Մալենա

հայ երգչուհի եւ երգահան

Արփինէ Մարտոյեան (ծանօթ՝ Մալենա անունով, 10 Յունուար 2007(2007-01-10)[1], Երեւան, Հայաստան), հայ երգչուհի եւ երգահան: Ֆրանսայի Փարիզ մայրաքաղաքին մէջ կայացած 2021-ի Մանկական Եւրոտեսիլ Երգի միջազգային Մրցոյթին դափնեկիր՝ «Քամի Քամի» երգին կատարումով:

Մալենա
Ծննդեան անուն հայ.՝ Արփինե Մարտոյան
Ծնած է 10 Յունուար 2007(2007-01-10)[1] (17 տարեկան)
Ծննդավայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Հայաստան
Երկեր/Գլխաւոր գործ Քամի Քամի?
Մասնագիտութիւն երգչուհի

Ասպարէզ Խմբագրել

Մանկական Եւրոտեսիլ Երգի Մրցոյթ Խմբագրել

2020-ի Մանկական Եւրոտեսիլ Երգի Մրցոյթին Մալենա կը փորձէ ներկայացնել Հայաստանը «Պար» երգով, բայց 8-րդ դիրքին կ'արժանանայ:

Աւելի ուշ, որոշում կը կայացուի, որ ան Հայաստանը ներկայացնէ «Why» երգով, սակայն Արցախի մէջ տեղի ունեցող պատերազմին պատճառով Հայաստան կը հրաժարի մրցոյթին մասնակցելէ:[2]

2020-էն ի վեր, ան կը գործակցի Երեւանի Թի Քէյ Էն (TKN) երգի ընկերութեան եւ անոր արտադրիչին՝ «Tokionine»-ին հետ: «Tokionine» գրած է Սրբուկին «Walking Out» երգը, որմով Հայաստան ներկայացած էր 2019-ի Եւրոտեսիլ Երգի Մրցոյթին:[3]

Մալենա կ'ընտրուի Հայաստանը ներկայացնելու՝ 2021-ի Մանկական Եւրոտեսիլի միջազգային Մրցոյթին՝ «Քամի Քամի» երգով[4][5][6]:

Երգը տիեզերային փոփ երաժշտութիւն կը համարուի, արտադրուած է Մալենայի եւ «Tokionine»-ի կողմէ, եւ գրուած է Վահրամ Պետրոսեանի, «Tokionine»-ի, Մալենայի եւ Դաւիթ Ծերունեանի կողմէ:

Երգը կ'արժանանայ մրցոյթին առաջին դիրքին, 224 նիշ հաւաքելով:[7][8]:

Անձնական կեանք Խմբագրել

Մալենա դուստրն է դերասանուհի Աննա Մանուչարեանին:[9] Ան կը յաճախէ Երեւանի Սայեաթ Նովա Երաժշտութեան Դպրոցը, ուր կը հետեւի թաւջութակի դասընթացքներու:[10]

Երգեր Խմբագրել

Մեներգ Խմբագրել

Title Year
Պար 2018
Why 2020
Քամի Քամի 2021
Չեմ Հասկանում (Քրիսթինա Սիին հետ)

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. 1,0 1,1 López J. D. Maléna Fox will represent Armenia at Junior Eurovision 2021! — 2021.
  2. «Armenia withdraws from Junior Eurovision 2020»։ junioreurovision.tv։ EBU։ 5 Նոյեմբեր, 2020-ին։ արտագրուած է՝ 31 Նոյեմբեր, 2021-ին 
  3. López José David (17-11-2021)։ «Maléna Fox will represent Armenia at Junior Eurovision 2021!»։ ESCplus։ արտագրուած է՝ 27-11-2021-ին 
  4. «ՈՎ ԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԷ ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՒՐՈՏԵՍԻԼ»-ի մէջ»։ hraparak.am։ 15 Հոկտեմբեր, 2021-ին։ արտագրուած է՝ 31 Հոկտեմբեր, 2021-ին 
  5. «MALÉNA WILL REPRESENT ARMENIA AT THE JUNIOR EUROVISION 2021!»։ eurovision.am։ 17 Նոյեմբեր 2021-ին։ արտագրուած է՝ 17 Նոյեմբեր 2021-ին 
  6. Granger Anthony (19 Նոյեմբեր 2021-ին)։ «Armenia: “Qami Qami” Revealed For Junior Eurovision»։ Eurovoix 
  7. «Junior Eurovision 2021 winner: Armenia's Malena with "Qami Qami"»։ wiwibloggs (en-US)։ 19-12-2021-ին։ արտագրուած է՝ 19-12-2021-ին 
  8. Carter William։ «Junior Eurovision: Maléna Wins it for Armenia!» (en-US)։ արտագրուած է՝ 19- 12-2021-ին 
  9. ««Մանկական Եւրոտեսիլ 2021»-ին Հայաստանի ներկայացուցիչ Մալենան դերասանուհի Աննա Մանուչարեանին դուստրն է»։ Bavnews․am (hy-AM)։ 20-11-2021։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-11-27-ին։ արտագրուած է՝ 27-11-2021 
  10. «MALÉNA WILL REPRESENT ARMENIA AT THE JUNIOR EUROVISION 2021!»։ eurovision.am։ 17 November 2021։ արտագրուած է՝ 17 Նոյեմբեր, 2021-ին