Կարապետ Ափինեան
Կլարապետ Ափինեան (31 Հոկտեմբեր 1870[1][2], Գիւմրի, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 26 Յունիս 1944[1][2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2]), հայ խմբագիր։
Կարապետ Ափինեան | |
---|---|
Ծնած է | 31 Հոկտեմբեր 1870[1][2] |
Ծննդավայր | Գիւմրի, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 26 Յունիս 1944[1][2] (73 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2] |
Ուսումնավայր | Գէորգեան Հոգեւոր Ճեմարան[1] |
Մասնագիտութիւն | հրատարակիչ, Խմբագիր, ուսուցիչ |
Աշխատավայր | Ախուրեան?[1] |
«Տարեկան օրացոյց»ի խմբագիր, ծնած է Ալեքսանդրոպոլ, ուսած նախ տեղւոյն եկ.-ծխ. ուսումնարանին մէջ, իսկ 1888-1894 Գէորգեան ճեմարան, սակայն դուրս կու գայ Բ. լսարանէն։ 1894-1897 ուսուցիչ Ալեքսանդրոպոլի ծխական ուսումնարանէն ներս, 1897-էն Տարրական ուսումնարանէն ներս։ 1899-ին՝ «Շիրակ» անուան տակ, սկսաւ հրատարակել պատի եւ ծոցի օրացոյցներ (հրատ. Թիֆլիս իսկ 1903-էն Ալեքսանդրոպոլ, սեփական տպարանէն ներս), վերջերս սկսաւ հրատարակել ռուսերէն օրաթերթ «Александраполскя обьявления» անունով։
Աղբիւր
Խմբագրել- Բառարան Հայ Գրականութեանց, Հայկ Տէր-Աստուածատուրեանց, Ա. հատոր, Թիֆլիս 1904, էջ 180:
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.