Մետաքսէ
Մետաքսէ (Մետաքսէ Պօղոսեան, 23 Դեկտեմբեր 1926, Արթիկ - 10 Օգոստոս 2014, Երեւան, Հայաստան), հայ գրող[1], բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ եւ հասարակական գործիչ, Հայաստանի գրողներու միութեան անդամ, արցախեան շարժման աշխուժ մասնակից[2]:
Մետաքսէ | |
---|---|
| |
Ծննդեան անուն | հայ.՝ Մետաքսե Սերոբի Պողոսյան |
Ծնած է | 23 Դեկտեմբեր 1926 |
Ծննդավայր | Արթիկ |
Մահացած է | 10 Օգոստոս 2014 (87 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր |
Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան Մաքսիմ Կորքիի անուան գրականութեան հիմնարկ |
Մասնագիտութիւն | հանրային գործիչ, բանաստեղծուհի, արձակագիր, գրագէտ, թարգմանիչ |
Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Երեխաներ | Լիլիթ |
Կենսագրութիւն
ԽմբագրելԿանուխէն որբացած Մետաքսէ, 1952 թուականին աւարտած է Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան պետական մանկավարժական, այնուհետեւ՝ Գրողներու միութեան կից Մոսկուայի Կորքիի անուան գրականութեան հաստատութիւնները[3]:
Որպէս նաւաստի աշխատած է «Լիպեցկ» շոգենաւին մէջ, ինչով եղած է Եգիպտոս եւ Ալպանիա։ 1963-էն Հայաստանի Գրողներու միութեան անդամ էր։ 1989-91-ին եղած է Հայաստանի Մայրութեան հիմնադրամի փոխ-նախագահը, 1992-95-ին՝ արցախեան պատերազմի զինուորներու աջակցութեան յանձնաժողովի նախագահը:
Հեղինակած գիրքեր
ԽմբագրելՀեղինակ է աւելի քան երեք տասնեակ գիրքերու՝
- «Զգոյշ, Սիրտ Է»
- «Սէրը Հաւատ Է»
- «Արցունքները Չեն Ծերանում»,
- «Հազար Ու Մի Սէր»,
- «Երբ Ես Գալու, Տէր» եւ այլ գիրքեր:
1995-ին հրատարակած է «Շամիրամ» բանաստեղծութիւնը: Ունի մանկական, ինչպէս նաեւ ռուսերէնով գիրքեր։
Յուշագրութիւններ
ԽմբագրելԹարգմաններ
ԽմբագրելԹարգմանած է՝
- ռուս բանաստեղծ Ախմատուլինայի «Բանաստեղծութիւններ»ը
- սլովաք Միրոսլաւ Վալեքի «Հեռաւոր Հանդիպում»
- ռումանացի դասական Թուտոր Արկեզիի «Խորհրդաւոր Սաղմոս» բանաստեղծական գիրքերը եւ այլն։
Բանաստեղծութիւններ
Խմբագրել1985-ին գրած է՝
- «Ամենափրկիչ»
- «Յովհաննէս Մկրտիչ»
- «Աստծոյ Տեսիլք» բաանստեղծութիւնները, որոնք առանձին գիրքերով հրատարակուած են հայերէն եւ անգլերէն լեզուներով:
Մասնակցած է միջազգային բանաստեղծութեան փառատօներու:
Պարգեւներ
Խմբագրել- 1998-ին արժանացած է Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան ոսկի «Զօրավար Անդրանիկ» մետալին
- 2004-ին՝ ոսկի մետալի՝ Արցախի ազատագրման գործին մէջ ունեցած աւանդին համար
- 2008-ին արժանացած է «Մովսէս Խորենացի» մետալին
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Գրասէրներու Հաւաք` «Հայ Կին Գրողները Տարիներու Ընդմէջէն Նիւթով»»
- ↑ «Մահացել է բանաստեղծուհի Մետաքսէն»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-06-14-ին։ արտագրուած է՝ 2019-02-24
- ↑ «Բանաստեղծուհի Մետաքսէին նուիրուած հանդիպում՝ ԻԳՄ-ում»[permanent dead link]