուանդակը դեպի Հնդկաստան ճամբայ բնտրած ատենը:
- 1574 ՝ Սպանացի նաւաստի Խուան Ֆերնանտէզ գտաւ իր անունով անուանուած կղզիախումբը Խաղաղական Ովկիանոսի մէջ:
- 1718 ՝ Տեղակալ Ռոպերդ Մայնարտ սպաննեց հրչակաւոր ծովահէն Պլաքպիրտի, երբ ան կը փորձեր իր նաւազներով Հիւսիսային Քարօլինայի ջուրէրու մէջ խարիսխուած մեծ պրիթանիական նաւը մտնել:
- 1757 ՝ Աւստրիոյ բանակը Քարլ Ալէքսանտըր ֆօն Լօթրինկըն իշխանի հրամանատարութեամբ Եօթ տարուայ պատէրազմի ընթացքին հաղթեց Վրոցլավի ճակատամարտը: Երէք օր ետք անոնք գրաւեցին Վրոցլավի ամրոցը:
- 1795 ՝ Աւստրիացի մարաջախտ Տակօպերթ Սիկմունտ ֆօն Վուրմսըր իր զինուորներու հետ Ֆրանսացիներէն ետ գրաւեց Մաննհայմի բերթը Առաջին դաշնակցական պատերազմի ընթացքին:
- 1830՝ Զուիցերիոյ Ուսթըր քաղաքի մէջ համախմբուեցան 10000 տղամարդիկ եւ պահանջեցին աւելի ազատական օրենագիր մը:
- 1848՝ Ռամնակարի ճակատամարտը երկրորդ սիխական պատերազմի ընթացքին Մեծ Պրիթանիայի Միացեալ թագաւորութեան եւ Սիխ բանակի միջեւ:
- 1878՝ Ալի Մասժիտի ճակատամարտի յաղթանակէ ետք սկսաւ երկրորդ անկլօ-աֆղանական պատերազմը:
- 1918՝ Ֆրանսական բանակը ներխուժեց Նոյեմբեր 11-ին հռչակուած Էլսաս-Լօթրինկընի հանրապետութիւնը եւ գրաւեց զայն:
- 1927՝ Դիրանայի երկրորդ դաշնագիրի ստորագրումէ ետք Ալպանիա գործնականապէս ինկաւ Իտալական խնամակալութեան տակ:
- 1942՝ Կարմիր բանակը պաշարեց Զօրավար Ֆրիտրիխ Փաուլուսի հրամանի տակ գտնուող Գերմանիոյ վեցերորդ բանակը Սթալինկրատի մէջ:
- 1943՝ Ֆրանսական զօրքերը արձակեցին Լիբանանի ընտրուած կառավարութեան անդամները եւ ճանչցան Լիբանանի անկախութիւնը: Այս ձեւով Լիբանան վերջնականապէս դարձաւ անկախ պետութիւն:
- 1943՝ Գահիրէի բանակցութեան ընթացքին Ֆրանգլին Ռուզվէլդ, Ուինսթըն Չըրչիլ եւ Չիանկ Քայ-շէք քննարկեցին Չինաստանի հետ-պատերազմի կարգերը:
- 1956՝ Հունգարիայի նախկին վարչապետ Իմրէ Նակի, ով Հունգարական յեղափոխութեան ձախողութենէ ետք Եուկոսլաւիայի դեսպանատան մէջ բախած էր, ձերբակալուեցաւ խորհրդային պետական անվտանգութեան կոմիտէի կողմէ եւ ղրկուեցաւ դէպի Ռումանիա, մանաւանդ որ անոր յաջորդողը, Յանօս Քատար, անոր պատժազերծութիւն խոստացած էր:
- 1963՝ ԱՄՆ-ի նախագահ Ճոն Քենետի սպաննուեցաւ Տալասի մէջ: Կէսօրէ ետք փոխ նախագահ Լինտին Ճոնսըն յանցն առաւ նախագահի դերը:
- 1967՝ ՄԱԿ-ի անվտանգութեան խորհուրդը լուծեց բանաձեւ թիւ 242, որտեղ Իսրայելէ պահանջուեցաւ վեցօրեայ պատերազմի ընթացքին շահած տարածքներէն նահանջիլ:
- 1970՝ Փորթուկալեան գաղթային պատերազմի ժամանակ սկսաւ Մար Վէրտէի գործողութիւնը՝ Կինէայի մայրաքաղաք Քոնաքրիի վրայ յարձակում:
- 1975՝ Սպանիոյ բռնակալ Ֆրանցիսքօ Ֆրանքօյի մահէն երկու օր վերջ Խուան Գարլօս կ'օծուի Սպանիոյ թագաւոր, որուն արդիւնքով երկիրի քաղաքական կեանքը կը փոխանցուի Ֆրանցիզմէն դէպի ժողովրդավարութիւն:
- 1989՝ Լիբանանի նախագահ Ռենէ Մուաուատ միայն 19 օր իր պաշտօնը ստանձնելէ ետք կը սպաննուի: 250 քկ. ռումբը, որ պահուած էր նախագահի յուղարկի մօտիկ ինքնաշարժի մը մէջ, նախագահէն զատ սպանեց նաեւ 24 անձեր: Պայթումի պատասխանատուները մինչեւ այսօր կը մնան անյայտ:
- 1990՝ Մարկրէթ Թաչըր, 1979-էն ի վեր Միացեալ Թագաւորութիւններու վարչապետուհի, կը հրաժարի:
- 2003՝ Ցուցարարներ, Միխայիլ Սահակաշվիլիի գլխաւորութեամբ, վարդեր բռնած կը խուժէն Վրաստանի խորհրդարանը, եւ կը պահանջեն ընտրութիւններու ընթացքին խարդախութենէ մեղադրուած նախագահ Էտուարտ Շեւարտնաձէի հրաժարականը: Այս մէկը կարեւոր դէպք մըն էր Վարդերու Յեղափոխութեան ժամանակ:
- 2004՝ Աւելի գան 100.000 մարդիկ կը մասնակցին Քիեւի Մայտան հրապարակի վրայ ցոյցերու, նախագահական ընտրութիւններու ընթացքին պատահած խարդախութիւններու դէմ՝ Նարնջագոյն յեղափոխութեան սկիզբ:
- 2004՝ Փորթուկալի նախորդ վարչապետ Խօզէ Մանուէլ Պառոսօ կը դառնայ Եւրոպայի յանձնաժողովի նախագահ:
- 2005՝ Անժելա Մերքըլ Պունտեսթակի կողմէ կը ընտրուի Գերմանիոյ վարչապետ, դառնալով Գերմանիոյ առաջին կին վարչապետը:
Տնտեսութիւն
Խմբագրել- 1776՝ յարատեւող տնտեսական հարցերու պատճառով, Դանիայ դադրեցուց իր մղած արեւմտեան Հնդկաստանի ռազմաշրջանը:
- 1904՝ Կրացի մէջ կը յայտնուի «Փոքր թերթ»-ի առաջին խմբագրութիւնը:
- 1993՝ Հայաստանը «Դրամ»-ը ներմուծեց իբր պետական դրամ:
- 1993՝ Մէքսիքօյի ծեռակոյտը կը ստորագրէ հիւսիսային Ամերիկայի ազատ արեւտրական համաձայնագիրը:
- 2013՝ Մայքրօսօֆդի արտադրած կահակալ «Էքս-Պոքս Մէկ»-ը Եւրոպայի մէջ հրատարակուեցաւ:
Գիտութիւն
Խմբագրել- 1955՝ Խորհրդային միութիւնը կը պայթեցնէ ջրածնային ռումբ մը Սեմիբալաթինսք հիւլէական զէնքերու փորձի տարածքի վրայ:
- 1977՝ «Քոնքորտ» օդանաւը առաջին անգամ ըլլալով կը լրացնէ գերձայնային թռիչք մը՝ Փարիզէն Նիւ Եորք:
- 1997՝ Չինաստանի մէջ կը սկսին երակիրճ թումբի շինարարութիւնները:
Աղէտներ
Խմբագրել- 1847՝ «Ֆինիքս» շոգենաւը կրակ կ'առնէ եւ հրդեհի պատճառով նաւը կ'ընկղմի, եւ 292 ճամբորդներէն միայն թէ 42 կ'ազատին: Արկածը տեղի ունեցաւ Միշիկըն լիճի վրայ Շէպոյկըն քաղաքէն հինգ քմ. հերու:
- 1873՝ Ֆրանսական անդրատլանտեան շոգենաւ «Վիլ տիւ Հավր» հիւսիսային Ատլանտեան ովկիանոսի վրայ ընդհարեցաւ «Լոխ Ըրն» արագանաւի հետ: Վիլ տիւ Հավր 15 վայրկեանի մէջ ընկղմեցաւ եւ վրայի բոլոր 226 ճամբորդները խեղդուեցան: Սակայն Լոխ Ըրնի բոլոր 87[1] (կամ 85[2]) ճամբորդները ազատեցան եւ կարողացան ցամաք ելլել:[1][2]
- 1943՝ Պերլինի Կայսր Վիլհելմի յիշատակի եկեղեցիին վրայ կ'իյնայ ռումբ մը, որուն պատճառով հրդեհ մը կը սկսի եւ եկեղեցւոյ գմբեթը կը ծրի:
- 2010՝ Գամպոճիայի մայրաքաղաք Ֆնեմ Փենհի մէջ աւանդական ջուրի տօնի ընթացքին խուճապի մը պատճառով 339 մարդիկ կը մեռնին:
Ծնունդներ
Խմբագրել- 1787 - Ռասմուս Ռասք (մ. 1823) դանիացի լեզուաբան եւ բանասէր
- 1861 - Դանիէլ Բէկ Փիրումեան (մ. 1921) հայ ռազմական գործիչ
- 1869 - Անտրէ Ժիտ (մ. 1951) ֆրանսացի գրող
- 1873 - Յակոբ Մանանդեան (մ. 1952), հայ պատմաբան, բանասեր եւ աղբիւրագետ
- 1881 - Էնվեր փաշա (սպանվել է 1922), թուրք քաղաքական գործիչ
- 1897 - Աստղիկ Երամեան, հայ խորհրդային դերասանուհի
- 1902 - Հայկ Աբաղեանց (մ. 1964), հայազգի խորհրդային ջերմային ճարտարագէտ
- 1903 - Հենրի Գաբրիէլեան (մ. 1981), փիլիսոփայ
- 1907 - Կուիտո Մազեթի (մ. 1993), իտալացի ոտնագնդակ խաղձող, սահմանապահ
- 1909 - Դավիթ Խզմալեան (մ. 2001), հայ խորհրդային ուժողային գիտնական
- 1913 - Պենճըմին Պրիթըն (մ. 1976), անգլիացի երգահան, նուագավար եւ դաշնակահար
- 1927 - Նորայր Աղաջանեան, նկարիչ
- 1929 - Սեւակ Արզումանեան (մ. 2004) հայ գրականագետ
- 1930 - Գիմ Երիցեան (մ. 2010) դերասան
- 1942 - Լեոնիտ Ազգալդեան (զ. 1992), հայ բնագէտ (physician) եւ ռազմական գործիչ
- 1945 - Ռուբեն Սարգսեան (մ. 2013) երգահան
- 1948 - Վիքթոր Յովհաննիսեան, նկարիչ
- Արցախի պատերազմի մասնակիցներ՝
- 1956 - Ռոմա Սիմոնեան
- 1972 - Յուրի Աղաջանեան
- 1973 - Նունէ Աթաեան, բուժքոյր
- Արցախի պատերազմի մասնակիցներ՝
- 1962 - Վիքթոր Պելեւին ռուս առասպելներ գրող
- 1982՝
- Չարլին Չոյ, Գանատայա-հոնգքոնկցի երգչուհի եւ դերասանուհի
- Հայկ Գյոլչանեան, Ռուսիա ապրող հայազգի հնչյունավորող ռեժիսոր
- 1984 - Սքարլեթ Յոհանսըն, ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի
- 1987 - Մարուան Ֆելաինի, պէլճիքացի ոտնագնդակ խաղձող
- 1989 - Քրիս Սմոլինկ, անգլիացի ոտնագնդակ խաղձող
Մահեր
Խմբագրել- 1965․ Լեռ Կամսար (Արամ Թովմասեան), գրող, երգիծաբան
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 SV Loch Earn (+1873), Wrecksite.eu: (անգլերէն) Արտագրուած է՝ 05-09-2021
- ↑ 2,0 2,1 Նիւ Եորք Դայմզ (1873)՝ Վիլ Տիւ Տավրի Աղէտ: (անգլերէն) Արտագրուած է՝ 05-09-2021