Ղազախիստան
Ղազախիստանը (ռուս.՝ Казахстан), Եւրասիական պետութիւն է։ Նախկինին միշտ, Հոկտեմբերեան յեղափոխութեան յաղթանակէն ետք (1917 թ), մինչեւ 1936 թ, Ղազախիստանը եղած է Ռուսաստանի Սովետական դաշնակից Սոցիալիստական Հանրապետութեան կազմին մէջ, որպէս ինքնավար հանրապետութիւն: Յետագային, մինչեւ անկախացումը (1991 թ) ունեցած է ԽՍՀՄ միութենական հանրապետութեան կարգավիճակ եւ միւս 14 հանրապետութիւններուն հետ միասին ուղղակիօրէն ենթարկուած է միութենական կեդրոնական կառավարութեան։ Այդ ընթացքին մայրաքաղաքը եղած է Ալմա Աթան, անկախացումէն ետք տեղափոխուած է Աստանա:
Ղազախիստանը ընդարձակ, բերրի հողերով ծածկուած տափաստաններու, ինչպէս նաեւ անջուր անապատներու երկիր է։ Անոր ընդերքին մէջ յայտնաբերուած են մարդկութեան յայտնի գրեթէ բոլոր օգտակար հանածոները։
Ղազախիստանի բնորոշ է տարածքի իւրացուածութեան ցած մակարդակը, նօսր բնակեցուածութիւնը: Ան Կեդրոնական Ասիոյ՝ տարածքով ամէնամեծ պետութիւնն է[10]:
Ղազախիստան | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կը ներառնէ | Ասթանա, Ալմաթի?, Աքմոլայի մարզ?, Ակտոբեի շրջան?, Ալմաթի շրջան?, Արիտաու մարզ?, Արևելաղազախական շրջան?, Ժամբիլսկայա շրջան?, Կարագանդայի մարզ?, Կոստանայ շրջան?, Կզըլ-Օրդայի մարզ?, Mangystau Region?, Հյուսիս-Ղազախստանյան մարզ?, Պավլոդարի մարզ?, Արևմտյան Ղազախստանի մարզ?, Հարավ-Ղազախստանյան մարզ?, Շիմքենթ եւ Բայկոնուր (քաղաք)? | ||||
Պետական լեզու | ղազախերեն?[1][2][3] եւ ռուսերէն[4][5] | ||||
Մայրաքաղաք | Աստանա | ||||
Օրէնսդիր մարմին | Ղազախստանի Հանրապետության խորհրդարան? | ||||
Երկրի ղեկավար | Կասիմ-Ժոմարտ Տոկաև? | ||||
Կառավարութեան ղեկավար | Ալիխան Սմաիլով? | ||||
Ազգաբնակչութիւն | 17,948,700 (2006) | ||||
Խտութիւն | 5.4 մարդ/կմ² | ||||
Օրհներգ | Menıñ Qazaqstanym? | ||||
Կարգախօս | El meu Kazakhstan եւ Менің Қазақстаным | ||||
Հիմնադրուած է | 1991[6] թ. | ||||
Արժոյթ |
ղազախական տենգէ | ||||
Ժամային համակարգ | UTC+5? | ||||
Հեռաձայնային համակարգ | +7[7] | ||||
Համացանցի յղում | .kz? եւ .қаз?[8] | ||||
Մարդկային ներուժի զարգացման թիւ | 0,811[9] | ||||
Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-kk" does not exist։ |
Ներկայիս տնտեսական զարգացման գլխաւոր ուղղուածութիւնը հումքային բնոյթէն կը հրաժարի, մշակող ճիւղերու զարգացման խրախուսումը, արուեստագիտական յաղթահարումը եւ ժամանակակից ենթակառուցուածքներու ստեղծումը։
Զարգացման գլխաւոր նախադրեալները
ԽմբագրելՂազախիստանը դասական հարթավայրային երկիր է, թոյլ ծածանող մակերեւոյթով։ Միայն հարաւ-արեւելեան սահմաններու երկայնքով է որ կը ձգուին մինչեւ 5000 մ բարձրութեան լեռներ։ Մանղշլաղ թերակղզիի մակերեւոյթը համաշխարհային ովկիանոսի մակարդակէն ցած է։
Կլիմա
ԽմբագրելԿլիման ցամաքային է, Յուլիսին՝ միջին ջերմաստիճանը +19 °C +26 °C է, Յունուարին՝ -4 °C - 19 °C: Մթնոլորտային տեղումները 200-400մմ է։
Ջրային ցանց
ԽմբագրելԳետային ցանցը ցանցառ է, համեմատաբար խիտ է հիւսիսը եւ արեւելքը։ Ամէնամեծ գետը Իրտիշն է, որ նաւարկելի է։ Սիրդարեան եւ Նարին գետերը համեմատաբար սակաւաջուր են եւ կ'օգտագործուին ոռոգման համար, ամրան ցած հոսանքին մէջ մինչեւ Արալի ծովը հասնիլը յաճախ կը ցամքի։ Ամէնամէծ լիճը Բալխաշն է։ Լանդշաֆտները կը հերթափոխեն հիւսիսէն հարաւ՝ անտառատափաստաններէն մինչեւ կիսանապատներն ու անապատները։ Միջին եւ հարաւային գօտիի շատ շրջաններուն մէջ ձիւնի շերտի փոքր հաստութիւնը հնարաւորութիւն կու տայ նոյնիսկ ձմրան անոնք կ'օգտագործեն որպէս արօտավայրեր։ Հարաւային շրջաններուն մէջ գիւղատնտեսութիւնը կարիք ունի արհեստական ոռոգման։
Բնակչութիւնը
ԽմբագրելՂազախիստանը բազմազգ պետութիւն է։ Բնակչութեան 1/3-էն քիչ աւելի ղազախներ, 30%-ը ռուսեր, 3,7%-ը՝ ուքրանացիներ, մնացածը ուզպէկներ, գերմանացիներ, թաթարներ եւ տասնեակ այլ ազգերու ներկայացուցիչներ։
Այժմ յետխորհրդային տարիներուն կի փոխուի բնակութեան ազգային կազմը։ Երկիրներէն կը հեռանայ ռուսախօս բնակչութիւնը (ռուսեր,ուքրանացիներ,գերմանացիներ)՝ գլխաւորաբար որակեալ աշխատոյժը։
Ազգեր | 1989[11]-ի տուեալներով | 1999-ին տուեալներով | 2009-ի տուեալներով | 2011-ի տուեալներով | 2013[12] թուականի տուալներով |
---|---|---|---|---|---|
Ամբողջ բնակչութիւնը | 16 600 | 14 955 | 16 005 | 16 442 | 17 099 |
ղազախներ | 6 536 | 7 971 | 10 099 | 10 527 | 11 174 |
ռուսեր | 6 228 | 4 490 | 3 797 | 3 753 | 3 712 |
ուզպէկներ | 332 | 370 | 457 | 481 | 514 |
ուքրանացիներ | 896 | 549 | 333 | 321 | 310 |
ույգուրներ | 185 | 210 | 223 | 233 | 245 |
թաթարներ | 328 | 249 | 203 | 204 | 205 |
գերմանացիներ | 958 | 356 | 178 | 180 | 183 |
Ամէնամեծ քաղաքներն են Ալմա Աթան, Պավլոդարը, Կարագանդան, նոր մայրաքաղաք Աստանան:
Յայտնի է նաեւ Բայկանուրը, որ եղած է ԽՍՀՄ ամէնամեծ տիեզերանաւակայաններէն մէկը (կը գործէ նաեւ այժմ)։ Այստեղէն արձակուած է աշխարհի առաջին արհեստական արբանեակը, տիեզերք թռած է Եուրի Գագարինը: Առաւել խտաբնակ են Կարագանդայի եւ Ալմա Աթայի մարզերը, բնակած են արեւմտեան Կասպից ծովուն յարող, ինչպէս նաեւ կեդրոնական շրջանները։
№ | Քաղաքի անունը | Մարզ | Բնակչութիւն | № | Քաղաքի անունը | Մարզ | Բնակչութիւն |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Ալմաթա | 1 507 737 | 12 | Կիզիլորդա | Կիզիլորդայի մարզ | 213 165 | |
2 | Աստանա | 814 401 | 13 | Պետրոպավլովսկ | Հիւսիս-Ղազախստանեան մարզ | 207 402 | |
3 | Շիմկենտ | Հարաւ-Ղազախիստանեան մարզ | 683 273 | 14 | Ատիրաու | Ատիրաուսկայի մարզ | 196 494 |
4 | Կարագանդա | Կարագանդայի մարզ | 484 596 | 15 | Ակտաու | Մանգիստաուի մարզ | 181 526 |
5 | Ակտոբե | Ակտյուբինայի մարզ | 377 520 | 16 | Տեմիրտաու | Կարագանդայի մարզ | 175 632 |
6 | Տարազ | Ժամբիլի մարզ | 351 476 | 17 | Թուրքեստան | Հարաւ-Ղազախստանեան մարզ | 155 549 |
7 | Պավլոդար | Պավլոդարի մարզ | 329 901 | 18 | Կոկչետավ | Աքմոլայի մարզ | 140 846 |
8 | Ուստ-Կամենոգորսկ | Արեւելա-Ղազախիստանեան մարզ | 314 014 | 19 | Տալդիկորգան | Ալմաթայի մարզ | 135 217 |
9 | Սեմեյ | Արեւելա-Ղազախիստանեան մարզ | 312 065 | 20 | Էկիբաստուզ | Պավլոդարի մարզ | 130 903 |
10 | Ուրալսկ | Արեւմտա-Ղազախիստանեան մարզ | 227 385 | 21 | Ռուդնիյ | Կոստանայի մարզ | 114 170 |
11 | Կոստանայ | Կոստանայի մարզ | 221 970 | 22 | Ժանաոզեն | Մանգիստաուի մարզ | 106 221 |
Վարչական բաժանում
ԽմբագրելՂազախիստանը ունիտար պետութիւն է։ Ղազախիստանի կազմի մէջ կը մտնեն 14 մարզեր, 86 քաղաքներ, 168 շրջաններ եւ 174 գիւղեր:
№ | Մարզ/Քաղաք | Վարչական կեդրոն | Տարածք (քմ2) | Բնակչութիւն (01.10.2013) | Խտութիւն (մարդ/քմ2) |
---|---|---|---|---|---|
1 | Ալմաթա | 451 | 1 494 590 | 3313,95 | |
2 | Աստանա[13] | 710 | 804 474 | 1133,06 | |
3 | Բայկանուր | 57 | 38 970 | 683,68 | |
4 | Աքմոլայի մարզ | Կոկչետավ | 146 219 | 735 232 | 5,03 |
5 | Ակտյուբինայի մարզ | Ակտոբե | 300 629 | 805 117 | 2,68 |
6 | Ալմաթայի մարզ | Տալդիկորգան | 223 911 | 1 977 324 | 8,83 |
7 | Ատիրաուսկայի մարզ | Ատիրաու | 118 631 | 564 936 | 4,76 |
8 | Արեւելա-Ղազախիստանեան մարզ | Ուստ-Կամենոգորսկ | 283 226 | 1 394 382 | 4,92 |
9 | Ժամբիլի մարզ | Տարազ | 144 264 | 1 081 907 | 7,50 |
10 | Արեւմտա-Ղազախիստանեան մարզ | Ուրալսկ | 151 339 | 151 339 | 4,11 |
11 | Կարագանդայի մարզ | Կարագանդա | 427 982 | 1 367 512 | 3,20 |
12 | Կոստանայի մարզ | Կոստանայ | 196 001 | 880 775 | 4,49 |
13 | Կիզիլորդինի մարզ | Կիզիլորդա | 226 019 | 737 122 | 3,26 |
14 | Մանգիստաուի մարզ | Ակտաու | 165 642 | 582 361 | 3,52 |
15 | Պավլոդարի մարզ | Պավլոդար | 124 755 | 752 057 | 6,03 |
16 | Հիւսիս-Ղազախիստանեան մարզ | Պետրոպավլովսկ | 97 993 | 576 748 | 5,89 |
17 | Հարաւ-Ղազախիստանեան մարզ | Շիմկենտ | 117 249 | 2 721 676 | 23,21 |
Ամբողջը | 2 724 902 | 17 098 546 | 6,27 |
Ղազախիստանի Հայերը
ԽմբագրելՂազախիստանի հայերը բնակութիւն հաստատած են գլխաւորաբար խորհրդայնացումէն ետք։ Հաստատուած են քաղաքներուն մէջ եւ աշխատած են արդիւնաբերութեան եւ շինարարութեան բնագաւառներուն մէջ։ Եղած են նաեւ ղեկավար աշխատանքներու մէջ։ 30-ական թուականներուն Ղազախական ԽՍՀ համայնավար խնամակալ առաջին քարտուղարի՝ հանրապետութեան մէջ ամէնաբարձր պաշտօնը գրաւած է հայազգի Լեւոն Միրզոյեանը։ 1940-ական թուականներուն հայերու թիւը բարձրացաւ ի հաշիւ Հայաստանէն, Վրաստանէն, Ղրիմէն աքսորուածներու։ 1980-ի վերջը հայերուն մէկ մասը հեռացած էր Ղազախիստանէն, իսկ 1990-էն սկսած հայերու արտագաղթը աշխուժացաւ: Հիմա Ղազախիստանի մէջ կ'ապրի 25000 հայ:
Տնտեսութիւնը
ԽմբագրելՂազախիստանը ունի հզօր տնտեսական ներուժ։ Յետ խորհրդային տարիներու տնտեսական անկումին, փոխարինած է դանդաղ, բայց կայուն աճը։ Կը նկատուի արտասահմանեան գլխաւոր ներհոսք։ Հիմնական ներդրողները եւրոպական եւ ճաբոնական ընկերութիւններն են։ Տնտեսութեան առաջատար ճիւղը արդիւնաբերութիւնն է, որ կու տայ համախառն ներքին արդիւնքի գրեթէ 40%-ը։ Զարգացած են լեռնահանքային, կիզանիւթ, մետաղաձուլական, մեքենաշինական, քիմիական, սնունդի ճիւղերը։
Կիզանիւթի ճիւղ
ԽմբագրելԿիւանիւթի ճիւղին մէջ առաջատարը քարածուխի հանիւթն է։ Գլխաւոր հանքավայրերն են Կարագանդան եւ Էքիբաստուզը։ Մանղշլաղ եւ Բուզոնչի թերակղզիներուն մէջ կ'արդիւնահանեն նաւթ եւ վառող կազ, որոնք խողովակաշարերով կ'ուղարկուին երկրի արդիւաբերական կեդրոններ եւ արտասահման։
Սեւ մետաղաձուլութիւն
ԽմբագրելՍեւ մետաղաձուլութեան զարգացումը տեղի կ'ունենայ սեփական հումքի եւ վառելիքի հիմնքի վրայ։ Ամէնամեծ ձեռնարկութիւնը Կարագանդայի հարեւանութեամբ գտնուող Տեմիրթաուի մետաղաձուլական գործատուն է։ Զարգացած է նաեւ պղնձաձուլութիւնը, կապարի, զինկի, ազնիւ եւ հազուագիւտ մետաղներու ձուլումը։
Քիմիական արդիւնաբերութիւն
ԽմբագրելՔիմիական արդիւնաբերութեան ձեռնարկութիւնները կ'աշխատին նաւթ, ֆոսֆորիտներու, սեւ եւ գունաւոր մետաղաձուլութեան թափոններու հիմքի վրայ։ Կ'արտադրեն նաւթամթերքներ, ֆոսֆորական պարարտանիւթեր, թթուներ, դեղօրայք։
Մեքենաշինութիւն
ԽմբագրելՄեքենաշինութիւնը արդիւնաբերութեան ամէնէն արագ զարգացող ճիւղերէն է։ Կ'արտադրեն մեքենաներ եւ սարքաւորումներ լեռնահանքային ու մետաղաձուլական ձեռնարկութիւններու համար, քարաշաններ, գիւղատնտեսական այլ մեքենաներ։
Թեթեւ արդիւնաբերութիւն
ԽմբագրելԹեթեւ արդիւնաբերութեան կարեւոր ճիւղերն են կաշիի, մորթի, կարի, մետաքսի արդիւնաբերութիւնը։ Զարգացած է բամպակեայ գործուածքներու եւ կահոյքի արտադրութիւնը։
Սնունդի արդիւնաբերութիւն
ԽմբագրելՍնունդի արդիւնաբերութեան գլխաւոր ճիւղը միսի արտադրութիւնն է, որուն մեծ կեդրոններն են Պետրոպավլովսկը, Ալմա Աթան։ Կը զբաղին նաեւ բուսական հումքի վերամշակմամբ։ Շաքարի գործարաններ կան Ալմա Աթայի, Տալդի Կուրգանի մարզերուն մէջ։ Կասպից ու Արալի ծովերուն եւ Բալխաշ լիճին մէջ կը զբաղին ձկնորսութեամբ։ Ղազախիստանի ընդհանուր առմամբ թոյլ տարածքին մէջ բնակութիւն ձեւաւորուած են քանի մը արդիւնաբերական շրջաններ եւ հանգոյցներ։
Կեդրոնական շրջան
ԽմբագրելԿեդրոնական շրջանը աչքի կը զարնէ ծանր արդիւնաբերութեան ճիւղերով՝ ածխարդիւնաբերութիւն, սեւ եւ գունաւոր մետաղաձուլութիւն, քիմիական արդիւնաբերութիւն։ Մեծ կեդրոններն են Կարագանդան եւ Տեմիրթաուն։
Արեւելեան արդիւնաբերական շրջան
ԽմբագրելԱրեւելեան արդիւնաբերական շրջանի գլխաւոր ճիւղերն են մետաղաձուլութիւնը եւ էլեկտրաէներգետիկան։ Խոշոր Ուստ-Կամենոգորսկը Պավլոդարը:
Հիւսիսային Ղազախիստան
ԽմբագրելՀիւսիսային Ղազախիստանի մէջ նոյնպէս ձեւաւորուած է բազմաճիւղ արդիւնաբերութիւն։ Կ'արդիւնահանուին երկաթաքար, որ կ'արտահանուի Ռուսաստան, հարաւային Ուրալի մետաղաձուլական գործարաններ։ Քարիւղի հետ առնչուած գործերը զարգացած է բազմաճիւղ մեքենաշինութեան, Կուստանայի մէջ՝ ինքնաշարժի շինութեան մէջ։
Արեւմտեան Ղազախիստան
ԽմբագրելԱրեւմտեան Ղազախիստանի մէջ, Կասպից ծովուն յարող շրջաններուն մէջ կը ձեւաւորուին արդիւնաբերական հանգոյցներ՝ նաւթի եւ կազի հանոյթի վերամշակման հիմքի վրայ։ Կ'արդիւնահանեն նաեւ քրոմիտ, նիկել, կոբալտ, ֆոսֆորիտներ: Ղազախիստանի գիւղատնտեսութեան համախառն ներքին արդիւնքի կէսէն աւելին կու տայ անասնաբուծութեան, որուն համար կերային հիմք կը հանդիսանան անապատային եւ կիսանապատային գօտիներու ընդարձակ արօտավայրերը։ Գլխաւոր ճիւղը ոչխարաբուծութիւնն է։ Բուսաբուծութեան ոլորտին մէջ գլխաւորը հացահատիկի մշակումն է։ Այդպիսին անիկա դարձաւ անցեալ դարու 60-ական թուականներէն։ ԽՍՀՄ բոլոր հանրապետութիւններու միասնական ջանքերով հիմնադրուեցան բազմաթիւ խոշոր տնտեսութիւններ, որոնք մասնագիտացան ցորենի մշակութեան մէջ։ Հարաւային շրջաններուն մէջ կը մշակեն նաեւ բրինձ, կորեկ, շաքարի ճակնդեղ, բամբակ, արեւածաղիկ, գետնախնձոր։ Ոռոգովի (7,3 միլիոն հեքթար) հողահանդերուն մէջ կը ստանան կայուն բերք։
Փոխադրամիջոց
ԽմբագրելԵրկաթուղային ցանցի երկարութիւնը կը գերազանցէ 13 հազար քմ-ը, սակայն այդ երկրի հսկայական մակերեսին համար բաւարար չէ։ Երկաթուղիներու ոչ մեծ խտութիւնը կը լրացուի ինքնաշարժի ճամբաներով, որոնց մեծ մասը երկրի տարածքը հատող ինքնաշարժի ճամբաներ են։ Ինքնաշարժի ճամբաներուն ընդհանուր երկարութիւնը 260 հազար քմ է։
Արտաքին տնտեսական կապերը
ԽմբագրելՂազախիստանը աշխատանքի միջազգային աշխարհագրական բաժանման համակարգին մէջ աւելի յայտնի է արտահանումով, քան՝ ներածումով։ Արտահանած է նաւթ ու նաւթամթերքներ, մետաղներ, քիմիկատներ, հացահատիկ, անասնապահական մթերքներ։ Կը ներածէ մեքենաներ ու սարքաւորումներ։ Գլխաւոր գործընկերներն են Ռուսաստանը,Գերմանիան եւ Չինաստանը:
Պատկերասրահ
Խմբագրել-
Աստանա
-
Աստանայի նոր թաղամաս
-
Գիշերային Ալմաթին
-
Խան-Տենգրի լեռը
-
Ղազախիստանի ազգային անսամպլը
-
Տամգալի-Տաս բնակավայրը
-
Կուրդակ՝ ղազախական ազգային կերակրատեսակ
-
Ժայռապատկեր
-
«Դրուժբա» գնացքը
-
Խոջա Ահմեդ Եասավիի դամբարանը Թրքեստան քաղաքին մէջ
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ http://online.zakon.kz/Document/?doc_id=1008034
- ↑ 7.1 // (unspecified title) — 1995.
- ↑ https://www.ethnologue.com/language/kaz
- ↑ 7.2 // (unspecified title) — 1995.
- ↑ https://www.ethnologue.com/language/rus
- ↑ https://web.archive.org/web/20010122033300/http://lcweb2.loc.gov/frd/cs/belarus/by_appnc.html
- ↑ http://countrycode.org/kazakhstan
- ↑ Домен .қаз делегирован Казахстану — Coordination Center for TLD .RU/.РФ, 2012.
- ↑ Human Development Report — Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
- ↑ «Ղազախստան, Դպրոցական Մեծ Հանրագիտարան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 2016-06-28
- ↑ Ղազախստանի ազգային կազմը
- ↑ Ղազախստանի բնակչությունը ըստ 2013 թվականի տվյալների
- ↑ Ղազախստանի պառլամենտի գլխավոր կայքը
Արտաքին յղումներ
Խմբագրել- Վիքիմեդիային մեջ Ղազախստան
- Ղազախիստանի համացանց հանրագիտարան
- Ղազախիստանի նախագահի կայք
- Ղազախիստանի կառավարութեան կայք Archived 2019-07-15 at the Wayback Machine.
- Ղազախիստանի Հայ Համայնք
- Ղազախիստանը Հանրագիտարանին մէջ
Ուիքիպահեստ նախագիծի Ղազախստան ստորոգութեան մէջ կրնաք գտնել յաւելեալ պատկերազարդում այս նիւթի վերաբերեալ։ |
Կաղապար:ԱՊՀ Կաղապար:Եւրոպական երկրներ Կաղապար:Ասիական երկրներ Կաղապար:Թյուրքական խորհուրդ Կաղապար:Կենտրոնական Ասիայի երկրներ