Միհրան Աղազարեան
Միհրան Աղազարեան (5 Սեպտեմբեր 1892[1][2], Ալպիսթան, Հալէպի Վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 11 Հոկտեմբեր 1933[1][2], Պէյրութ, Լիբանան[1][2]), փիւռքահայ հասարակական գործիչ, հրապարակագիր, խմբագիր, մանկավարժ։
Միհրան Աղազարեան | |
---|---|
| |
Ծնած է | 5 Սեպտեմբեր 1892[1][2] |
Ծննդավայր | Ալպիսթան, Հալէպի Վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 11 Հոկտեմբեր 1933[1][2] (41 տարեկանին) |
Մահուան վայր | Պէյրութ, Լիբանան[1][2] |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Ուսումնավայր | Ազգային Կեդրոնական Վարժարան[1] |
Մասնագիտութիւն | հանրային գործիչ, հրապարակախօս, Խմբագիր, ուսուցիչ |
Աշխատավայր | Լիբանան (թերթ)[1] |
Կուսակցութիւն | Սոցեալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւն[1][2] |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Զէյթունի Ալպիսթան քաղաքում։ Աւարտած է Կ. Պոլսոյ Ազգային կեդրոնական վարժարանը 1909–1914 թուականներուն։ Եղած է Հնչակեան կուսակցութեան անդամ։
Մեծ պատերազմին աքսորուած է Տէր Զօր եւ փրկած շատերու կեանքը։
Աշխատութիւններ
ԽմբագրելՅօդուածներ տպագրած է Կ. Պոլսոյ «Կայծ» ամսագիրին մէջ։
1915-ի Պատերազմէն ետք, իբրեւ ուսուցիչ, աշխատած է Մարաշի ազգային վարժարանը եւ Մերձաւոր Արեւելքի որբանոցները։
1924-էն բնակած է Պէյրութ։ 1926 թուականին, դաշնակցութեան դէմ բուռն պայքարի ատեն, ընտրուած է Լիբանանի ազգային գաւառական ժողովի անդամ։
1921-1928 թուականներուն ֆրանսական գաղութային իշխանութիւնները բանտարկած են զինք՝ իբրեւ յառաջադէմ գործիչ։
Աղազարեան եղած է Լիբանանին մէջ լոյս տեսնող «Լիբանան»[3] եւ «Ժողովուրդ» թերթերու խմբագիր։
Հրատարակութիւններ
ԽմբագրելՀրատարակած է․
- «Աքսորականի յուշերը», 1926,
- «Ինչպէս կը գողնան» 1926,
- «Սիսի վերջին աթոռակալը» 1926 եւ այլ գիրքեր։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «Հայ Մամուլի Մատենագիտական Գործեր - ԳԱՂՈՒԹԻՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ»։ digilib.aua.am։ արտագրուած է՝ 2023-03-12
Աղբիւրներ
Խմբագրել- Հայ Հանրագիտակ, Հայր Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, Պուքրէշ, 1938, էջ 89։