Խաւիէր Փասթորէ
Խաւիէր Մաթիաս Փասթորէ (20 Յունիս 1989[1][2][3][…], Քորտոպա, Արժանթին), արժանթինցի ֆութպոլիստ, նախկին «Փարիզ Սեն-Ժերմեն» ֆութպոլային ակումբին միջնապահը, այժմ կը խաղայ Իտալական Ա.Ս. Ռոմա խումբէն, ինչպէս նաեւ Արժանթինի ազգային հաւաքականէն:
Խաւիէր Փասթորէ սպ.՝ Javier Pastore | |
---|---|
| |
Ծննդեան անուն | սպ.՝ Javier Matías Pastore |
Ծնած է | 20 Յունիս 1989[1][2][3][…] (35 տարեկան) |
Ծննդավայր | Քորտոպա, Արժանթին |
Քաղաքացիութիւն | Արժանթին |
Մասնագիտութիւն | ֆութպոլիստ |
Կայքէջ | javierpastore.com |
Ասպարէզ
ԽմբագրելԽաւիէր Փասթորէ ֆութպոլի աշխարհ մտած է 1998-ին՝ Թալլերէս (Talleres) ակումբին ճամբով[4], որուն երկրպագուներէն էր իր մանկութենէն ի վեր[5]: 2007-ին կը մտնէ հիմնական կազմին մէջ։ Խումբը այդ օրերուն հանդէս կու գար Արժանթինի մրցաշարքի երկրորդ դասակարգին մէջ։ Կը մասնակցի ընդամէնը 5 խաղերու[5]:
2008-ին փոխառութեամբ կը տեղափոխուի Հուրաքան (Huracán): 2009-ին «Քլաուսուրա» ախոյեանութենէն ետք, Փասթորէ կը դառնայ խումբին հիմնական կազմին ֆութպոլիստը՝ Անխել Քափփայի ղեկավարութեամբ։ Ռիվըր Փլէյթի դէմ խաղին 25 մեթր հեռաւորութենէ կոլ կը նշանակէ եւ իր ակումբը կը յաղթէ 4-0 արդիւնքով, ապահովելով Հուրաքանի ամենամեծ յաղթանակը Ռիվըր Փլէյթի դէմ վերջին 60 տարիներուն[6]:
Յուլիս 2009-ին Փասթորէ կ՚անցնի իտալական Փալերմօ ակումբը` 8 միլիոն եւրոյի վճարումով[7]: Պայմանագիրը կը կնքուի մինչեւ 2014` 600,000 եւրօ տարեկան աշխատավարձով[8]: Շուտով Փասթորէ կը ստանայ իտալական քաղաքացիութիւն[9]: Օգոստոսին կը սկսի խաղալ Փալերմոյի մէջ։ Հոկտեմբեր-Նոյեմբեր ամիսներուն կը ներառուի ՈՒԵՖԱ-յի կազմած ցանկին` Եւրոպայի 7 ֆութպոլիստներու ցանկին մէջ[10]: 30 Յունուար 2010-ին Փասթորէ Փարիզ Սէն Ժերմէնի դէմ խաղին կը նշանակէ իր առաջին կոլը՝ Փալերմոյի կազմին մէջ[11]: 2009-2010 մրցաշրջանին Փասթորէ կը մասնակցի 37 խաղերու, որոնց ընթացքին կը նշանակէ 3 կոլ։ Մրցաշրջանի աւարտէն ետք, Փասթորէն գնելու փորձ մը կը կատարէ Ռէալ Մատրիտը, 25 միլիոն եւրօ առաջարկելով, սակայն ակումբը կը մերժէ վաճառքը[12]:
Եւրօ 2010-2011 ֆութպոլի մրցաշարքին մեկնարկէն առաջ Փասթորէ իր շապիկին 6 թիւը կը փոխէ 27-ի, որովհետեւ իր մօր` Փաթրիսիայի նախասիրած թիւն էր[13]: Մրցաշարքին սկիզբին Փասթորէ կը նշանակէ իր առաջին կոլը՝ Մարիպորի դէմ խաղին[14]: Սեպտեմբերին Փասթորէով կը հետաքրքրուին անգլիական Մանչեսթըր Սիթին[15] եւ սպանական Պարսելոնան[12]: 16 Դեկտեմբեր 2010-ին Փասթորէ կ'երկարաձգէ պայմանագիրը Փալերմոյի հետ մինչեւ 2015՝ 800 հազ. եւրօ տարեկան աշխատավարձով, ներառեալ՝ յաջող խաղերու համար անոր աւելորդ շահերը [16]:
24 Յունուար 2011-ին կը ճանչցուի իբրեւ Իտալիոյ առաջնութեան լաւագոյն երիտասարդ ֆութպոլիստը՝ գերազանցելով Փաթօն եւ Պալոթելլին[17]։ 2010-2011 մրցաշրջանին Փասթորէ 45 խաղի մէջ կը նշանակէ 13 կոլ, որոնցմէ 11-ը՝ մրցաշարքի ծիրին մէջ, եւ կը դառնայ ակումբի լաւագոյն կոլ նշանակողը։ Այդ տարի Փալերմօ կը գրաւէ 8-րդ տեղը եւ կը հասնի մինչեւ Իտալիոյ բաժակին եզրափակիչը, 1-3 պարտուելով Ինթեր Միլանի դէմ:
2011-ի ամրան Փասթորէով կը հետաքրքրուին կարգ մը նշանաւոր եւրոպական ակումբներ, ինչպէս իտալական Եուվենթուսը[18], Ինթեր Միլանը[19], Ռոման[20], սպանական Պարսելոնան[19], Ռէալ Մատրիտը, «Մալակա»ն[21], ֆրանսական «Փարիզ Սէն-ժերմէն»ը[22], անգլիական Չելսին, Մանչեսթըր Եունայթըտը[23] եւ Մանչեսթըր Սիթին[19]: Փալերմոյի նախագահ Մաուրիցիօ Զամփարինի կ'ըսէ, թէ պատրաստ է ֆութպոլիստը վաճառելու նուազագոյնը 50 միլիոն եւրոյի[24], եթէ ան փափաքի հեռանալ ակումբէն[25][26][27]: 6 Օգոստոս 2011-ին Փասթորէ 5 տարուան պայմանագիր կնքելով կը տեղափոխուի Փարիզ Սեն-ժերմէն[28]՝ 42 միլիոն եւրոյի փոխարէն[29]: Այնուհետեւ, ան կ'ըսէ. «Ես նախընտրեցի ՓՍԺ-ը, որովհետեւ իմ մակարդակիս համապատասխան ակումբի մը կ'ուզէի միանալ: Իմ զարգացմանս համար պէտք է կանոնաւոր կերպով խաղամ հիմնական կազմի մը մէջ. Փարիզի մէջ իմ հաւանականութիւններս աւելի մեծ են»[30]:
18 Օգոստոսին, առաջին խաղը կ՚ունենայ Լիւքսեմպուրկի Տիֆֆերտանժի դէմ խաղին՝ 2011-12 ՈՒԵՖԱ Եւրոպայի Լիկայի ծիրին մէջ (4-0)[31]: Երեք օր ետք, Փասթորէ առաջին անգամ կը խաղայ Լիկա-1 մէջ՝ Վալանսի դէմ (2-1)[32]: Նոյեմբերին Փասթորէ կ'ըսէ, թէ իրեն համար շատ դժուար է խաղալ երեք օրը մէկ անգամ[33], ապա կը յայտնէ, թէ ապագային կ'ուզէ նորէն խաղալ Իտալիոյ մէջ[34]:
2012-2013 մրցաշարքին Փասթորէ Փարիզ Սէն-ժերմէնի հիմնական կազմէն դուրս կը մնայ[35]: Երկու իտալական ակումբներու հետաքրքրութիւնը կը գրաւէ։ «Ինթեր» կը փափաքէր փոխանակել Փասթորէն ուրիշ կեդրոնական ֆութպոլիստի մը՝ Ուեսլի Սնեյտերի հետ[36], իսկ Միլան կ'առաջարկէր 20 միլիոն եւրօ առաւել Ինեացիօ Ապաթէի փոխանցումը[37]: Ի վերջոյ, 26 Յունիս 2018-ին Փաստորէ հնգամեայ պայմանագիր մը կնքէ իտալական Ռոմային հետ 24,7 միլիոն եւրոյով: Իրեն կը յանձնուի թիւ 27 շապիկը:
Միջազգային ասպարէզ
Խմբագրել- Փետրուարի 2009-ին, Փասթորէ Արժանթինի ֆութպոլի երիտասարդական հաւաքականին մաս կը կազմէ՝ հարաւ ամերիկեան երիտասարդական մրցաշարքին մասնակցութեան համար, սակայն իր ակումբը՝ Հուրաքանը, կը մերժէ հաւաքականին առաջարկը ակումբին կարեւոր խաղերուն պատճառով[38]:
- 15 Դեկտեմբեր 2009-ին, Փասթորէ Արժանթինի ազգային հաւաքականին մաս կը կազմէ: Յաջորդ օր իր առաջին խաղը կ՚ունենայ Քաթալոնիոյ ազգային հաւաքականին դէմ, նշանակելով Արժանթինի երրորդ կոլը[39][40][41]:
- Մայիս 2010-ին, հաւաքականի գլխաւոր մարզիչ Տիէկօ Մարատոն Փասթորէն կը հրաւիրէ բարեկամական խաղի մը՝ Գերմանիոյ դէմ, սակայն խաղին չի մասնակցիր։ 25 Մայիսին, Փասթորէ առաջին անգամ խաղադաշտ կը յայտնուի՝ խումբին սկզբնական կազմին մէջ։ Արժանթին կը յաղթէ Քանատայի 5-0, այնուհետեւ Մարատոնա զինք կը ներառէ Արժանթինի հաւաքականին մէջ, մասնակցելու 2010-ի աշխարհի ախոյեանութեան[42][43]: 23 Յուլիս 2010-ին, Փասթորէ առաջին անգամ հանդէս կու գայ խումբին պաշտօնական խաղերէն մէկուն մէջ։ Արժանթինի հաւաքականը 2-0 կը յաղթէ Յունաստանին, իսկ Փասթորէ դաշտ կը մտնէ 77-րդ վայրկեանին[44]: Ան նաեւ կը խաղայ 1/8 եզրափակիչին՝ Մեքսիքոյի դէմ, եւ 1/4 եզրափակումին՝ Գերմանիոյ դէմ։ Մրցաշարքի աւարտէն ետք, Փասթորէ կ'ընդգրկուի ՖԻՖԱ-յի կողմէ կազմուած երիտասարդ ֆութպոլիստներու ցուցակին մէջ, ուր ներառուած էին անոնք, որոնք ամենայն հաւանականութեամբ կրնային հանդէս գալ 2014-ի աշխարհի առաջնութեան [45][46]:
- 2011-ին, Փասթորէ ազգային հաւաքականի կազմին մէջ կը մասնակցի «Քոփա Ամերիքա» մրցաշարքին [47]:
- 2 Յուլիս 2015-ին, Չիլիի մէջ տեղի ունեցող «Քոփա Ամերիքա» մրցաշարքի կիսաւարտականին, Արժանթին 6-1 կը ջախջախէ Փարակուէյը: Արժանթինի երկրորդ կոլը կը նշանակէ Փասթորէ[48]:
Անձնական կեանք
ԽմբագրելԽաւիէր Փասթորէի ծնողներն են՝ Խուան Քարլոս եւ Փաթրիսիա։ Անոր հայրը մեքենայի պահեստամասեր արտադրող գործարանի մը սեփականատէրն էր։ Ունի երեք եղբայր՝ Լորեն, Արիէլ եւ Խուան Մանուէլ [5]: Փասթորէի ընտանիքը ունի իտալական արմատներ։ Անոր նախնիները եղած են Թուրինի մօտ գտնուող Վոլուերա քաղաքէն[49]:
2017ին, Փասթորէ ամուսնացած է նորաձեւութեան բնորդուհի Չիարա Փիքոնէի հետ (Chiara Picone), որ իտալական հեռուստաընկերութեան մը մէջ հաղորդավարուհի է[50]: Երկու զաւակ ունին։
Վիճակագրութիւն
ԽմբագրելԱկումբային
ԽմբագրելՓասթորէի ակումբային վիճակագրութիւնը | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիկա | Մրցաշրջան | Ախոյեանութիւն | Բաժակ | Ցամաքամաս | Ընդհանուր | ||||
խաղ | կոլ | խաղ | կոլ | խաղ | կոլ | խաղ | կոլ | |||
Արժանթին Թալերես | սէգունդա | 2007 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 |
Ընդհանուրը «թալերեսիէ»ի կազմին մէջ | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 | ||
Արժանթին Հուրաքան | Փրիմերա | 2008 | 12 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 1 |
2009 | 19 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 7 | ||
Ընդհանուրը «Հուրաքանի» կազմին մէջ | 31 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 31 | 8 | ||
Իտալիա Փալերմօ | Սերիա ԱՅ | 2009-10 | 34 | 3 | 3 | 0 | 0 | 0 | 37 | 3 |
2010-11 | 35 | 11 | 4 | 1 | 6 | 1 | 45 | 13 | ||
Ընդհանուրը «Փալերմոյի» կազմին մէջ | 69 | 14 | 7 | 1 | 6 | 1 | 82 | 16 | ||
ֆրանսա Փարիզ Սեն-ժերմեն | լիկա 1 | 2011-12 | 33 | 13 | 3 | 1 | 7 | 2 | 43 | 16 |
2012-13 | 34 | 4 | 4 | 2 | 10 | 3 | 48 | 9 | ||
2013-14 | 19 | 1 | 4 | 1 | 3 | 0 | 26 | 2 | ||
Ընդհանուրը «Փարիզ Սեն-ժերմեն»ի կազմին մէջ | 86 | 18 | 11 | 4 | 20 | 5 | 117 | 27 | ||
Ընդհանուրը ասպարէզին մէջ | 184 | 40 | 16 | 4 | 25 | 6 | 235 | 51 |
Միջազգային
ԽմբագրելԱմիս | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիւ | Կոլեր | Մրցում | |
24 Մայիս, 2010 | Արժանթին Պուենոս Այրես | Գանատա | 5:0 | — | Ընկերական խաղ | |
22 Յունիս, 2010 | ՀԱՀ Պոլոկուանէ | Յունաստան | 2:0 | — | աա-2010-ի եզրափակիչ խաղեր | |
27 Յունիս, 2010 | ՀԱՀ Ճոհանսպըրկ | Մեքսիքօ | 3:1 | — | աա-2010-ի եզրափակիչ խաղեր | |
3 Յուլիս, 2010 | ՀԱՀ Քեյփթաուն | Գերմանիա | 0:4 | — | աա-2010-ի եզրափակիչ խաղեր | |
8 Հոկտեմբեր, 2010 | Ճափոն
2010 |
Քաթար Տոհա | Պրազիլ | 1:0 | — | Ընկերական խաղ |
9 Փետրուար, 2011 | Զուիցերիա Ժընեւ | Փորթուկալ | 2:1 | — | Ընկերական խաղ | |
12 Յուլիս, 2011 | Արժանթին Քորտոպա | Քոսթա Ռիքա | 3:0 | — | «Քոփա Ամերիքա»2011 | |
17 Յուլիս, 2011 | Արժանթին Սանթա-ֆէ | Ուրուկուէյ | 1:1 | — | «Քոփա Ամերիքա» 2011 | |
2 Սեպտեմբեր, 2011 | Հնդկաստան Կալկաթա | Կաղապար:Country data Վենեզուելլա | 1:0 | — | Ընկերական խաղ | |
12 Հոկտեմբեր, 2011 | Կաղապար:Country data Վենեզուելլա Փուերթօ-լա-Քրուզ | Կաղապար:Country data Վենեզուելլա | 0:1 | — | Աա-2014 (ընտրական փուլ) | |
11 Նոյեմբեր, 2011 | Արժանթին Պուենոս Այրես | Պոլիվիա | 1:1 | — | Աա-2014 (ընտրական փուլ) |
Ձեռքբերումներ
Խմբագրել- Ֆրանսայի ախոյեան։ 2013, 2014, 2015
- Ֆրանսայի Լաւագոյն բաժակի տիտղոսակիր։ 2013, 2014
- Ֆրանսական ֆութպոլային լիկայի տիտղոսակիր։ 2013-14, 2014-15
Անձնական ձեռքբերումներ
Խմբագրել- Իտալիոյ լաւագոյն երիտասարդ ֆութպոլիստ (Օսգար տել Քալչօ): 2010
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան
- ↑ «Diego, ponelo más al Flaco…»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-02-02-ին։ արտագրուած է՝ 2016-01-09
- ↑ 5,0 5,1 5,2 Pastore y Bolatti, formados acá
- ↑ ««Que de la mano, de Angel Cappa…է»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-03-26-ին։ արտագրուած է՝ 2016-01-09
- ↑ «El futuro de Pastore estarվa en Italia at»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-06-08-ին։ արտագրուած է՝ 2016-01-09
- ↑ «Palermo: le cifre dellբacquisto di Pastore»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-07-13-ին։ արտագրուած է՝ 2016-01-09
- ↑ «Al Palermo serve un posto ecco come tesserare Javier Pastore»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-07-29-ին։ արտագրուած է՝ 2016-01-09
- ↑ «UEFA, pastore nei top 7 talenti del mondo»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-10-07-ին։ արտագրուած է՝ 2016-01-09
- ↑ «Bari-Palermo 4-2»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-02-06-ին։ արտագրուած է՝ 2016-01-09
- ↑ 12,0 12,1 Փասթորէ հետաքրքրուած է սպանական խումբերով
- ↑ «Pastore: «anche il Palermo a caccia dell'Interէ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին։ արտագրուած է՝ 2016-01-09
- ↑ Palermo-Maribor 3-0[permanent dead link]
- ↑ «Մանչեսթըր Սիթի»ն հետաքրքրած է Փասթորէն
- ↑ Փասթորէ կը տեղեկացնէ «Փալերմոյի»ն հետ պայմանագիրին երկարաձգման մասին
- ↑ Oscar Del calcio a Javier Pastore[permanent dead link]
- ↑ «Եուվենթուս» կը փորձէ գնել Ակուերօն եւ Փասթորէն[permanent dead link]
- ↑ 19,0 19,1 19,2 Փասթորէ: Իմ գործակալս բանակցութիւններ կը վարէ «Պարսելոնայի» հետ[permanent dead link]
- ↑ «ռոման» Փասթորէին համար պատրաստ է վաճառել Տէ Ռոսսին[permanent dead link]
- ↑ «մալագան» Փասթորէի համար պատրաստ է վճարել 35 միլիոն €[permanent dead link]
- ↑ «Le Parisien: «ՓՍԺ»-ն հետաքրքրուած է Փասթորէով»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-09-03-ին։ արտագրուած է՝ 2016-01-09
- ↑ Փասթորէն մօտ է «ՄՅ» տեղափոխուելու
- ↑ «Փալերմօն» Փասթորէի համար կը պահանջէ 50 միլիոն եւրօ[permanent dead link]
- ↑ Փասթորէ կը տեղեկացնէ «Փալերմոյէն» հեռանալու իր ցանկութեան մասին[permanent dead link]
- ↑ «Napoli Today: «Անժինէ Փասթորէի համար պատրաստ է վճարել 50 միլիոն եւրօ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 2016-01-09
- ↑ Sarebbe dei russi dell'Anzhi l'offerta di 50 milioni per Pastore
- ↑ Փասթորէ կը կնքէ 5 տարուան պայմանագիր «ՓՍԺ»-ի հետ[permanent dead link]
- ↑ «Pastore a enfin signռ !»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-08-08-ին։ արտագրուած է՝ 2016-01-09
- ↑ Пасторе: Փարիզի մէջ իմ հաւանականութիւնները աւելի մեծ են, քան «Չելսիի մէջ[permanent dead link]
- ↑ «Paris et Pastore assurent»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-08-20-ին։ արտագրուած է՝ 2016-01-09
- ↑ «PSG-Valenciennes : 2-1 (1-1)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 2016-01-09
- ↑ Хавьер Пасторе: «Я немного устал, ведь в предыдущих клубах не привык играть каждые три дняէ
- ↑ Խաւիէր Փասթորէ: «ես կը փափաքիմ դարձեալ խաղալ Իտալիոյ մէջ»
- ↑ Անիծուած Անչելոդին ոչ մէկ բան չի հասկնար ֆութպոլէն![permanent dead link]
- ↑ «Ինթեր» կրնայ փոխանակել Փասթորէի հետ կամ Նանիին կամ Սնեյտերին
- ↑ «Միլան Փասթորէի համար կ'առաջարկէր 20 միլիոն եւրօ առաւել Ինեացիոյ Ապաթէի տեղափոխութիւնը
- ↑ Maradona the only one still to be blown away by Huracոn's Pastore
- ↑ Javier Pastore convocato in nazionale da Diego Armando Maradona[permanent dead link]
- ↑ Fueron convocados Emiliano Papa y Javier Pastore
- ↑ Catalunya venciց 4-2 a la Selecciցn Argentina
- ↑ «Argentina: Pastore incanta il Monumental»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-05-28-ին։ արտագրուած է՝ 2016-01-09
- ↑ Argentina: il voto a Pastore di stampa canadese[permanent dead link]
- ↑ Աա-2010. Խմբային փուլ. A խումբին մէջ, Արժանթին յաղթած է Յունաստանի, իսկ Նիճերիոյ հաւաքականէն ոչ ոք կը խաղայ Հարաւային Գորէայի դէմ խաղին
- ↑ Ten to watch for 2014
- ↑ Fifa: Pastore nella Top 10 giovani per Mondiale 2014[permanent dead link]
- ↑ «Պարեխա, Ռոխօ եւ Տեւեզը Ամերիկայի «Քոփա Ամերիքա»-ի աւարտականին»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-06-27-ին։ արտագրուած է՝ 2016-01-09
- ↑ «Քոփա Ամերիքա»
- ↑ «Pastore chiama la Juventus»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-02-11-ին։ արտագրուած է՝ 2016-01-09
- ↑ «Խաւիէ Փասթորէի ընկերուհի Չիարայ Պիցոնէ:«Ինձմէ երկար ժամանակ չպահանջուեցաւ հասկնալու համար, որ Փասթորէ լաւ եւ սիրալիր տղայ մըն է» - www.pinkfootball.ru - Девушки о футболе»։ pinkfootball.ru։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-11-05-ին։ արտագրուած է՝ 2015-10-23