Մեղարա Իվլէա
Մեղարա Իվլէա (յուն․՝ Μέγαρα Υβλαία - հին յունարէն՝ Μέγαρα Ὑβλαῖα), հին յունական գաղթօճախ, Սիչիլիա (Sicilia), Իտալիա․ կը գտնուի Սիրաքուսայէն 20 քլ․ հիւսիս-արեւմուտք, շատ մօտիկ Աուկուստա քաղաք-նաւահանգիստին։
Բնակավայր | |
---|---|
Մեղարա Իվլէա | |
Μέγαρα Υβλαία | |
Մեղարա Իվլէա, վերէն դիտուած, Սիչիլիա, Իտալիա | |
Երկիր | Իտալիա[1] |
Տարածութիւն | 843 689 քառակուսի մետր |
Ժամային գօտի | UTC+1 եւ UTC+2 |
Փոստային ցուցանիշ | 96011[2] |
Պատմական ակնարկ
ԽմբագրելԳաղթօճախը կը հիմնուի Մեղարայէն գաղթած յոյներէ, Ք․Ա․ 728-ին․ ըստ Թուքիտիտիս պատմաբանի արձանագրութիւններուն։ Թուքիտիտիս կը գրէ թէ մեղարացի թափառաշրջիկներ Լամիսի առաջնորդութեամբ կը հասնին Սիչիլիա։ Նախ կը հաստատուին Սիրաքուսեսի մօտակայ Թափսոս թերակղզին եւ Լամիսին մահէն ետք, հետեւելով Իպլոն բնիկ Սիչելեացի առաջնորդի ցուցմունքներուն, վերջնականապէս կը հաստատուին շրջանը, որ ծանօթ է իբրեւ Մեղարա Իվլէա։ Ըստ Ստրապոնին եւ Սքիմնոս Հիոսցիին, մեղարացիներուն հաստատումը Իվլա կը պատահի միաժամանակ Հալքիտացիներուն Նաքսոս հաստատման հետ,կորնթոսցիներուն Սիրաքուսես հաստատուիլէն առաջ՝ Ք․Ա․734։ Թուքիտիտիսի տուած տեղեկութիւնները աւելի արժանահաւատ կը նկատուին։
Մեղարա Իվլէայի պաշարումը եւ կործանումը
ԽմբագրելՔ․Ա․ 483-ին, Ղելոն Սիրաքուսցին երկար պաշարումէ ետք կը կործանէ Մեղարա Իվլէան։ Բնակչութեան մեծամասնութիւնը իբրեւ ստրուկ կը ծախուի, իսկ հարուստները Սիրաքուսես կը փոխադրուին։ Երբ Աթէնք Սիչիլիա կ՛ արշաւէ (Ք․Ա․ 415 - 413), Լամահոս զօրավարը կ՛ առաջարկէ արագօրէն գրաւեն Սիրաքուսես, սակայն աթենացիները անոր առաջարկին չեն հետեւիր․ հետեւանքն է յաջորդ տարին մեծ կորուստներով պարտուին։
Հնագիտական պեղումներ
ԽմբագրելԺԶ․ դարուն, լուրեր կը տարածուին 100 դամբաններով մեծ մեռելաքաղաքի մը (նեքրոփոլիս) համար։ Հնագիտական պեղումները կը սկսին 1891-ին եւ կը յայտնաբերեն պարիսպի մը հիւսիսային մասը եւ խրամ մը՝ քաղաքը ողողումներէ պաշտպանելու համար։
Պեղումներէն ի յայտ կու գայ թէ Մեղարա Իվլէայի նաւահանգիստը կը գտնուէր քաղաքին հիւսիսը։ Ք․Ա․ 7-րդ դարուն քաղաքը յատուկ ծրագրով մը կազմակերպուած էր․ արեւելեան կողմը կը գտնուէր այդ ժամանակի ամենայայտնի շուկաներէն մէկը։
Պատկերասրահ
Խմբագրել-
Մեղարա Իվլէա․ շուկան
-
Մեղարա Իվլէա․ շուկան
-
սրբավայր
-
տաճարի մը աւերակները
-
Մեղարա Իվլէա․ մեռելաքաղաքը
-
Ջերմային լոգարաններ
-
Բնակարանի մը խճանկար յատակը
-
Բանկարան մը․․
-
Հնոց
-
Խոհանոցի իրեր - Լոնտոնի Բրիտանական Թանգարան
-
Մեղարա Իվլէայի հարաւային մուտքը, պարիսպներ
-
Արեւմտեան պարիսպներ
-
Գլխաւոր ճամբան․ հիւսիս դիտելով նկարուած
-
Ք․Ա․ 6-րդ դար․ տաճարի մը աւերակներէն․ կը գտնուի Սիրաքուսես Հնագիտական Թանգարանը
-
տաճարի մը աւերակներէն, կը գտնուի Սիրաքուսեսի Փաոլօ Օրսի թանգարանը
-
Քուրոս, Ք․Ա․ 550, շինուած Նաքսոսի մարմար քարէն․ կը գտնուի Սիրաքուսեսի Փաոլօ Օրսի թանգարանը
-
«Մեծ մայր» արձանը, կը գտնուի Սիրաքուսեսի Փաոլօ Օրսի թանգարանը
Տե՛ս նաեւ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ յունահռոմէական ժամանակի Պարինքթոն քարտէս, Richard J A Talbert
- ↑ Փոլիթիա գրատուն - Փաֆսանիային շրջապտոյտները, 23․6
- ↑ Թուքիտիտիս Պատմութիւն․ (6.3.1-6.5.3)
- ↑ Իրոտոթոս Պատմութիւն, գիրք Z Πολύμνια (7.153.1-7.162.2)
- ↑ Թուքիտիտիս Պատմութիւն․(6.49.1-6.51.3)
- ↑ Թուքիտիտիս Պատմութիւն․(6.67.1-6.71.2)
- ↑ Martin, R. 1974, Յունական աշխարհի ճարտարապետութիւնը, էջ 336
- ↑ siciliainauto - Մեղարա Իվլէայի մասին