Անտրէ Ժիտ
Ֆրանսացի գրող, գրադատ, երաժիշտ։ Նոպէլեան մրցանակի դափնեկիր (1947)։
Անտրէ Ժիտ (ֆրանսերէն՝ Andre Gide, 22 Նոյեմբեր 1869[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսա[4] - 19 Փետրուար 1951[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսա[5]), ֆրանսացի գրող, գրադատ, երաժիշտ։ Նոպէլեան մրցանակի դափնեկիր (1947)։
Ժիտի մէկ անուանի գործը՝ «Les Nourritures Terrestres» (Երկրային Սնունդներ), համաստուածեան խորք ունի: Վազգէն Շուշանեան իր «Ամրան Գիշերները» գործին մէջ մէկէ աւելի անգամներ զգայնօտ ջերմութեամբ կը մէջբերէ Ժիտի վերոգրեալ գիրքէն արտայայտութիւններ, ինչպէս՝ Նաթանայէ՛լ․
Ո'չ թէ համակրիլ հապա սիրել, պիտի ուսուցանեմ քեզի, կ'ըմբռնե՞ս, նոյն բաները չեն...:
Շուշանեանի կողմէ Ժիտի վերոյիշեալ գործին մասնակի թարգմանութիւնը լոյս տեսած է Բիւզանդ Թօփալեանի «Անդաստան» պարբերաթերթին մէջ։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118539124 // Gemeinsame Normdatei — 2012—2016.