Միհալիյ Զիչի
Միհալիյ Զիչի (հունգարերէն՝ Mihály Zichy, գերմաներէն՝ Michael von Zichy, ռուս.՝ Михаил Александрович Зичи; 15 Հոկտեմբեր, 1827, Զալա գիւղ, Հունկարիոյ թագաւորութիւնԿաղապար:Spaced ndash 28 Փետրուար 1906, Սանքթ Փիթրսպուրկ, Ռուսիոյ կայսրութիւն)՝ եղած է ազնուական ծագումով հունկար նկարիչ եւ գծանկարի վարպետ:
Միհալիյ Զիչի հունգարերէն՝ Zichy Mihály | |
---|---|
| |
Ծննդեան անուն | հունգարերէն՝ Zichy Mihály |
Ծնած է | 15 Հոկտեմբեր 1827[1][2][3][…] |
Ծննդավայր | Զալա, Tab District, Սոմոգի, Հունգարիա[4] |
Մահացած է | 28 Փետրուար 1906[1][2][5][…] (78 տարեկանին) |
Մահուան վայր | Սեն Փեթերսպուրկ, Ռուսական Կայսրութիւն |
Քաղաքացիութիւն |
Հունգարիա Աւստրիական Կայսրութիւն Տրանսլեյտանիա |
Մայրենի լեզու | Հունգարերէն |
Ուսումնավայր | Բուդապեշտի Պիարիստական գիմնազիա? |
Մասնագիտութիւն | գեղանկարիչ, նկարազարդող, գծագրիչ, գծանկարիչ, history painter, genre painter |
Վարած պաշտօններ | Պալատական նկարիչ |
Երեխաներ | Սոնյա Զիչի? |
Կենսագրութիւն
ԽմբագրելՄիհաիյ Զիչին եղած է Հունկարիոյ նկարչութեան նշանաւոր ներկայացուցիչ մը: 1842-էն ետք Փեշտին մէջ իրաւագիտութիւն ուսանելուն ատենը նաեւ յաճախած է Եաքապ Մարասթոնիի նկարչութեան դպրոցը:[6] 1844-ին Վիէննային մէջ աշակերտած է Ferdinand Waldmüller-ին. Այս ժամանակուայ առաջին խոշոր գործը «Կենաց Նաւակն»" է: Waldmüller-ի երաշխաւորումով ան դարձաւ նկարչութեան ուսուցիչ Սանքթ Փիթըրսպուրկին մէջ։ Կաթչինայի որսորդութեան ատենը պատկերած ցարի նկարաշարը բարձրացուց անոր դէպի արքունական նկարչի դիրք:
Սպանական ինքուիզիցիոնի սարսափի տպաւորութեան տակ 1868-ին ստեղծեց "Autodafé" կտաւը: 1871-ին ճամբորդեց ամբողջ Եւրոպայով մեկ եւ հիմնաւորուեցաւ Փարիզին մէջ 1874-ին:
1881-ին եղաւ Թիփղիսին մէջ, Վրաստան, որտեղ սկսաւ «Ընձենաւորի» նկարազարդման աշխատանքները: Ան նկարեց ընդհանուրը 35 նկար: Հրատարակութեան մէջ ընդգրկուեցաւ 27 նկար: Նկարիչը հրաժարեցաւ աշխատանքին դիմաց վճարէն, անանկ տպաւորուած էր պոէմով:
Միհաիյ Զիչին մացած է 1906-ին Սանքթ Փիթըրսպուրկ եւ թաղուած է Պուտափեշտի Քերէփեշի գերեզմանատանը:
«Աութոտափէ» եւ «Շոթա Ռուսթաւելին կ'ընծայէ իր փոէմը Թամար թագուհիին»
|
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 Mihály Zichy
- ↑ Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Dr. Constant v. Wurzbach Zichy, Michael von // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — հատոր 60. — S. 34.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ Az 1830-as évek végén az alig harmincéves olasz festő Velence elhagyásával Magyarországon telepedett le.(հունգ.)