Ճեմմա Պելլինչոնի
Ճեմմա Պելլինչոնի (18 Օգոստոս 1864[1][2] կամ 17 Օգոստոս 1864[3][3], Կոմո, Լոմբարդիա, Իտալիոյ Թագաւորութիւն[4]
Մոնզա, Լոմբարդիա, Իտալիոյ Թագաւորութիւն[3] - 23 Ապրիլ 1950[2] կամ 24 Ապրիլ 1950[3], Նէափոլ, Իտալիա[3]), իտալացի օփերային երգչուհի, սոփրանօ, մանկավարժ եւ հասարակական գործիչ[5]։ Օփերային արուեստագէտ Չեզարէ Պելլինչոնիի եւ Ք. Սորոլտոնիի դուստրն է, թենոր Ռոպերտօ Ստանիոյի կինը։
Ճեմմա Պելլինչոնի | |
---|---|
![]() | |
Հիմնական տուեալներ | |
Աւազանի անուն | իտալ.՝ Gemma Bellincioni |
Ծնած է |
18 Օգոստոս 1864[1][2] կամ 17 Օգոստոս 1864[3][3] Կոմո, Լոմբարդիա, Իտալիոյ Թագաւորութիւն[4] Մոնզա, Լոմբարդիա, Իտալիոյ Թագաւորութիւն[3] |
Երկիր |
![]() ![]() |
Մահացած է |
23 Ապրիլ 1950[2] (85 տարեկանին) կամ 24 Ապրիլ 1950[3] (85 տարեկանին) Նէափոլ, Իտալիա[3] |
Մասնագիտութիւն | երգչուհի, օպերային երգչուհի, սոփրանօ |
Երգչաձայն | սոփրանօ |
Գործիքներ | Վոքալ |
Կողակից | Roberto Stagno? |
Կենսագրութիւն եւ ասպարէզԽմբագրել
Երգի դասեր ստացած է մօրմէն՝ Ք. Սորոլտոնիէն։ Առաջին անգամ բեմին վրայ հանդէս եկած է 1880-ին՝ երգելով Նիապոլի «Նուովը» թատրոնին մէջ։ Յետագային համերգներով հանդէս եկած է Հռոմի «Արճենտինա» թատրոնին մէջ, Միլանի «Լա Սքալայում» եւ «Լիրիքօ» թատրոններուն մէջ։ Հիւրախաղերով շրջածլ է ողջ Եւրոպան։ 1911-ին աւարտած է իր համերգային ասպարէզը եւ սկսած զբաղուիլ մանկավարժական գործունէութեամբ։ 1914-ին դասաւանդած է Պերլինի մէջ իր կողմէ ստեղծուած երգի դպրոցին մէջ, Հռոմի մէջ դասաւանդած է 1916-ին, իսկ Վիեննայի մէջ՝ 1930-ին։
ԱրուեստԽմբագրել
1890-ին Պիետրօ Մասկանիի «Գեղջկական ասպետութիւն» օփերայի համաշխարհային ներկայացման կատարած է Սանտուցցիի մեներգը. ամուսինը նոյնպէս կ՛երգեր օփերային մէջ՝ կատարելով Տուրիտի մեներգը: Աշխարհին մէջ առաջինն կատարած է Ումպերտօ Ճորտանոյի «Ֆետորէ» օփերան՝ հանդէս գալով Էնրիկօ Քարուզոյի հետ: Ինչպէս նաեւ առաջինը կատարած է Ռիկարտ Շտրաուսի «Սալոմէ» օփերան (իտալական բեմին վրայ):
ԾանօթագրութիւններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 (unspecified title) — 1808.
- ↑ 4,0 4,1 4,2 Գերմանիոյ Ազգային Գրադարան, Պերլինի Պետական Գրադարան, Պաւարիոյ Պետական Գրադարան եւ ուրիշներ Record #116114851 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Музыкальная энциклопедия, 1973—1982. Беллинчон
ԳրականութիւնԽմբագրել
- Warrack, John and West, Ewan (1992), The Oxford Dictionary of Opera, 782 pages, ISBN 0-19-869164-5
- Obituary article in il Mattino (Naples), April 24, 1950.
- Scott, Michael (1977), The Record of Singing, volume one, 243 pages, ISBN 0-7156-1030-9