Համօ Բեկնազարեան

«Հայֆիլմ»-ի հիմնադիր

Համօ Բեկնազարեան (31 Մայիս 1892(1892-05-31)[1][2][3], Երեւան, Ռուսական Կայսրութիւն[2][3] - 27 Ապրիլ 1965(1965-04-27)[4][2][3], Մոսկուա, Խորհրդային Միութիւն[2][3]), «Հայֆիլմ»-ի հիմնադիր[5], դերասան, ժապաւէնի բեմադրիչ, բեմագիր։

Համօ Բեկնազարեան
Ծնած է 31 Մայիս 1892(1892-05-31)[1][2][3]
Ծննդավայր Երեւան, Ռուսական Կայսրութիւն[2][3]
Մահացած է 27 Ապրիլ 1965(1965-04-27)[4][2][3] (72 տարեկանին)
Մահուան վայր Մոսկուա, Խորհրդային Միութիւն[2][3]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
 Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[2][3]
Ուսումնավայր Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան?
Տեսակ Խաղարկային կինո?
Մասնագիտութիւն ժապաւէնի բեմադրիչ, շարժապատկերի դերասան, հեղինակ, գրագէտ
Աշխատավայր Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոն?
Վրացֆիլմ?
Ամուսին Սոֆյա Վոլխովսկայա-Բեկ-Նազարովա?

Կենսագրական գիծեր

Խմբագրել

Բեկնազարեան սորված է Երեւանի մէջ, ապա` ԹաշքենտՊ։ 1918-ին աւարտած է Մոսկուայի առեւտրի հիմնարկը: Երիտասարդ տարիներուն եղած է վարպետ ըմբիշ: «Մարոնի» կեղծանունով ելոյթներ ունեցած է կրկէսի մէջ, մասնակցած է միջազգային մրցումներու:

Գործունէութիւն

Խմբագրել

1915-էն «Համօ Բեկ» կեղծանունով նկարահանուած է Մոսկուայում: Խաղացած է շուրջ 100 դեր: 1921-ից եղած է Վրաստանի ժապաւէն արտադրող հիմնարկութեան տնօրէն եւ գեղարուեստական ղեկավար, ուր նկարահանած է «Անարգանքի սեան մօտ» (1923), «Կորսուած գանձեր» (1924), «Նաթելլա» (1925 ) ժապաւէնները, որոնք աչքի են ընկնում արեւելեան իւրատեսակ երանգաւորումով:

1925-ին հրաւիրուած է Երեւան եւ ձեռնամուխ եղած է հայկական ժապաւէնի ստեղծման: Նոյն թուականին Բեկնազարեան նկարահանած է «Նամուս» գեղարուեստական ժապաւէնը, 1926-ին` հայկական առաջին կատակերգութիւնը` «Շոր եւ Շորշոր»:

Ժապաւէնի համր շրջանի լաւագոյն գործերէն են՝

  • «Զարէ» (1926),
  • «Խասփուշ» (1927 ),
  • «Տունը հրաբխի վրայ» (1928) եւ այլք, որոնք խոշոր ներդրում են ֆիլմարուեստի պատմութեան մէջ:

Ժապաւէններ

Խմբագրել

Բեկնազարեան, համադրելով հայ դերասանական դպրոցի եւ գրականութեան բնորոշ առանձնայատկութիւնները, սկզբնաւորած է ֆիլմի արտադրութեան ազգային ոճը: Այդ սկզբունքը բեմադրիչը զարգացուցած է իր հնչուն ժապաւէններուն մէջ․ անոնցմէ առաջինը «Պեպօ»-ն (1935) էր, որ թեմայի խորութեամբ, վառ արտայայտչականութեամբ եւ պատմութեան հզօր ոճով երեւոյթ էր նաեւ համաշխարհային ֆիլմի արուեստին մէջ: Անոր «Զանգեզուր» (1938), «Դաւիթ Բեկ» (1944) ժապաւէնները նուիրուած են հայ ժողովրդի պատմութեան:

Փաստավաւերագրական ժապաւէններ

Խմբագրել

Բեկնազարեանը նկարահանած է նաեւ փաստավաւերագրական ժապաւէններ` «Երկրաշարժ Լենինականում» (1926), «Երկիր Նայիրի» (1930) եւ այլն: Ան իր ազգային ինքնատիպ արուեստով մեծապէս նպաստած է հայ ժապաւէնի զարգացման:

Բեկնազարեանի կեանքին եւ ստեղծագործութեան անդրադարձած են հայ եւ օտարազգի բազմաթիւ ժապաւէնագէտներ: Ան հեղինակ է «Յուշեր դերասանի եւ կինոռեժիսորի» (1965` ռուսերէն, 1968` հայերէն) գիրքի: Բեկնազարեանի անունով է կոչուած է «Հայֆիլմ»-ը։

Պարգեւներ եւ կոչումներ

Խմբագրել
  • 1935, ՀԽՍՀ ժողովրդական արուետագէտ,
  • 1941, Ստալինեան II աստիճանի մրցանակ, «Զանգեզուր» ժապաւէնի համար։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Ով ով է. հայեր / խմբ. Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 225.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  5. «Կ՛ուզուի.- «Հայֆիլմ»-ի Ծռեր – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2022-04-01