Լուի Պուսենար
Լուի Անրի Պուսենար (4 Հոկտեմբեր 1847[1][2][3][…], Էսկրեն, Լուարե - 11 Սեպտեմբեր 1910[1][3][2] կամ 11 Նոյեմբեր 1910[4], Օռլեան, Լուարե, Ֆրանսա[5]), ֆրանսացի գրող, արկածային գրականութեան հեղինակ։
Լուի Պուսենար ֆրանսերէն՝ Louis Henri Boussenard | |
---|---|
| |
Ծնած է | 4 Հոկտեմբեր 1847[1][2][3][…] |
Ծննդավայր | Էսկրեն, Լուարե |
Մահացած է | 11 Սեպտեմբեր 1910[1][3][2] (62 տարեկանին) կամ 11 Նոյեմբեր 1910[4] (63 տարեկանին) |
Մահուան վայր | Օռլեան, Լուարե, Ֆրանսա[5] |
Քաղաքացիութիւն | Ֆրանսա |
Ուսումնավայր | Փարիզի համալսարանի բժշկութեան բաժանմունք |
Մասնագիտութիւն | Ճանապարհորդ, հետազօտող, գրագէտ, բժիշկ, գիտաֆանտաստիկ գրող, վիպասան |
Աշխատավայր | Journal des Voyages? |
Կենսագրութիւն
ԽմբագրելՊուսենար ծնած է Ֆրանսայի Էսքրէն քաղաքը՝ 1847-ին։ Ուսանած է Փարիզի մէջ եւ ստացած՝ բժշկական կրթութիւն։ Ֆրանքօ-պրուսական պատերզամի ժամանակ զօրակոչուած է եւ ծառայած է որպէս գունդի բժիշկ։ Շամպինիի մօտակայքը վիրաւորուած է։ Պատերազմէն ետք վերադարձած է Փարիզ եւ զբաղած գրականութեամբ։
1878-ին Պուսենար կը սկսի տպագրել իր առաջին վէպերը։ Ան ճամբորդած է տարբեր երկիրներ յատկապէս՝ Ափրիկէ, ուր ծանօթացած է տեղի մշակոյթին ու բարքերուն հետ եւ գտած նոր մտայղացումներ իր ստեղծագործութիւններուն համար։ Գացած է նաեւ Աւստրալիա եւ Քինիա։
1911-ին Ռուսիոյ մէջ 40 հատորով հրատարակուած են հեղինակին ստեղծագործութիւնները։ Հայերէնով հրատարակուած են «Ադամանդ որոնողները» եւ «Նաւապետ թոկից փախածը» վէպերը։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 NooSFere — 1999.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #17310097X // Gemeinsame Normdatei — 2012—2016.