Կարէն Շահնազարով
Կարէն Գէորգիի Շահնազարով (ռուս.՝ Карен Георгиевич Шахназаров, ծնած 8 Յուլիս 1952, Քրասնոտար ), խորհրդային, ռուս, հայ շարժապատկերի բեմավար, թատերագիր, արտադրող, արձակագիր, Մոսֆիլմ շարժապատկերի հիմնարկութեան գլխաւոր տնօրէն, ՌԴ արուեստի վաստակաւոր գործիչ (1997)[2], ՌԴ ժողովրդական արտիստ (2002)[3], ԽՄԿԿ անդամ (1985-էն), ՌԴ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր[4]։
Կարէն Շահնազարով ռուս.՝ Карен Шахназаров | |
---|---|
| |
Ծննդեան անուն | ռուս.՝ Карен Георгиевич Шахназаров |
Ծնած է | 8 Յուլիս 1952 |
Ծննդավայր | Քրասնոտար, Ռուսաստան |
Քաղաքացիութիւն | Ռուսաստան Ռուսաստան |
Ազգութիւն | Հայ |
Ուսումնավայր | Մոսկուայի Գերասիմովի անուան շարժապատկերի հիմնարկ |
Կարողութիւն | շարժանկարիչ |
Մասնագիտութիւն |
բեմավար թատերագիր դերասան արտադրող |
Անդամութիւն | ԽՍՀՄ շարժանկարիչներու միութիւն, Izborsk Club?[1], first Civic Chamber of the Russian Federation?, second Civic Chamber of the Russian Federation? եւ third Civic Chamber of the Russian Federation? |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Ամուսին | Տարիա Մայորովա |
Ծնողներ | հայր՝ Գեորգի Շահնազարով? |
Ծագում
ԽմբագրելԿարէն Շահնազարովը կը ծագի հայ ազնուական իշխաններ Մելիք-Շահնազարեաններու տոհմէն, որոնք միջին դարերուն կ'իշխէին Լեռնային Ղարաբաղի Վարանդա գաւառը։[5][6][7] Որոշ հեղինակներ կը կարծեն, որ Մելիք-Շահնազարեաններ իշխանները կը սերին ճին Գեղարքունի եւ Սիւնի տոհմերէն, որոնք, իրենց հերթին, ըստ Մովսէս Խորենացիի «Հայոց պատմութեան» (5-րդ դար)՝ կը ծագին հայերու նախահայր Հայկէն։[8]
Կենսագրութիւն
ԽմբագրելԿարէն Շահնազարովը ծնած է 1952-ին Քրասնոտար քաղաքին մէջ։ Հայրը՝ Գէորգի Շահնազարովը (1924-2001), ԽՍՀՄ Գիտութիւններու ակադեմիայի թղթակից-անդամ, եղած է Մ. Կորբաչովի օգնականը եւ «Վերակառուցման» քաղաքականութեան հեղինակներէն մէկը։ Մայրը՝ Աննա Շահնազարովան (ծնած է 1928), ազգութեամբ ռուս է, մասնագիտութեամբ՝ թատերագիտուհի։ Ուսած է Քրասնոտարի № 4 դպրոցին մէջ։
1975-ին աւարտած է Շարժապկարչութեան Համամիութենական Պետական Ինստիտուտի (ՎԳԻԿ) բեմավարութեան բաժանմունքը (Իկոր Տալանկինի արուեստանոց)։ Այս բեմավարին օգնականը եղած է Շահնազարովը «Նպատակի ընտրութիւն» ֆիլմի նկարահանումներու ժամանակ։[9] Դիպլոմային աշխատանքը՝ «Լայն քայլերով, մաեստրօ» ֆիլմն է։[10]
1975-ի Հոկտեմբերէն 1976-ի Նոյեմբերը ծառայած է բանակին մէջ։ 1973-1974 թուականներուն աշխատած է «Մոսֆիլմ»-ի մէջ որպէս բեմավարի օգնական, 1975-ի Յունիս-Հոկտեմբեր՝ շարժապատկերի բեմավար, 1976-էն Մոսֆիլմ շարժապատկերի ստուդիայի բեմավար, իսկ 1984-էն նոյն շարժապատկերի ստուդիայի բեմավար-բեմադրիչ։[10] Մասնագիտական լուրջ դպրոց անցած է, մասնաւորապէս, Գէորգի Դանելիայի ղեկավարութեան տակ։ Առաջին ֆիլմը շարժապատկերի մէջ եղած է Добряки ֆիլմը։ 1980-ին իր կողմէ գրուած թատերագրութեան հիման վրայ նկարահանուած է «Կանայք կը հրաւիրեն տղամարդիկը» քնարական կատակերգութիւնը։
Լայն ճանաչում ստացած է «Մենք ճազէն ենք» (1983) եւ «Ձմեռնային երեկոյ Գագրայի Մէջ» ֆիլմերով։ «Մենք Ճազէն ենք» ֆիլմը, «Սովետսկի էկրան» ամսագիրի ընթերցողներու քուէարկութեամբ, ճանչցուած է տարուան լաւագոյն ֆիլմ, արժանացած է նաեւ մի քանի միջազգային մրցանակներու։ Վերակառուցման տարիներու շարժապատկերի նշանաւոր երեւոյթներէն էր «Առաքիչը» ֆիլմը, որուն թատերագրութեան հեղինակը եւս Շահնազարովն էր։
1987-էն եղած է «Մոսֆիլմի» մաս կազմող «Ստարտ» ստեղծագործական միաւորման գեղարուեստական տնօրէնը, որ 1990-ին վերանուանուած է «Կուրիեր» ստուդիա, 1991-էն՝ «Մոսֆիլմ» շարժապատկերի հիմնարկութեան եւ «Կուրիեր» ստուդիայի գեղարուեստական ղեկավարն ու վարչութեան նախագահը։
1994-1995 թուականներուն ՌՏՎ հեռատեսիլով ցուցադրվող «21-րդ Դարը Կատրին Մէջ Եւ Կատրէն Դուրս» հեռուստաշարի հեղինակն ու հաղորդավարն է։[10]
Կը դասաւանդէ ՎԳԻԿ-ի մէջ (խաղարկային ֆիլմերու բեմավարութեան արուեստանոցի ղեկավար)։ 1998-ին դարձած է «Մոսֆիլմ» շարժապատկերի հիմնարկութեան գլխաւոր տնօրէնը։ Անոր ղեկավարութեամբ Ռուսաստանի գլխաւոր շարժապատկերի ստուդիան յաղթահարած է 90-ականներու խոր ճգնաժամը եւ դարձած Եւրոպայի խոշորագոյն շարժապատկերի արտադրական համալիրը։ 2008-էն Մոսկուայի Պետական Համալսարանի Հեռատեսիլի Բարձրագոյն Դպրոցի հոգաբարձուներու խորհուրդի եւ ՌԴ Հանրային պալատի անդամ է։
Շահնազարովի ֆիլմերը ներկայացուած են բազմաթիւ հեղինակաւոր միջազգային շարժապատկերի փառատօններու՝ արժանանալով աւելի քան 20 մրցանակի, ինչպէս՝ 2 «Ոսկէ արծիւ»-ի։
Շահնազարովը ՌԴ Նախագահին առընթեր մշակոյթի եւ արուեստի հարցերով խորհուրդի նախագահի տեղակալն է։
Ընտանիք
ԽմբագրելՇահնազարովը ամուսնացած է 3 անգամ։ Առաջին ամուսնութիւնն արագ քայքայուած է։ Երկրորդ կինը՝ Ալիոնա Զանտերը, հեռացած է իրմէ 1989-ին եւ դստեր հետ մեկնած է ԱՄՆ։ Երրորդ կինը՝ դերասանուհի Տարիա Մայորովան է։ Շահնազարովը ունի 3 երեխայ՝ Աննան երկրորդ ամուսնութենէն (ծն․ 1985) եւ 2 որդի երրորդ ամուսնութենէն՝ Իւան (ծն․ 1993) եւ Վասիլի Շահնազարովները (ծն․ 1996)։[11]
Հասարակական Դիրք
Խմբագրել2012-ին եղած է ՌԴ նախագահի թեկնածու Վ. Փութինի Մոսկուայի Ժողովրդական շտաբի անդամ։[12]
11 Մարտ 2014-ին ստորագրած է ՌԴ մշակոյթի գործիչներու ուղերձը, որ ուղղուած էր ՌԴ նախագահ Վ․ Փութինի՝ Ուքրանիոյ եւ Խրիմի մէջ վարած քաղաքականութեան աջակցմանը։[13]
Կարէն Շահնազարեանի կարծիքով ժամանակակից ռուսական շարժապատկերին կը պակսի ինքնանոյնականացումը եւ ընդհանուր գաղափարը, որ առկայ էր խորհրդային շարժապատկերին մէջ, ինչպէս նաեւ անհատականութիւններու պակաս ունի։ Ան կը նշէ, որ այժմ մատներու վրայ կարելի է հաշուել իսկապէս տաղանդաւոր բեմավարները։ Բացի այդ «Մոսֆիլմի» տնօրէնը կը կարծէ, որ այժմ շատ ապելի բարդ է շարժանկարչութեան կրթութիւն ստանալը, քանի որ շարժապատկերով կը սկսին զբաղիլ այն մարդիկ, որոնք արդէն աւարտած են բուհը։ Համապատասխանաբար, եթէ մարդը միջոցներ չունի, ապա պարզապէս չի կրնար շարժապատկերի կրթութիւն ստանալ։
Շարժապատկերի արտադրութիւնը կազմուած է 2 բաղկացուցիչներէ՝ ստեղծագործական եւ արուեստագիտական։ Ստեղծագործականը կը գերիշխէ, սակայն արհեստագիտականն ալ այժմ շատ կարեւոր է՝ ձայնի, պատկերի որակը եւ այլն։ - Կ․ Շահնազարով, «Магия кино» հեռտեսիլի հաղորդում, 12 Յունուար 2011[14]
|
2016-ին ոչ մէկ անգամ հանդէս եկած է Վլադիմիր Սոլովիովի հաղորդումներուն, ուր հանդէս եկած է այնպիսի պատմական գործիչներու պաշտպանութեամբ, ինչպիսիք են՝ Վլադիմիր Լենինը եւ Իոսիֆ Ստալինը[15]:
Անդամակցութիւն
Խմբագրել- Շարժանկարիչներու միութեան խորհուրդի անդամ
- ՌԴ մշակոյթի նախարարութեան յանձնախումբի անդամ
- ՌԴ նախագահին առընթեր գործող մշակոյթի եւ արուեստի խորհուրդի տեղակալ
- Հայրենական շարժանկարչութեան զարգացման խորհուրդի անդամ
- Մոսկուա քաղաքի Հանրային պալատի անդամ
- Ռուսաստանի շարժանկարչական արուեստներու եւ գիտութիւններու Ազգային ակադեմիայի խորհուրդի անդամ
- Եւրոպական շարժապատկերի ակադեմիայի անդամ
- «Ոսկէ արծիւ» ազգային շարժապատկերի մրցանակի փորձագիտական խորհուրդի անդամ
- «Օսկար» մրցանակի առաջադրուող ռուսական ֆիլմերու ընտրման յանձնաժողովի անդամ
- «Առաջին ալիք»-ի տնօրէններու խորհուրդի անդամ
- «Սուրբ Օլաֆ» քոլէճի մարդկային գիտութիւններու պատուաւոր դոկտոր (ԱՄՆ)
Մրցանակներ Եւ Պարգեւներ
Խմբագրել- ՌԴ արուեստի վաստակաւոր գործիչ (2 Օգոստոս 1997)՝ արուեստի բնագաւառին մէջ ունեցած աւանդի համար[16]
- ՌԴ ժողովրդական արուեստագէտ (29 Յուլիս 2002)՝ շարժապատկերի արուեստի բնագաւառին մէջ մեծ աւանդի համար[17]
- 2012-ի ՌԴ պետական մրցանակ շարժապատկերի արուեստի բնագաւառին մէջ (5 Յունիս 2003) «Աստղը» գեղարուեստական ֆիլմի համար[18]
- Պատուոյ շքանշան (4 Հոկտեմբեր 2008)՝ հայրենական մշակոյթի եւ արուեստի զարգացման գործին մէջ ունեցած աւանդի, բազմամեայ բեղուն գործունէութեան համար[19]
- Հայրենիքին մատուցած ծառայութիւններուն համար 4-րդ աստիճանի շքանշան (12 Յուլիս 2012)՝ հայրենական շարժանկարը զարգացման գործին մէջ ունեցած մեծ աւանդի, բազմամեայ ստեղծագործական գործունէութեան համար[20]
- ՀՀ Պատուոյ շքանշան (21 Յունուար 2013)՝ հայ-ռուսական մշակութային կապերու ամրապնդման գործի աւանդի, շարժապատկերի արուեստի բնագաւառին մէջ բազմամեայ եւ արգասաբեր գործունէութեան համար[21]
- 2012-ի ՌԴ պետական մրցանակ գրականութեան եւ արուեստի բնագաւառի (7 Յունիս 2013)՝ ռուսական շարժանկարի բնագաւառին մէջ ունեցած աւանդի, «Մոսֆիլմ» շարժապատկերի ստուդիայի վերածնման եւ զարգացման համար[22]
- «Ոսկէ արծիւ» մրցանակ՝ «Անյայտացած կայսրութիւն» ֆիլմի համար որպէս լաւագոյն բեմավարական աշխատանք (2008)
- «Ոսկէ արծիւ» մրցանակ՝ «Հիւանդասենեակ համար վեց» ֆիլմի համար որպէս լաւագոյն բեմավարական աշխատանք (2009)
- «Ոսկէ արծիւ» մրցանակ՝ «Սպիտակ վագր» լաւագոյն խաղարկային ֆիլմի համար
- «Դարին» վաճառականական վարկանիշի ազգային մրցանակի դափնեկիր՝ Վաճառականութեան եւ ձեռնարկատիրութեան ռուսական ակադեմիայի կողմէ (2005)
- «Մենք Ճազէն ենք» ֆիլմի համար՝
- Լենինի Քոմսոմոլի մրցանակ (1986) (ինչպէս նաեւ «Ձմեռնային Երեկոյ Գագրայի Մէջ» ֆիլմի համար)
- Դատական Կազմի յատուկ մրցանակ Գրենոբլիի մէջ (Ֆրանսա, 1984)
- Լոձի միջազգային շարժապատկերի փառատօնի արծաթէ մետալ (Լեհաստան, 1984)
- Լոնտոնի միջազգային շարժապատկերի փառատօնի վկայագիր
- Չիքակոյի միջազգային շարժապատկերի փառատօնի վկայագիր
- Պելկրատի միջազգային շարժապատկերի փառատօնի վկայագիր
- «Կուրիեր» ֆիլմի համար՝
- «Քաղաք Զեռօ» ֆիլմի համար՝
- «Ոսկէ Հիւկօ» գլխաւոր մրցանակ՝ Չիքակոյի միջազգային շարժապատկերի փառատօնին (ԱՄՆ, 1989)
- Վալիադոլիդի միջազգային շարժապատկերի փառատօնի արծաթէ մրցանակ (Սպանիա, 1989)
- Գիտական առասպելի եւրոպական միութեան մրցանակ որպէս լաւագոյն ֆիլմ (Սան Մարինօ, 1989)
- «Արքայասպան» ֆիլմի համար՝
- Պելկրատի միջազգային շարժապատկերի փառատօնի գլխաւոր մրցանակ (Հարաւսլաւիա, 1991)
- «Ամերիկեան դուստրը» ֆիլմի համար՝
- «Լիալուսնի օր» ֆիլմի համար՝
- «Նիքա» մրցանակ «Լաւագոյն թատերագրութեան համար»
- Կարլովի Վարի 33-րդ միջազգային շարժապատկերի փառատօնի ФИПРЕССИ մրցանակ եւ յատուկ մրցանակ (Չեխիա)
- Պալիչի 2-րդ միջազգային շարժապատկերի փառատօնի ФИПРЕССИ մրցանակ, հանդիսատեսի մրցանակ եւ գլխավոր մրցանակ (Հարաւսլաւիա)
- Մոսկովեան շարժապատկերի «Մոսկովեան Պեգաս» 4-րդ շարժապատկերի փառատօնի «Ոսկէ Պեգաս» գլխաւոր մրցանակ
- Սոչիի 9-րդ Ռուսական բաց շարժապատկերի փառատօնի երկրորդ մրցանակ
- Աթէնքի 11-րդ Եւրոպական շարժապատկերի պանորամայի երկրորդ մրցանակ (Յունաստան)
- «Սպիտակ վագր» ֆիլմի համար՝
- Վլադիմիր Վիսոցկիի աուվան «Своя колея» մրցանակ
- «Տարուան մարդ» ազգային մրցանակ՝ հայրենական շարժապատկերի զարգացման եւ պահպանման գործին մէջ ունեցած աւանդին համար (2004)[9]
- Մոսկուայի շարժապատկերի փառատօնի "Global Film & Music Fest" յատուկ մրցանակ՝ բեմավարի եւ արտադրողի ասպարէզին համար (2005)[9]
- Մոսկուայի շարժապատկերի փառատօնի յատուկ մրցանակ՝ շարժապատկերի արուեստին մէջ հասած բարձունքներուն համար (Երուսաղէմ, 2005)[9]
- «Золотая Камера-300» յատուկ մրցանակ՝ համաշխարհային շարժանկարչութեան մէջ ունեցած մեծ աւանդի համար[9]
Ֆիլմագրութիւն
ԽմբագրելՄասնակցութիւն Փաստագրական Ֆիլմերուն
ԽմբագրելՏարեթիւ | Ֆիլմ |
---|---|
2014 | Էկրանի սիմֆոնիա |
2014 | Նիքոլայ Երիոմենկոյի վերջին գարունը |
2014 | Օլեկ Եանկովսկի․ Վերջին որսը |
2014 | Խաղացուած չէ, երգուած չէ |
2014 | Ալեքսանդր Պանկրատով-Չիորնի․
Առանց բարդոյթներու տղամարդը |
2013 | Նաթալիա Գունդարեւա․ Ոչ քաղցր կինը |
2013 | Լեոնիդ Կուրավլիով․ Իմ վրաս նախշեր չկան |
2013 | Գէորգի Բուրկով․ Երգիծական Դոն Քիշոտը |
2011 | Եւգենի Եւստիգնեյեւի երեք կեանքը |
2011 | Հասարակ, ոչ հասարակ Սերգեյ Նիկոնենկօն |
2010 | Նիքոլայ Ռիբնիկով․ Տղան Զարեչնայա փողոցէն |
2010 | Никита Михалков. Сами с усами |
2010 | Լիւդմիլա Սաւելեւա․ Պարահանդէսէն ետք |
2010 | Լիդիա Սմիրնովա․ Կին բոլոր ժամանակներուն համար |
2010 | Եւ յաւերժութեամբ լեցուած է պահը․․․ |
2010 | Քաղաքային լեգենդներ
|
2009 | Алтайский самородок. Панкратов-Черный |
2008 | Նաթալեա Գունդարեւա․ Մեր Նաթաշան |
2008 | Գէորգի Բուրկովի ճակատագիրի հեգնանքը |
2008 | Ոգեշնչման շունչը |
2006 | Լեոնիդ Ֆիլատովի մասին հեքիաթ |
2005 | Կղզիներ
|
2005 | Լիդիա Սմիրնովա․ Ես յաջողակ եմ |
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ https://izborsk-club.ru/14109
- ↑ «Карен Шахназаров: «Режиссура — вопрос личной культуры»»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2007-04-23-ին։ արտագրուած է՝ 2007-04-23
- ↑ «Почётное звание присвоено указом Президента России № 813 от 29 июля 2002»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-03-03-ին։ արտագրուած է՝ 2016-07-08
- ↑ «День России 12 июня отмечается по всей стране»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-07-29-ին։ արտագրուած է՝ 2016-07-08
- ↑ Карен ШАХНАЗАРОВ: «Я не экранизирую свою жизнь»
- ↑ Мелик-Шахназарян А. (04.11.2007 № 6 (9))։ «Варанда – сердце Арцаха» (ռուսերեն)։ Журнал «Анив»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-09-07-ին։ արտագրուած է՝ 2013 թ․ հունվարի 31
- ↑ John F. R. Wright, Suzanne Goldenberg, Richard N. Schofield. Transcaucasian Boundaries. Psychology Press, 1996 — History — 237 pages. London. стр. 94
- ↑ G. Thoumaian. An Armenian Diplomat in the Service of Napoleon a Hundred Years Ago. Ararat, vol. 4 1917, London, pp 514—516
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Карен Шахназаров (Karen Shakhnazaroff) - биография - советские режиссёры - Кино-Театр.РУ»։ kino-teatr.ru։ արտագրուած է՝ 2016-07-07
- ↑ 10,0 10,1 10,2 «Карен Георгиевич Шахназаров»։ www.mosfilm.ru։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-08-21-ին։ արտագրուած է՝ 2016-07-07
- ↑ «Жены знаменитостей»։ Жены Карена Шахназарова։ Звездные жены։ 2013։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-06-27-ին։ արտագրուած է՝ 2013 թ․ մարտի 14
- ↑ «Путин 2012»։ 2012-01-27։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-01-27-ին։ արտագրուած է՝ 2016-07-07
- ↑ Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму Archived 2014-03-11 at archive.ph Error: unknown archive URL // Официальный сайт Министерства культуры Российской Федерации
- ↑ «Магия кино», телеканал «Культура», 12 января 2011 года
- ↑ «Грани.Ру: ТЕЛЕПРОПАГАНДА. АПРЕЛЬ»։ graniru.org։ արտագրուած է՝ 2016-07-07
- ↑ «Указ Президента Российской Федерации от 2 августа 1997 года № 818 «О награждении государственными наградами Российской Федерации»»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-12-03-ին։ արտագրուած է՝ 2016-07-08
- ↑ «Указ Президента Российской Федерации от 29 июля 2002 года № 813 «О награждении государственными наградами Российской Федерации»»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-11-08-ին։ արտագրուած է՝ 2016-07-08
- ↑ Указ Президента РФ от 05.06.2003 № 614|Указ Президента Российской Федерации от 5 июня 2003 г. № 614 «О присуждении Государственных премий Российской Федерации в области литературы и искусства 2002 года»
- ↑ Указ Президента Российской Федерации от 4 октября 2008 года № 1437 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 12 июля 2012 года № 951 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ արտագրուած է՝ 2016-07-07[permanent dead link]
- ↑ Указ Президента Российской Федерации от 7 июня 2012 года № 541 «О присуждении Государственных премий Российской Федерации в области литературы и искусства 2002 года»
- ↑ «Фильмы - победители фестиваля»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-05-24-ին։ արտագրուած է՝ 2013 թ․ ապրիլի 30
Արտաքին յղումներ
Խմբագրել- Карен Шахназаров (ռուս.)
- Биография Карена Шахназарова (ռուս.)